среда, 24 апреля 2013 г.

0 Սեր.... Բանաստեղծություններ ....


            

                        ****
Ներիր եթե շատ եմ սիրել, բայց հասկացիր,
Ներիր եթե չեմ հասկացել, բայց իմացիր,
Ներիր եթե չեմ իմացել, մի արտասվիր,
Ներիր եթե չեմ արտասվել անգամ քեզ մոտ,
Լավ իմացիր ցուրտ ու խավար իմ սենյակում ոռնացել եմ սիրո ցավից,
Ներիր եթե ցավ եմ տվել, ինձ հասկացիր չեմ գիտակցել,
Հակառակված ողջ աշխարհին տառապյալի մահճին պառկած ախոթել եմ ես քեզ համար,
Չեմ վաճառել ես իմ սերը, չեմ ուրացել երբեք ես այն,
Ու թե կյանքում մի օր հանկարծ ինձ չսիրես դու ինձ ներիր,
Ներիր եթե շատ եմ սիրել...
                                      **** 

Իմ  սերը  քեզ  չտվեց  ոչինչ…
Հալվեց  երազս`ձեռքերիդ  վրա,
Զուր  էի  փնտրում` հայացքս  դեմքիդ,
Որ  ինձ  չլքես,որ  կողքիս  մնաս…

Իմ  սերն  այդպես  էլ  քեզ  չհամոզեց,
Թե  որքան  խենթ  եմ  կարոտի  հարցում,
Որ  քեզ  պատրաստ  եմ  կյանքովս  պահել,
Միայն  թե  լինես  կողքիս, իմ  սրտում…

Իսկ  դու  ընտրեցիր  մեկ  այլ  ճանապարհ,
Մեղադրեցիր  ինձ  իմ  սիրո  հարցում,
Եվ  քո  հայացքը`  մերկ  սառույց  դարձած,
Կարոտս  դարձրեց  մի  կապույտ  մշուշ…

Բայց  սերս  քայլեց  իր  դժվար  ճամփով,
Շատ  հաճախ  ապրեց  միայն  քեզ  համար,
Մաքառեց  անվերջ, տենչաց, որ  մի  օր
Նոր  երազ  դնի  ձեռքերիդ  վրա…
                                  ****

Կարոտս քե՜զ է փնտրում
Ու եկել է կանգնել `            
                  սրտիդ շեմին.
Բա՜ց դռներդ` ներս թող նրան
Կարոտս լացե՜լ է ուզում`         
                      քո սրտում...
                                 ****

Մի՛ նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի՛ թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարի կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի՛ զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից...
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ,
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի՛ նայիր աչքերիս մեջ,
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի՛ թափանցիր հոգուս մեջ,
Դու այնտեղ սիրահարվածի կհանդիպես,
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս, 
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի...




вторник, 23 апреля 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...44



  • Մենք  ավելի գերադասում  ենք  երջանկությունը , քան  ազատությունը ... Երբ երջանիկ ես , ոչինչ  էլ  պետք  էլ  չի ....
  • Մի գուցե  ես հիմարիկ  եմ , կամ էլ  երազկոտ , բայց  ես շատ եմ  հավատում որ  ինձ  մոտ  ամեն ինչ  հրաշալի  է լինելու ....
  • Վաղ  թե  ուշ  դու  կլինես  այն մարդու  տեղը , ում  մի ժամանակ  ցավ  ես  պատճառել ....
  • Մարդկանց  մեծ  մասը  ապրում  է  բանտարկված ,  որովհետև  չի  փորձում  ապրել  ներկայով , այլ դեռ  անցյալում  է ...
  • Երաժշտությունը ինձ  ուժ  է  տալիս դժվարին  պահերիս ....

пятница, 12 апреля 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...43



  • Երանի  սովորեի , ժպիտով  հեռանալ ....
  • Ամեն գիշեր փակելով աչքերս , ես ուղևորվում  եմ  քեզ  որոնելու ...
  • Պետք  է  լինել ուժեղ , հակառակ  դեպքում  պետք  է  չլինել ...
  • Լուսանկարները  ապացույցն  են  այն  բանի , որ  ինչ-որ  ժամանակ մենք ապրել ենք ....
  • Երջանիկ  հիշողությունները  - կրկին  չեն  երջանկացնի , իսկ ցավոտ  հիշողությունները  - դեռ կցավեցնեն....

вторник, 9 апреля 2013 г.

0 Սրամիտ լուծումներով ֆոտոշարք Էրիկա Յոհանսսոնից ...

Այսօր ուզում  եմ  ձեզ  ներկայացնել երիտասարդ  լուսանկարիչ  ,ազգությամբ  շվեդ  Էրիկա Յոհանսսոնի  հետաքրքիր  ու  սրամիտ  լուծումներով  ֆոտոշարքը ...





0 Մտքերիս անկյունը ...42



  • Դու աննման ես ... Միայն  թե  ժպիտդ  է  պակասում  ....
  • Փնտրիր , թե  ինչին  պետք  է  հավատաս , ու  ամեն  առավոտ  արթնացիր ժպիտով ...
  • Մենք միշտ տառապում  ենք հիմնականում  մեր  իսկ  հորինած խնդիրների պատճառով... 
  • Մի թաքցրեք ձեր  զգացմունքները ... Ուրիշ  կյանք  ձեզ  չի  տրվելու ....
  • Հաճախ մենք ունենք  ամեն  ինչ  երջանիկ լինելու համար , բայց մենք դժբախտ ենք .. Երևի  թե խնդիրը հենց մեր  մեջ  է  իրականում ...

среда, 3 апреля 2013 г.

0 Հայտնիների մտքերը ... 7





  • Եթե  ուզում  ես լինել  արդար , պետք  է  առաջնահերթ լինել  բարի : Իսկ  բարի  լինել - դա  նշանակում  է  հասկանալ  , որ  բոլոր  մարդիկ  էլ սխալվում  են ....Ադրիանո  Չելենտանո 
  • Երբ  դու  տեսնում  ես , որ  շուրջտ  բոլորը ծաղկում  է , դու  պետք  է  շունչ  քաշես , և  պահես այն  հինգ  վայրկյան , և  այն  իրավիճակը  որ  կմնա  քո  մեջ , դու  այն  պետք  է  պահես  ամբողջ  կյանքիտ  ընթացքում ...Ջարեդ  Լետո
  • Ընկերը  նա  է - ում  դու  կներես  ամեն  ինչ , որովհետև  ընկերը  չի  կարող  անել  այն ինչը  դու  չես կարող  ներել ...Ռալդուգինա  "Սպիտակ տետր"
  • Եթե ինչ-որ մեկը ձեզ ատում է , և ուզում է որ դուք էլ իրեն ատեք ... Նշանակում է նա ուզում է գրավել ձեր ուշադրությունը , և այդ մեկը անգիտակցաբար սիրում է ձեզ....Ֆրեդերիկ Բեգբեդեր