Հրաշամանուկներ .....
Այսպես են անվանում այն երեխաների ովքեր շատ վաղ տարիքում արտակարգ հաջողության են հասնում գործունեության այս կամ այն ոլորտում: Հայտնի որ օրինակ Մոցարտը սկսեց երաժշտություն գրել 3 տարեկանում: Հինգ տարեկանից ստեղծագործել է սկսել Մենդելսոնը: Նկարչներից և քանդակագործներից հրաշամանուկներ են եղել Ռաֆալեը, Միքելանջելոն, ռուս նկարիչներ Ի. Ռեպինն ու Վ. Ա. Սերովը, մշակույթի հայ գործիչներից Հ. Այվազովսկին, Հրաչյա Աճառյանը և այլն: Սակայն հրաշամանուկներից շատերի նախադրյալները չեն ապահովում համապատասխան տաղանդի զարգացում: Դա տեղի է ունենում ծնողների և մանկավարժների սխալ դաստիարակության պատճառով: Հրաշամանուկների հետագա զարգացմանը շատ են խանգարում ծնողների անզուսպ հիացմունքը, երեխային առօրյա հոգսերից հեռու պահելը, նրա սեփական անձի մեջ բացառիկության, գերարժեքության մասին պատկերացման ձևավորումը: Տաղանդի վաղ ձևավորմանը կարող են խանգարել ընտանեկան և սոցիալական ավելի լայն միջավայրի անբարենպաստ պայմանները; Ներքին հնարավորությունը իրականություն, տաղանդ և ստեղծագործություն դարձնելու լավագույն ուղին հետևողական, համառ ու նպատակասլաց աշխատանքն է: Իսկ աշխատասիրության հիմքում ընկած են անձի կայուն հետաքրքրությունները: