четверг, 30 марта 2017 г.

0 Աչքերը.....


Հաճախ  կա  կարոտ ու ցավ  իմ հոգում , 
Քո լույսի  ներքո կապրեի  այս կյանքում , 
Քո  խոր ու  խոշոր  աչքերն  եմ հիշում , 
Այնպես  էիր  նայում , ծով  էր  իմ հոգում ....
Քո  աչքերի  մեջ  կապրեի  թեկուզ  մշուշում ...
Իմ  կարոտների  սահմանը  չկա , 
Քո  ժպիտների  կարիքը  շատ կա ...
Սիրում  եմ  լինել  քո  կողքին ու  քո  աշխարհում , 
Գիտես դու  արդյոք  ոնց  եմ  կարոտում ........
Ես սիրում  եմ քեզ , կամ  էլ  խենթանում ....
Ուզում եմ լինել , ապրել  ու  շնչել 
Միմիայն  քո հետ  ու  քո  աշխարհում .....

0 Հատված մի գրքից ...... Էրիկա Լեոնարդ Ջեյմս «Մոխրագույնի 50 երանգները»



  • Թեյը փորձված միջոց է կյանքի ցանկացած պահի համար:
  •  Հաճույքի և ցավի միջև սահմանը շատ նուրբ է: Դրանք մետաղադրամի երկու կողմերն են, գոյություն չունեն առանց մեկը մյուսի:
  • Հիմարություն է ողբալ այն բաների համար, որոնք գոյություն չեն ունեցել՝ չիրականացած հույսերի, կոտրված երազանքների, անիմաստ սպասումների համար:
  • Նա, ով ունակ է ամբողջությամբ տիրապետելու սեփական բանականությանը, կտիրապետի այն ամենին, ինչ իրենն է իրավունքով:
  • Քո մեջ կա այնպիսի մի բան, որը ստիպում է ինձ վեռադառնալ նորից ու նորից:
  • Բիզնեսը մարդիկ են, և ես շատ լավ գլուխ եմ հանում մարդկանցից: Գիտեմ՝ ինչն է նրանց հետաքրքրում, ինչի համար են ուրախանում, ինչն է նրանց ոգեշնչում, և ինչպես կարելի է նրանց ստիպել աշխատել: Ես աշխատանքի եմ վերցնում բացառիկ մասնագետների և բարձր վարձատրում եմ: Վստահ եմ, որ որևէ գործում հաջողության հասնելու համար պետք է այդ գործին շատ լավ տիրապետել, ուսումնասիրել մանրակրկիտ, ներսից: Ես շատ եմ աշխատում դրա համար: Որոշումները, որոնք կայացնում եմ, հիմնված են փաստերի և տրամաբանության վրա: Ես բնական տաղանդ ունեմ նկատելու արժեքավոր մտքերն ու լավ աշխատակիցներին: Արդյունքը միշտ կախված է մարդկանցից:-

воскресенье, 5 марта 2017 г.

0 Հատված մի գրքից .....Սոմերսեթ Մոըմ «Երփներանգ Շղարշը»


– Իմ կարծիքով՝ միակ բանը, որ հնարավոր է դարձնում այս աշխարհում ապրել առանց զզվանքի, գեղեցկությունն է, որը մարդիկ ժամանակ առ ժամանակ ստեղծում են քաոսից: Նրանց ստեղծած նկարները, հորինած երաժշտությունը, գրած գրքերը և ապրած կյանքը: Այս ամենի մեջ ամենահարուստը գեղեցիկ կյանքն է: Դա արվեստի ամենակատարյալ ստեղծագործությունն է:




Ի՜նչ տարօրինակ են ծնողների և զավակների հարաբերությունները: Երբ երեխաները փոքր են, ծնողները խենթանում են նրանց համար, ամեն մանկական հիվանդության հետ մռայլ կանխատեսումների հոգեվարքներով են անցնում, երեխաներն էլ սիրով և հիացմունքով փարվում են ծնողներին: Սի քանի տարի է անցնում, երեխաները մեծանում են. և նրանց ոչ հարազատ մարդիկ ավելի կարևոր են դառնում իրենց երջանկության համար, քան հայրն ու մայրը: Անտարբերությունը դուրս է մղում անցյալի կույր և բնազդային սերը: Նրանց հանդիպումները դառնում են ձանձրույթի և վրդովմունքի աղբյուր: Մի ժամանակ շփոթված մեկ ամսվա բաժանման գաղափարից՝ այժմ նրանք սառնասրտորեն ի վիճակի են տարիների բաժանման:


0 Հատված մի գրքից .......... Ալբեր Քամյու «Ժանտախտը»


Ավելի շատ կարևորություն տալով գեղեցիկ արարքներին, ի վերջո անուղղակի և մեծ պատիվ տված կլինենք չարին: Որովհետև այդ ժամանակ ենթադրել կտանք, որ այդ գեղեցիկ արարքները այդքան միայն արժեք ունեն, քանի որ հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը ավելի հաճախակի են շարժիչ ուժ հանդիսանում մարդկանց արարքներում: Աշխարհում գոյություն ունեցող չարը համարյա միշտ տգիտության ծնունդ է, և բարի կամեցողությունը կարող է նույնքան գործել, որքան չարությունը, եթե լուսավորված, գիտակցված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են, քան չար, և իրականության մեջ հարցը դա չէ: Բայց մարդիկ առավել կամ նվազ չափով այդ չեն գիտակցում և հենց դա էլ նրանք անվանում են առաքինություն կամ մոլություն: Ամենահուսահատականը տգիտության մոլությունն է, որը կարծում է ամեն ինչ գիտե և որը թույլ է տալիս սպանել: Մարդասպանի հոգին կույր է. ոչ մի ճշմարիտ բարություն կամ սեր գոյություն չունի, եթե հնարավոր ամբողջականությամբ հստակատեսություն չկա: