Հիպնոսի
մասին բազմիցս գրվել
և խոսվել է : Դրան
են նվիրված բազմաթիվ
գրքեր ու աշխատություններ : Այս պրոբլեմով
վաղուց և ոչ
արդյունավետ զբաղվում են
աշխարհի լավագույն մասնագետները : Սակայն մինչև
հիմա գոյություն չունի
մեկ հստակ կարծիք
այս մարդկային առանձնահատկության մասին : Հայտնի հոգեթերապետ
Օսկար Ֆոխտն այն անվանում
է << հոգու մանրադիտակ >> : Այսօր հիպնոսի
օգնությամբ բուժվում են բազմաթիվ հիվանդություններ : Բուժման այս
մեթոդը արդյունավետ է
հիմնականում այն հիվանդությունների ժամանակ
, որոնց հիմքում մարդու հոգեբանական
պրոբլեմներն են , այսինքն ` սթրեսը , հոգեկան գերլարվածությունը , ներքին հոգեկան հակամարտությունները :
Գոյություն ունի մի
կարծիք ըստ որի
ոչ բոլորի վրա
է ազդում հիպնոսը
: Դա թյուրիմածություն է : Մասնագետները պնդում են
, որ ֆիզիկապես և հոգեպես
առողջ մարդը հակված
է հայտնվել
հիպնոսի ազդեցության տակ : Ամբողջը կախված է
մասնագետների ունակություններից և տեխնիկական
հնարքներից : Ցանկության դեպքում հիպնոսի տակ կարող
է հայտնվել ամենաթերահավատ մարդը էլ
չենք խոսում այն
մարդկանց մասին ,
ովքեր գտնվում են սթրեսային
կամ հոգեկան լարվածության վիճակում :
Комментариев нет:
Отправить комментарий