Ես գիտեմ , որ անկարող եմ ինքս ինձ փոխել , բայց չեմ էլ ցանկանում այդ անել ... Կուզեի փոխել շրջապատող աշխարհը , ու երբ հույսս անհետանար թաքուն , տխրեի կամ էլ հիասթափվեի ամենից` նայելով շուրջս ցանկանայի շնչել ... Եվ երբ հոգումս խառնաշփոթ տիրեր , և անզորությամբ արգելափակվեր ճանապարհս , ես ուժ գտնեի կրկին նայելով շուրջս... Ես կուզեի երազել անվերջ , պայքարել կուզեի վատի դեմ ..Իսկ ով , որ կասեր թե դու չես կարող , ես նրա բերանը կկապեի կարերով... Ու ես կփոխեմ երկրային աշխարհը , իսկ ես չեմ փոխվի երբեք ...
Комментариев нет:
Отправить комментарий