понедельник, 26 декабря 2022 г.

0 Հատված մի գրքից........... Էրիխ Մարիա Ռեմարկ «Արևմտյան ճակատում նորություն չկա»



Հողը ոչ մեկի համար այդքան մեծ նշանակություն չունի, որքան զինվորի: Երբ փարվում է նրան երկար, ամուր, երբ կրակի համակած սարսափից դեմքով ու ամբողջ մարմնով թաղվում է նրանում, այդ ժամանակ նա իր միակ ընկերն է, իր եղբայրը, իր մայրը, նա իր վախն ու ճիչը նրա լռության ու ապաինության մեջ է խեղդում, հողը ներծծում է դրանք ու նրան տասը վայրկյանով նոր կյանք տալիս, նոր վազք, հետո նորից է ընդունում նրան իր գիրկը, երբեմն էլ՝ ընդմիշտ:

Հող, հո՜ղ, հո՜ղ…

Հողն իր շերտերով, խոռոչներով ու փոսերով, որոնցում կարող ես թաքնվել, կծկվել: Հո՛ղ, գորշ ջղակծկումներում, ոչնչացման սպառնալիքներում, պայթյունների մահացու մռնչյունների տակ մեզ շնորհված կյանքի համար հրեշավոր դիմադրություն էիր ցուցաբերում: Գրեթե պատառոտված կյանքի խելագար փոթորիկը հոսում էր դեպի մեր ձեռքերը, և մենք քո մեջ էինք տեսնում փրկությունը, հաղթահարված պահի լուռ, վախվորած երջանկությամբ՝ շուրթերս քեզ էինք հպում…

Комментариев нет:

Отправить комментарий