суббота, 2 марта 2013 г.

0 Անամպ երկինքն ՝ իմ մտքերում ...


Գիտես հոգիս  լիովին  լցվել  է  անամպ , պարզ  ու  ջինջ  կապույտ  երկնքի  լուսավոր շողով ... Երբ  եմ ես այսքան լցված  եղել  ապրելու  ու  թեկուզ  գոյատևելու  ցանկությամբ , երբ  եմ  ես  իրոք  կարողացել  տարբերել , ժպիտն  ու  թախիծն  իրարից , միգուցե  հիմա  եմ  սկսել հավատալ ՝ որ  իրոք  կյանքը  նվեր  է , ու անակնկալներն  էլ  ամենուր  են ... Հիմա  եմ  հասկացել , միգուցե  ուշացած , կամ  էլ  արդեն  ՝ ոչ , որ  ամեն  ինձ  տրվող  օրը  ու  ամեն  գեղեցիկ  լուսաբացը , ամեն  ամենը  ինձ  շրջապատող ,  իմ  երջանիկ  կյանքի գեղեցիկ  ու  բարի  ընթացքն  են... Ես  ուզում  եմ  ապրել , ուզում  եմ ժպտալ , ու  ուզում  եմ  որ  ամեն  առավոտս դիմավորեմ  այնպես  ինչպես այժմ ... Կողքիս  լինեն  ում  սիրում եմ , ում  կարիքը շատ  , շատ  զգում եմ ....

Комментариев нет:

Отправить комментарий