пятница, 31 августа 2012 г.

0 Երջանկություն.... Այն ինչ մեզ պետք է ....



  • Երջանկությունը  ոչինչ  է  , եթե  այն  չես  կարող  կիսել  ոչ ոքի  հետ ...
  • Բոլոր  մարդիկ  բերում  են  երջանկություն , ոմանք  իրենք  ներկայությամբ , ոմանք   էլ  բացակայությամբ ....
  • Երջանկությունը - երբ  քեզ  հասկանում , ու գնահատում  են ....
  • Երջանիկ  լինելը  շատ  հեշտ  է  , երբ  կողքիդ  կա  հրաշագործ ...
  • Երջանկությունը - դա  երբ  երկնքից  աստղ  է  ընկնում , իսկ  դու  չունես  ոչինչ երազելու ...


среда, 29 августа 2012 г.

0 Ես կորցրել էի ինձ , ու էլ չէի գտնում ....


Կամաց - կամաց  ու  տաքուն  արտասվում  եմ , ու  թաքցնում  եմ արցունքներս , առանց  ձայնի , առանց  հեկեկալու , առանց  կարոտի ,  սիրո ,  զգացմունքների  , ու  առանց  հույզերի  մեջս  սպանելով  ինքս  ինձ ...  Արտասվում  եմ  խեղդելով  իմ  մեջ  կուտակած  ու  ամուր  պահած  այն  ուժգին  ցավերը , որ  ամեն  անգամ  թաքցրել  եմ  ժպտալով ... ու  զգում   եմ  որ  այլևս  այն  չեմ  ինչ  առաջ  էի , այնպիսին  չեմ  ինչպիսին  տեսնում  էիք  ինձ , ու  այն չի  մեջս  ինչ  եղել  էր... Ես  նկատում  էի  հիմա ,   թե  որքան   էր  փոխվել  իմ  հոգին , իմ  մեջ  մահացել  էր    այն , այնքան  լուռ  ու  թաքուն ... Ու  ես   նմանվել  էի  անսիրտ  , ու  գեղեցիկ  մի  էակի  , որը  արտաքնապես  փայլում  էր  , իսկ  ներսից  դատարկ  ու  մռայլ  էր .... ես  կորցրել  էի  ինձ , ու  էլ  չէի  գտնում ...

0 Ինչու ՞ քեզ կորցնեմ ....


Ինչու՞   քեզ  կորցնեմ , եթե  կարող  եմ  քեզ  ինձ  մոտ պահել  ու  ամուր  գրկել , բաց  չթողնելով ...  Ինչու՞   քեզ  կորցնեմ  եթե կարող  եմ  քեզ  անչափ  սիրել , քեզ  սեր  նվիրել,   քեզ  երջանկացնել , ինչու՞   քեզ  կորցնեմ  եթե  կարող  եմ  քեզ  անզուսպ  տենչալ ,  երբ  անգամ  մոտ ես  ... ինչու՞   քեզ  կորցնեմ , ինչու՞   ես  իզուր  տառապեմ , ինչու՞   մեզ  խափեմ , ինչու՞   քեզ  կորցնեմ , ինչպես  ես ապրեմ   , եթե  քեզ կորցնեմ ...

воскресенье, 26 августа 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...23



  • Լավ  տղամարդիկ  կնոջը  դարձնում  են  երջանիկ , իսկ  վատերը  -  ուժեղ ...
  • Ուժեղը  նա  չէ  ով  երբեք  չի  ընկել , այլ  նա  է  ով  ընկնելով , կարողացել  է  վեր  բարձրանալ ....
  • Կարող  ես  օրերով  մտածել  նրա  մասին , - իսկ  տեսնելիս  միայն  ասել << բարև>> .....
  • Հաճախ  մտածում ես  ովքեր  են  կողքիդ , ինչու  է  Աստված քեզ  շրջապատել  նրանցով  , մի գուցե  դու  նրանց  շնորհիվ  պետք  է  սովորես  թե  ինչ  է կյանքը ....
  • Աչքերս  փակելիս նորից  հյուր  է  ինձ  գալիս  քո  ժպիտը  սիրելիս ....

вторник, 21 августа 2012 г.

0 Ես քո մեջ եմ խորտակվել ....


