Մեր երկիրը ընդամենը մի փոքրիկ աստղ է , բայց եթե կամենանք , կարող ենք այն դարձնել պատերազմներից զերծ , սովից ու սարսափներից չմթագնված , հայացքների կամ մաշկի գույնի տարբերություններով չծվատվող մոլորակ : Բենե
Մարդկությունը չի ծերանում , ընդհակառակը , քայլ առ քայլ նա ավելի է երիտասարդանում : Բերժե
Մարդկություն ՝ ահա թե ինչումն է մահկանացու մարդու անմահությունը :Բյուռնե
Մարդկությունը մեծ արհավիրքների համար մասամբ հատուցում է ստանում այն մեծ դասերով , որոնք բխում են դրանցից : Րոուվի
Աշխարհը բռնկված է հեղափոխությամբ , որը դոլարով չես մարի :Ուիլիամ Դուգլաս Հասկանալ աշխարհը ու սիրել այն ՝ երկու խնդիրներ են , որոնց դյուրին չէ իրար հետ հաշտեցնել : Էմերսոն
Գոյություն ունեցող աշխարհը երևակայություն չէ . Չի կարելի անպատիժ վերաբերվել նրան , իբրև երևակայություն :Էմերսոն
Աշխարհը հայելի է և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը : Թեքերեյ
Աշխարհը գիրք է որի էջերը մեր առջև բացվում են ամեն քայլափոխի :Լամարթին
Աշխարհը չի վերջանում մեր տեսած իրով : Լեմյեր
Մարդկության մեծ մասը ողջերը չեն , այլ
մեռածները : Կոնտ
Ամեն ինչում երաժշտություն կա , աշխարհն օրհներգում է: Հյուգո
Աշխարհը չի վերջանում մեր տան շեմին : Մետեռլինգ
Ով մոռանում է աշխարհը , աշխարհն էլ նրան կմոռանա : Պոպ
Комментариев нет:
Отправить комментарий