суббота, 7 января 2012 г.

0 Ի՞նչ գիտեք դուք օծանելիքների մասին :

Մի  քիչ  պատմություն :  Հնում  անուշահոտությունն  օգտագործելու  ամենատարածված  եղանակներից  մեկը  բնակարաններում  և  հասարակական  շենքերում  անուշաբուրն  տարաշելն  էր ,  հոտավետ  նյութեր  տարածելու  միջոցով ( բույս  խեժ  և  այլն) :
Ժամանակակից  օծանելիքների  հայրենքիը  համարվում  է  Հին  Արևելքը :  Եգիպտացիները  անուշահոտությունը  գնահատելու  մեծ  գնահատողներ  էին :
Յուրաքանչյուր  հարուստ  կին  ուներ  իր  սիրած  բուրմունքը  որը  պահում  էր  թանկարժեք  անոթներում : Եգիպտոսում  արտադրվող  մեծ  քանակությամբ  անուշահոտություններ  օգտագործվում  էին  երկրում  ,  բայց  եգիպտացիները  օծանելիքային  նյութեր  և  դրանցից  պատրաստի  արտադրանքներ  արտահանում  էին  Հին Արևելքի  ուրիշ  երկրներ :

Օծանելիքներն  այսօր :  Օծանելիքներն  այսօր  լայնորեն  մտել  են  կնոջ  ամենօրյա  կենցաղի  մեջ :  Ահա  թե  ինչու  յուրաքանչյուր  կնոջ  հետաքրքրում  է  թե  ինչպիսի  օծանելիքներ  ընտրել : Անհրաժեշտ  է  իմանալ  , որ  օծանելիքները  ուժեղությամբ  և  կայունությամբ  միանման  չեն : Տարբերվում  են  հոտի  տարածման  երեք  փուլ `  սկզբնական  ,  հիմնական  և  մնացորդային : Օծանելիքների  բնույթի  մասին  պետք  չէ  դատել  անմիջապես :  Դրանց  իսկական   հատկություններն  առաջանում  են  15-20  րոպեից  հետո : Դա  հիմնական  հոտն  է  որը   շարունակվում  է  15-20  ժամ , որից  հետո  դրա  ուժը  պակասում է : 


Комментариев нет:

Отправить комментарий