Նույնիսկ ամենակատարյալ , բնությունից գեղեցկությամբ օժտված կինը , աղջիկը կարող է լինել ` անհրապուրիչ , անբնական և շաբլոն , եթե նա չգիտի ինչպես դրանից օգտվել ու ինչպես ներկայանալ : Յուրաքանչյուր կին , աղջիկ պետք է օժտված լինի դերասանական զգացումով ներդածնակության , գեղարվեստականության , հիացումի նկատմամբ :
Իմ կարծիքով ամենից անհրաժեծտն է , որ յուրաքանչյուր աղջիկ , կին ձգտի պահպանել իր անհատական գեղեցկությունը : Նա պետք է արվեստով և հմտորեն ընդգծի իր ամբողջ բնական ներքին գծերը : Չկա ավելի վատ ձև , քան գեղեցկանալը նմանակվելով : Շաբլոնացումը և միօրինակությունը դիմազրկում են և դարձնում միանման , անհրապուրիչ : Կյանքում կարող ենք հանդիպել այնպիսիններին որոնք շնորհված են բնական գեղեցկությամբ բայց վանող են , անհրապուրիչ … Սառը գեղեցկությունը հաճելի չէ աջքին և այն հաջողություն չի բերում : Հաճախ կյանքում մեծ հաջողությունների են հասնում նրանք ովքեր առանձնապես չունեն արտաքին գեղեցկություն , սակայն շրջապատին գրավում են հմայքով և հոգեկան գեղեցկությամբ : Իմ կարծիքով արտահայտիչ , ոգեշնչող աչքերն ավելի են շահում , քան գեղեցիկ մարմնի կանոնավոր ձևերը : Այնպես որ պահպանեք և ընդգծեք այն , ինչ ձեզ տվել է բնությունը :
միանգամայն համաձայն եմ քեզ հետ Մել ջան,,,կարելի է գեղեցիկ լինել միայն ներքուստ և գերազանցել արտաքինից գեղեցիկ,իսկ ներքուստ տգեղին,,,,,,,,դու`ըստ ինձ երկու կողմից էլ գեղեցիկ մարդկանց թվին ես պատկանում (չնայած քեզ լավ չեմ ճանաչում)
ОтветитьУдалить