пятница, 15 февраля 2013 г.

0 Ֆրանսուա դը Լառոշֆուկո . Մաքսիմներից ...



1.Ինքնասիրությունն ավելի ճարպիկ է, քան աշխարհի ամենաճարպիկ մարդը:

2.Կիրքը երբեմն խելոք մարդուն դարձնում է տխմար, իսկ երբեմն էլ ամենատխմարին դարձնում է խելոք:

3.Ավելի մեծ առաքինություններ են պետք դիմանալու ճակատագրի հաջողություններին, քան դժբախտություններին:

4.Եթե մենք զուրկ լինեինք թերություններից, այդքան հաճույք չէինք ստանա ուրիշների թերությունները նշելուց:

5.Եթե մենք բնավ գոռոզ չլինեինք, չէինք տրտնջա մյուսների գոռոզությունից:


6.Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

7.Ծերերի խենթությունն ավելի խենթ է, քան երիտասարդներինը:

8.Ամենից անտանելի են այն տխմարները, որոնք այնքան էլ տխմար չեն:

9.Սիրուց բուժվելու բազմաթիվ միջոցներ կան, բայց նրանցից ոչ մեկը վերջնական չէ:

10.Մենք սիրում ենք գուշակել մյուսներին, բայց բնավ չենք սիրում գուշակված լինել:

Комментариев нет:

Отправить комментарий