Քո  մեջ  խորտակվել , քեզնով  եմ  ապրել , քեզնով  եմ  շնչել  ու  ոգեշնչվել ... Քեզ  եմ  որոնել  երբ  մութ է  եղել  , իսկ  երբ  լույս  էր ՝ դեռ  ես  քեզ  տեսել  եմ  աչքերս  էլ  փակ ... քո  մեջ գտել  եմ  այն  ինչ  երազել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  քեզ  կարոտել  ու  տենչացել  եմ , ես  քեզ  սիրել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  խենթի  նման  քեզնով  շնչել  եմ  , քեզնով  լցվել  եմ , քո  մեջ  խորտակվել ...  

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 26




  • Դու տարար քեզ հետ Մի փոքրիկ երազ, Մի քնքուշ կարոտ, Մի մեղմիկ թրթիռ, Մի լուռ ցանկություն, Խոսուն լռություն... Բոլորը տարար: Դու այդ ամենը ինչու բերեցիր Եվ ինչու տարար, Այդ ամենն անձայն Ինձ պարգևեցիր, Բայց ինչ թողեցիր... Բոլորը տարար..
  • Քեզ  զանգումա , քո  հետ  խոսումա , քեզ  գրումա , քեզ  ժպտումա , բայց  ինքը ինձ ՝ սիրումա .... փորձիր  զգալ  տարբերությունը ....
  • Մի   նվիրվիր մարդուն ամբողջ սրտով, մի փոքր տեղ պահի'ր,որպեսզի կարողանաս ապրել առանց նրա , եթե մի օր նա գնա...❤
  • Խնդրում  եմ  ինձ  նայիր  հիմա , դու  նայիր  ու  կտեսնես , որ  քո  խենթ  սիրուց  ես  դարցել  եմ  երկու  կես , դու  աստղից  ամպից  պոկված  մի  հրեշտակ  ասես , սեր  իմ  ես  սիրում  եմ  քեզ ....
  • Սիրիր  անսահման  , սիրիր խախտելով  ցանկացած  սահման .....

0 Անվերնագիր....


Մարդիկ  մոռանում են  թե  մենք  ինչ  ենք  ասում , մոռանում  են  թե  ինչերի  ենք  հանուն  նրանց  գնացել , նրանք մոռանում  են  ամեն  ինչ , միայն  չեն  մոռանում  թե  ինչ  են  զգացել  մեր  պատճառով ... Ոմանց  ցավ  ենք  պատճառել , ոմանց  երջանկացրել , ոմանց  առհամարել , ոմանց  դժբախտացրել .... Եվ  դժվար  թե  մեկը  գտնվի ,  ով  չի  ճաշակել  այս  ամենը ....

пятница, 17 августа 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 25



  • Եթե  միաժամանակ  սիրում  ես  երկու  մարդու , ապա  ընտրիր  երկրորդին , որովհետև  եթե  առաջինին  սիրեիր , ապա  չէիրն  սիրահարվի  երկրորդին ....
  • Սիրում  եմ  քեզ  ,  ափին  փարվող  ծովը  որպես , վարդից  այրվող  հողը  որպես , այդպես  նրբին  ու  այդքան  հեզ , սիրում  եմ  քեզ ....
  • Սրտին  չես   խափի ... ինքը  լավ  գիտի  թե  ումա  սիրում ....
  • Ու  սիրելու  եմ , սպասելու  եմ , պայքարելու  եմ  , ես  համոզված  եմ  որ  սերդ  մի   օր  զգալու  եմ ...
  • Կեղծ հրապուրանք, կեղծ սեր ու անիմաստ երազներ, որոնք օրերից մի օր փոշիանալու են թողնելով միայն տխուր հուշեր.....


суббота, 11 августа 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...22



  • Գիտես  ինձ  պետք  չէ  ողջ  աշխարհը , մի  փորձիր  ինձ  նվիրել ... Գիտես  ինձ  պետք  է  լոկ  քո  սերը , որով  կապրեմ  ես  անդադար ....♥™
  • Սերը -  հենց  այն  մեծ  ցավն  է  որը  մենք  ճաշակում  ենք , երբ  մեր  սիրելին  մեզանից  հեռու  է ....♥™
  • Հաճախ  ուղղակի  ցանկանում  ես  մոտենալ  այն մարդուն  ում  սիրում  ես , ամուր  գրկել ,  ոչինչ  չասել  , ու  հեռանալ  ընդմիշտ ....♥™
  • Խնդրում  եմ  ուղղակի  ապրիր , թեկուզ  առանց  ինձ , ինձանից  հեռու ....♥™
  • Ասում  են  նույնիսկ  մեր  աչքերն  են  նման  գիտես՞՞  -  բայց  ի՞նչպես ,  չէ  որ  իմ  աչքերը  կապույտ  են , իսկ  քոնը  դարչնագույն ... Սիրելիս  մեր  աչքերը  հասկանում  ես  սիրահաված  են ....♥™

0 Անվերնագիր....


