четверг, 31 января 2013 г.

0 Օգոստինոս Երանելի


(354թնոյեմբերի 13 - 430թօգոստոսի 28) Քրիստոնեական  եկեղեցու  գաղափարախոս  և  Քրիստոնեական  պատմափիլիսոփայական  հայեցակարգի  հեղինակ  :  Ըստ  Երանելու  պետական  , իրավական  և  սոցիալական  հարաբերություններն  ու  հաստատություններն  մարդկանց  մեղսագործության  հետևանք  են  , քանի  որ  եթե  մարդիկ  հետևեին  Քրիստոնեական  եկեղեցու  կանոններին  , ապա  նրանց  միջև  չէին  առաջանա  հակասություններ  և  չեր  առաջանա  հետևապես  այդ  հակասությունները  կարգավորող  պետական   և  իրավական  հաստատությունների  ստեղծման  անհրաժեշտություն :  Մարդկային  հանրության  յուրաքանչյուր  ձև  , պետք  է  հիմնված  լինի  իրավունքի  , որպես  արդարության  մարմնավորման  վրա , կատարյալ  արդարությունը  Աստվածային  օրենք  է : Ուստի  նա  բռնապետ  է  համարում  ոչ  միայն  անարդար  միապետին  այլև  անարդար  ժողովրդին :  Այն  պետությունը  որտեղ  կա  արդարություն  և  հարգանք  Քրիստոնեական  եկեղեցու  նկատմամբ  , այդ  պետությունը  պետք  է  հավերժ  գոյատևի :  Երանելի ընդգծում  է   եկեղեցու  գերակայությունը  պետության  նկատմամբ  , միաժամանակ  նա  կարևորում  է  պետության  դերը  ընդգծելով  որ  պետությունը  պետք  է  օգնի  եկեղեցուն  պայքարելու  հերետիկոսների  դեմ :

Комментариев нет:

Отправить комментарий