пятница, 27 сентября 2013 г.

0 Փոքրիկի նվերը ....


Մի անգամ հայրն իր երեքամյա դստրիկին պատժեց նրա համար,որ նա գումար էր ծախսել փաթեթավորման համար նախատեսված ոսկեզօծ գունավոր թղթի վրա: Հայրն ավելի է բարկանում,երբ տեսնում է,որ աղջնակը դրանով ինչ-որ փոքրիկ տուփ էր զարդարելու` առանց պատճառի: Չնայած դրան` աղջնակը հաջորդը օրը հայրիկին նվեր է բերում ու ասում. _ Սա քեզ համար է,պապ: Հայրը մի պահ քարացավ այն բանից,որ նա երեկ հենց այս տուփի համար էր բարկացել աղջնակի վրա: Բայց նա կրկին վրդովվեց այն բանից հետո,երբ տեսավ,որ տուփը դատարկ է: _ Մի՞թե դու չգիտես,որ երբ նվեր են տալիս, պետք է տուփի մեջ ինչ-որ բան լինի....իսկ քո տուփը դատարկ է: _ Պապ, բայց այն դատարկ չէ: Ես այն լցրել եմ իմ համբույրներով: Դրանք բոլորն էլ քոնն են,պա'պ: Հայրը շոկի մեջ էր: Նա ծնկի իջավ, գրկեց դստրիկին ու ներողություն խնդրեց: Մինչև հիմա էլ հայրը պահում է այդ անգին նվերը: Երբ նա ինչ-որ բանից վհատվում էր,հիշում էր այդ արկղն ու համբույրները, որն իրեն դստրիկն էր նվիրել: Դա շատ ավելի կարևոր էր, քան ցանկացած դժվարություն,նյութական հարստություն ու վեճ: Մենք շատ հաճախ չե՞նք մտածում նյութական հարստությունների մասին ու մոռանում ենք մեկմեկու նվիրել էլ ավելի թանկ բաներ. սեր,ջերմություն, համբույրներ, ժպիտներ.....

Комментариев нет:

Отправить комментарий