Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…
Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար, քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
Իմաստությունը ավելի լավ է, քան արծաթը կամ ոսկին:
Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից :
Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են:
Կյանքը նվերներ չի տալիս, ուժ ունեցիր,նրանից խլի՛ր ուզածդ..
Յուրաքանչյուրի կյանքում էլ հայտնվում է մեկը, որից հետո մարդը փոխվում է. և բնավ էլ կարևոր չէ` նա անսահման երջանկություն, թե մեծ ցավ է բերել քո կյանք...դու ուղղակի հասկանում ես, որ այնպիսին, ինչպիսին առաջ էիր, էլ չես լինի..
Չէ կյանքը վարդագույն չէ, խավար է... սև ու սպիտակ է, մշուշուտ, ուղղակի մենք ենք այդպես տեսնում, երբ երջանիկ ենք...
Երբ գտնում ես նրան ՝ Կամա՜ց սկսում ես քե՛զ կորցնել.....
Սիրահարված աղջկա սիրտը ձյան փաթիլի նման է... Ճերմակ ու փխրուն.....