Տերևաթափ է ....
ԵՎ միագույն է ամբողջ աշխարհը
Ու քամին է լոկ որ դեռ շաչում է ....
****
Որպիսի քամուն իրենց արբեցնող բույրերով օծեն ,
Ուշ աշնան վերջին կրկին բացվել են այս ծաղիկները ....
****
Դարձիր դեպի ինձ
Ես էլ եմ թախծում
Աշնանն այս անկյանք ....
****
Բոլոր թերթիկներն արդեն քաղվել են ,
Ու ինչ իմանան հավաքողները ,
Որ թփի համար նրանք նման են աշնան ցուրտ քամու ....
****
Комментариев нет:
Отправить комментарий