пятница, 28 декабря 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...33




·         Ես  չեմ  ուզում  քեզ  կորցնել  , ոչ  էլ  հեռու  քեզնից  լինել , մոռանում  եմ  հպարտությունս , ու  ճաշակում  երնջանկությունս ....
·         Դու  սովորեցնում  ես  նրան  թռչել  , իսկ  նա  թռչում  է  ուրիշի  մոտ  մոռանալով , որ  դու  էիր  նրան  թևեր  տվել ...

        ·  Այն  ինչ  մեզ  չի  սպանում , ավելի  լավ  կլիներ    
որ  սպաներ ...

  •    Ես հասկանում  եմ  ցավը  հեռանում  է  , բայց  չգիտես  ինչու  միշտ  հոգիդ  խեղդում  է ..
  •    Հոգումս  կրկին  մայրամուտներ  են ,  գիտես  փշրվում  են  երազանքներս  , երբ  չկաս  կողքիս ....

пятница, 21 декабря 2012 г.

0 Մի օր կհասկանաս...


Դու  մի  օր  հաստատ  կհասկանաս , բայց  կգիտակցես  որ  ուշացել  ես ... Շատ  ես  ուշացել ... Ուշացել  ես  դու , իմ  սերն  էլ  հանգեց ...Դու  ուշացել  ես , իսկ կարոտներս  տեղի  են  տվել , շատ  են  քեզ  սպասել , շատ  են  տենչացել .... Բայց  ուշացել  ես , շատ  ես  ուշացել , իմ  ու  քո  սպասվող  լուսաբացներից ... Դու  ուշացել  ես , բայց  հասկացել  ես ,  հիմա  էլ  ես  եմ  քո  կյանքից  գնում ... Ես քեզ  սպասել եմ , բայց  ուշացել ես ... շատ ես  ուշացել....

суббота, 15 декабря 2012 г.

0 Ուիլյամ Շեքսպիր


  • Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն արտահայտվում է ավելի շատ գործով, քան խոսքերով: 
  • Ցանկությունը մտքի հայրն է :
  • Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: 
  • Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։
  • Մենք գիտենք  , թե  ով  ենք մենք , բայց  չգիտենք  թե  ով  կարող  ենք  դառնալ :
  • Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել :

понедельник, 10 декабря 2012 г.

0 Ախ ինչ դժվար է....



Ախ  ինչ  դժվար  է  երբ  հասկանում ես , որ  դու  սխալվել  ես  ... Սխալվել  չափազանց....  Երբ  դու  սիրել ես , և  քեզ  ուղղակի  հույսով  պարուրել , որ  հավատացել  ու  միշտ  կարծել  ես , փոխադարձ  էր  ջինջ քո  զգացմունքը   այդ ... Ախ  ինչ  դժվար  է  երբ  հասկանում ես , որ  նվիրվել ես ... Նվիրվել  ես շատ , իսկ  քեզ  լքել  են , թողնելով  քո  մեջ  խոր  դատարկություն... Ախ  ինչ  դժվար  է  , երբ  հասկանում  ես , որ  դու  մենակ  ես ... արդեն  մենակ  ես ... առանց  ոչ  ոքի  , առանց  ոչնչի  .... ախ  շատ  դժվար է , չափից  շատ է շատ ....

среда, 5 декабря 2012 г.

0 Աֆորիզմներ...մտորիր...



  • Եթե  ուզում  ես  ընկերներիդ  ծառայություն  մատուցել  , ապա  պետք  չէ  լռության  մատնել  նրանց  թերությունները ....

                                                                  Դեբիդուր 

  • Ապրիր  մարդկանց  հետ  այնպես  , որ  քո  բարեկամները  չարակամներ  չդառնան , իսկ  չարակամները  ՝  բարեկամներ ....  

                                                                     Պյութագորաս

  • Մարդկանց  մեծամասնությունը  իր  կյանքի  առաջին  կեսն  անցկացնում  է  այնպես  , որպեսզի  փչացնի  երկրորդը ....

                                                                     Լաբրյուեր 

  • Ոչ  թե  մեռնելուց  պետք է  վախենալ  , այլ  փուչ  ապրելուց .....

                                                                    Բերտոլդ  Բրեխտ 

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 3


Տերևաթափ  է  ....
ԵՎ  միագույն  է  ամբողջ  աշխարհը 
Ու  քամին  է  լոկ  որ  դեռ  շաչում  է ....
                     ****
Որպիսի  քամուն  իրենց  արբեցնող  բույրերով  օծեն  , 
Ուշ  աշնան վերջին  կրկին  բացվել  են  այս  ծաղիկները ....
                     ****
Դարձիր  դեպի  ինձ  
Ես  էլ  եմ  թախծում  
Աշնանն  այս  անկյանք ....
                      ****
Բոլոր  թերթիկներն  արդեն  քաղվել  են  , 
Ու  ինչ  իմանան  հավաքողները  , 
Որ  թփի  համար  նրանք  նման  են  աշնան  ցուրտ քամու ....
                     ****

воскресенье, 2 декабря 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...32


  • Ցանկացած  վերջ -   նորի սկիզբ է ....
  • Պետք  է  վստահել  միայն  երկու մարդու , հենց ինքդ քեզ , և  այն  հայելու  մեջ  գտնվող  աղջկան ....
  • Հաճախ  լինում  է  այսպես , որ մեկ - մեկու  ոչ  պահում  են , ոչ  էլ  բաց  թողնում ....
  • Ընդհունիր խորհուրդներ , բայց  միշտ  հետևիր  սրտիտ  ձայնին ....
  • Արտաքնապես  բոլորը  երջանիկ  են , իսկ  ներքուստ բոլորի մոտ  էլ  նույն  դատարկությունն  է ....