Ես ամենից շատ սիրում եմ մարդկանց դիտել: Երբեմն ողջ օրն անցկացնում եմ մետրոյում, նայում ու լսում եմ մարդկանց: Ընդամենն ուզում եմ ինձ համար պարզել, թե նրանք ովքեր են, ինչ են ուզում և ուր են գնում: Երբեմն նույնիսկ կեսգիշերին զբոսայգի եմ գնում և հրթիռային ավտոմեքենաներով զբոսնում քաղաքի արվարձաններով: Ոստիկանների պետքն էլ չէ, կարևորը, որ մեքենաներն ապահովագրված լինեն: Բավական է, որ նրանք վճարեն իրենց տասը հազար դոլար արժողությամբ ապահովագրության համար, և՛ նրանք են գոհ ու երջանիկ, և՛ ոստիկանները: Երբեմն գաղտնի ականջ եմ դնում մարդկանց խոսակցություններին մետրոյում կամ էլ հանքային ջրերի կրպակների մոտ։ Եվ գիտե՞ք ինչ։
– Ի՞նչ։
– Մարդիկ ոչ մի բանի մասին էլ չեն խոսում։
– Ո՞նց կարող է պատահել։
– Այո՛, ոչ մի բանի մասին։ Անընդհատ խոսում են մեքենաներից, հագուստից, ողավազաններից և ամեն ինչի վերջում անիմաստ բացականչում են՝ փառահեղ է: Սակայն նրանք բոլորը նույն բանն են ասում, բոլորն անխտիր: Իսկ սրճարաններում գրեթե միշտ միևնույն հումորային հոլովակներն են պտտվում, գրեթե միշտ, իսկ երաժշտական պատերին միշտ միևնույն գունավոր նախշերն են վետվետում, ամբողջը միայն գույների խաղ է, անիմաստ, վերացական մի բան: Թանգարանների մասին էլ չասեմ, եղե՞լ եք որևէ թանգարանում: Ամեն բան վերացական է: Այսօր մեր շուրջն ամեն բան վերացական է ու անիմաստ:
Комментариев нет:
Отправить комментарий