среда, 29 августа 2012 г.

0 Ես կորցրել էի ինձ , ու էլ չէի գտնում ....


Կամաց - կամաց  ու  տաքուն  արտասվում  եմ , ու  թաքցնում  եմ արցունքներս , առանց  ձայնի , առանց  հեկեկալու , առանց  կարոտի ,  սիրո ,  զգացմունքների  , ու  առանց  հույզերի  մեջս  սպանելով  ինքս  ինձ ...  Արտասվում  եմ  խեղդելով  իմ  մեջ  կուտակած  ու  ամուր  պահած  այն  ուժգին  ցավերը , որ  ամեն  անգամ  թաքցրել  եմ  ժպտալով ... ու  զգում   եմ  որ  այլևս  այն  չեմ  ինչ  առաջ  էի , այնպիսին  չեմ  ինչպիսին  տեսնում  էիք  ինձ , ու  այն չի  մեջս  ինչ  եղել  էր... Ես  նկատում  էի  հիմա ,   թե  որքան   էր  փոխվել  իմ  հոգին , իմ  մեջ  մահացել  էր    այն , այնքան  լուռ  ու  թաքուն ... Ու  ես   նմանվել  էի  անսիրտ  , ու  գեղեցիկ  մի  էակի  , որը  արտաքնապես  փայլում  էր  , իսկ  ներսից  դատարկ  ու  մռայլ  էր .... ես  կորցրել  էի  ինձ , ու  էլ  չէի  գտնում ...

Комментариев нет:

Отправить комментарий