Այն օրից հետո ,
Երբ որ ինձ լքեց սրտիս տիրուհին ,
Զգացի որքան պաղ է գիշերը ,
Աշունը ոսկե ,
Որքան թախծալի ...
Սոսէ Յոսիտադա
Երբ ինձ թվում է ,
Թե մոռացել եմ ,
Ամեն մի մանրուք , քեզ է հիշեցնում ....
***
Ես ընկերոջս ,
Որպես թշնամու սաստիկ ատեցի ,
Բայց երկար , երկար
Ձեռքն էի սեղմում
Բաժանման պահին .....
***
Ցոլանքը լուսնի ,
ԵՎ իմ թախիծը
Ափեափ լցրին երկիր ու երկինք
Կերպափոխվելով
Աշնան գիշերի ....
Իսիկավա Թաքուբոքու
Комментариев нет:
Отправить комментарий