Կուզեի իսկապես սիրել , մոլեգին , անշունչ տառապել , արտասվել , գոռալ , կուզեի կարոտել , խենթի պես նետվել քո ճանապարհին , քեզ պաշտել անչափ , նվիրվել անզուսպ : Կուզեի հեկեկալ երբ հեռու լինեիր , կուզեի ուղղակի սիրուց տառապել ... Գիտեմ քայլերս քեզ մոտ կբերեին , ուր էլ որ գնաի , ում էլ որ փնտրեի... Կուզեի լինել ամռան արեգակ , քեզ համար շողալ , կուզեի ուղղակի իսկապես սիրել , մոլեգին սիրել ...
Հեղ. ՝Մելինե Տոնոյան 17.02.2013
Комментариев нет:
Отправить комментарий