Այսօր հասկացա կրկին... Ճշմարտության ձայնը լսելու համար պետք է լռել.... Երջանկությանը տեսնելու համար պետք է գետնին թավալվող այն երկու մանուկների նման լինել, որ ամեն մի մանրուքից հրճվում էին... Պետք է հավատալ հրաշքներին... դրանք միայն մեզ համար են հրաշք... բարությանն էլ մեծ ուժ ու քաջություն է պետք... սիրելու համար պետք է խունկի նման այրվել, իրական սիրո բույր դառնալ ու այդպես վեր բարձրանալ...

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 24



  • Տղան խանդում է նրան, ում սիրում է, իսկ աղջիկը կարող է խանդել անգամ նրան, ում չի սիրում .....
  • Երբ սիրտը  ու  բանականությունը  սկսում  են  պատերազմել  , հոգին  դառնում  է  ավերակ ...
  • Ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում թե ո'վ էր արժան,բայց ընտրեցինք ում..
  • Կարոտելու համար ժամանակ է պետք,կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք,կարոտելու համար համբերություն է պետք,կարոտելու համար մարդ ա պետք լինել,մարդ...հասկանու՞մ ես… կարոտելու համար սեր է պետք,ու անգամ ատելություն...որովհետև սիրես,թե ատես մեկ է կարոտում ես....
  • Երբեմն կողքիդ կանգնած մարդուն մոտենալու համար կյանքիդ ամենաերկար ճանապարհը պիտի անցնես...

0 Ֆրանսուա դը Լառոշֆուկո



  • Որքան  որ  հազվադեպ  է  իսկական  սերը , իսկական  ընկերությունն  ավելի  հազվադեպ  է :
  • Առավել  ամոթալի  է  ընկերներին  չվստահելը , քան  նրանցից  խաբված  լինելը :
  • Իսկական  ընկերը  բարիքներից  մեծագույնն  է :
  • Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:
  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է:
  • Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է:
  • Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով :
  • Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները :
  • Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց :
  • Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը:
  • Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը:
  • Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել:



вторник, 7 августа 2012 г.

0 Ես եմ քո ընտրյալը , իսկ դու ՝ իմ միակը ...


Սպասիր մի գուցե ես  ասեմ  քեզ  բառեր  , որոնք  քեզ  ստիպեն  արտասվել , ու  նոր  սիրով  լցվել ... սպասիր  ու  կհասկանաս  որ  զուր  չեն  եղել  բոլոր  խոսքերը  որոնք  ասվել  են... սպասիր  ու  գուցե  այս  մութ  երկինքը  քեզ  ստիպի  խորհել  , ու  ինձնով լցվել .. սպասիր , ես  հիմա  չեմ  ուզում  քեզ  ընդմիշտ  կորցնել ... դու  իմն  ես  , ես քոնը  , ու  գուցե  հիմա  սուտ  է  այս  թատրոնը ... դու կասես  որ  չես  սիրում , իսկ  ես  կժխտեմ , դու  կասես  որ  գնում  ես , իսկ  ես  կլռեմ , ու  չեմ  հավատա  քո  փուչ  ասածին ... սպասիր , ու  մի  գուցե  հիմա  այս պահին  էլ  դու  ինձ  հասկանում  ես , սպասիր  ու  դու  հաստատ  նորից  գիտակցելու   ես  որ  ինձ  դեռ սիրում ես ...սպասիր , դեռ  ժամանակ  կա , սպասիր  ու  ուղղակի  սպասիր , մի  պահ  լռիր  ու  հասկացիր  որ  ես  եմ  քո  ընտրյալ , իսկ  դու  իմ ՝ միակը ....

0 Դու չես կողքիս ...


