суббота, 12 октября 2013 г.

0 Իդեալական մարդիկ չկան ....


Կար մի մարդ, ով ամբողջ կյանքն այդպես էլ խուսափեց ամուսնությունից... նա մահացավ իննսուն տարեկան հասակում, իսկ մինչև դա նրան մեկը հարցրեց.
_ Դու այդպես էլ չամուսնացար, բայց այդպես էլ չասացիր,թե ինչու... հիմա կանգնած ես մահվան ճանապարհին, բավարարիր մերհետաքրքրությունն ու բացիր գաղտնիքդ:
_ Այո', ես մի գաղտնիք ունեմ... ես դեմ չեմ եղել ամուսնությանը,պարզապես ես իդեալական կնոջ եմ փնտրել... ես ողջ կյանքս այդպիսի կնոջ փնտրտուքների վրա անցկացրի,_ պատասխանեց ծերունին:
_ Բայց միթե այս հսկայական աշխարհում չգտար այդպիսի մի կատարյալ կնոջ,ով քեզ դուր կգար?
Արցունքները գլորվում էին ծերունու աչքերից.. ու նա ասաց.
_ Գտա'...
_ Այդ դեպքում ինչու չամուսնացաք???
_ Այդ կինը կատարյալ տղամարդու էր փնտրում...

Իդեալական մարդիկ չկան ու պետք չէ ապրել այդպիսի մարդկանց գտնելու երազանքով... իդեալական են մեզ համար դառնում նրանք,ում մենք սիրում ենք :

Комментариев нет:

Отправить комментарий