воскресенье, 27 января 2013 г.

0 Ջոն Լոկ


Անգլիացի  փիլիսոփա  , լուսավորիչ  , քաղաքական  մտածող  և  ազատամտականության  սոցիալ-տնտեսական  հայեցակարգի  հիմնադիր : Լոկը  համարվում  է  նաև  իշխանությունների  տարանջատման  տեսության  հիմնադիրներից : Լոկի  քաղաքական  հայեցակարգը  հիմնված  է  բնական  իրավունքի  տեսության  և  հասարակական  դաշինքնի  ուսմունքի  վրա : Հասարակական  դաշինքի  շնորհիվ  առաջացած  պետության  նպատակը    քաղաքացիների  բնական  իրավունքների  ապահովումն  է , մարդկանց  անձնական  անձռնամխելիության  և  մասնավոր  սեփականության  պաշտպանությունը : Մարդկանց  նպատակը  և  ձգտումը  մտնելու  հասարակության  մեջ  , պայմանավորված  է  առաջին  հերթին   իրենց  անձնական  սեփականությունից  խաղաղ  և  անվտանգ  օգտվելու  ցանկությամբ : Մասնավոր  սեփականությունը  հնարավոր  է  պաշտպանել  միայն   օրենքների  միջոցով  , պետության  մեջ  ոչ  ոք  և  ոչինչ  չի  կարող  լինել  օրենքից  ուժեղ , վեր :  Լոկը  պաշտպանում  է  իշխանությունների  տարանջատման  սկզբունքը  :  Ըստ  Լոկի  օրենսդիր  իշանությունը  պետք  է  պատկանի  ամբողջ  ազգի  ներկայացուցչական  հաստատությանը    այսինքն  ՝  խորհրդարանի  , իսկ  գործադիր իշխանությունը  նախագահին կամ  միապետին  և  նախարարներին  , որոնք  պետք  է  զբաղվեն  նաև  պետության  արտաքին  քաղաքականությամբ :  Լոկի  քաղաքական  իդեալը  սահմանադրական միապետությունն  է :

Комментариев нет:

Отправить комментарий