Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր ,
Գիշերի պես խորհրդավոր .
Քո մեղավոր , խորհրդավոր աչքերը մութ ,
Որպես թովիչ իրիկնամուտ .
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում ,
Որպես գարնան մթնշաղում .
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ ,
Արբեցումի ոսկե մշուշ ...
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող ,
Քո աչքերը հոգի տանջող ,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ ,
Որպես գարնան իրիկնամուտ .....
Комментариев нет:
Отправить комментарий