Որքան  ցավ , կարոտ  ու  արցունքներ  տեսանք , իսկ  վերջում  մի  փոքրիկ  վեճից  օտարացանք ... որքան  տառապեցինք , որքան տանջվեցինք , ու հիմա չկա  մեր սերը  ուժգին .. որքան՝   սիրեցինք միմիանց , որքան  ՝ատեցինք ... որքան  ժպտացինք   , ու  որքան  լացեցինք իրար համար ... իսկ  հիմա  ոչինչ չմնաց , որքան  -  որքան շատ  մենք  օտար  դարցանք .... Ու  հիմա  տխրում  է  հոգիս , որովհետև  դու  չես  կողքիս ....

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 23


  • Հիշում  ես  երբ  ես  ու  դու  աղոտեցինք  Աստծուն  ,  որ  երջանիկ  լինենք ... ամիսներ  անցան , շատ  բանր  փոխվեցին  , այժմ  գրեթե  ամեն  օր  երկուսս  էլ  շնորհակալություն  ենք  հայտնում  Աստծուն , պարգևած  երջանկության  համար , գուցե  մեր սխալը  այն  էր  որ  չնշեցինք << Միասին>> բառը ...
  • Սերը  հարցնում  է  մահին ... Ինչու  են  մարդիկ  ինձ  այդքան  սիրում  , իսկ  քեզ  ատում , և  նա  պատասխանում  է -  որովհետև  դու մի  մեծ  սուտ  ես , իսկ  ես իրականություն ...
  • Եթե  ակամա  եղել  է  այնպես  սիրել  եմ  մեկին  , սիրել  իսկապես , սիրուց  տառապել  ու  լաց  եմ  եղել  , իմացիր  որ  դա  լոկ  դու  ես  եղել ...


  • Հավետ  կորցրեցի քեզ  ու  տես  էլ  չկամ ... Վերքս  նորից  բացվեց  ու  մռմռումա ցավից ... Տես անդադար  վազեցի  ու  չհասա ... Անհույս  կոնչեցի  բայց  չլսեցիր ... Հրաժեշտ  տվեցի  լուռ  աչքերով  միայն  ասեցի մնաս  բարով ...
  • Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն, Երբ իմ կարոտած,սպասելու սովոր Սիրտը ակամա լեզուս է կապել: Ես ինչպե՞ս մաղթեմ քեզ երջանկություն, Երբ դրանով ի’մ երջանկությանն եմ Պատրաստվում բարի ճանապարհ մաղթել:


понедельник, 6 августа 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...21



  • Այդքան  շուտ մի հրաժարվիր երազանքներիցդ , մի գուցե  դեռ ժամանակը  չէ  որ դրանք իրականանան ...♥™
  • Երբեք մի  լսեք  սիրո մասին  խորհուրդներ , քանզի  յուրաքանչյուրի  մոտ  այն  լինում  է  յուրովի ...♥™
  • Միշտ  եղիր  այն  մարդկանց  կողքին  ում  հետ քեզ լավ  ես  զգում , և  գնա  այնտեղ  որտեղ  քեզ սպասում  են ...♥™
  • Ամենատարածված  սուտը  աշխարհում - ինձ  մոտ  ամեն  ինչ  կարգին  է ...♥™
  • Ես նրան  ատում եմ  այն պատճառով - որ նա միակն  էր  ՝ ով  կարողացավ  հասնել  իմ սրտին ....♥™

среда, 1 августа 2012 г.

0 Ուղղակի մի թող , ու մի հեռանա ..



Թող ապրեմ  քեզնով , թող որ  ես  շնչեմ ... թող  քեզ  կարոտեմ , երբ անգամ  կողքիս  ես ... մի  թող  ես  տխրեմ  , մի թող  արտասվեմ , ուղղակի  մի  թող  ու գնա  հեռու .... Ես քեզ չեմ  թողնի հավատա  երբեք , քանի  որ  սերն  է  լցվել իմ հոգում ... Մի  թող  ինձ մենակ , մի թող  ուղղակի ... Մի թող  իրարից  հեռանանք հեռու ... Դու  ես  որ  ստիպում  ես  արևիս  շողալ , աստղերիս  փայլել , ու  սրտիս  երգել ... ուղղակի մի թող , ու մի  հեռանա ... իմ  կողքին մնա ....