суббота, 26 мая 2012 г.

0 Աֆորիզմներ ..Սեր.. Մաս 7


  • Կյանքն առանց սիրո մեռյալ է, մարդիկ առանց սիո՝ կենդանի դիակներ:Տոլստոյ
  • Սերը լեցուն է խորին քնքշությամբ, կախված և խնդում, և տառապանքում, հեռվից հպարտ է ամու՜ր անջատմամբ…Ջ. Բայրոն
  • Սերն ամենամեծ զգացմունքն է, որն ընդհանրապես արարում է հրաշքներ, որն արարում է նոր մարդիկ, ստեղծում է մարդկային մեծագույն արժեքներ:Ա. Մակարենկո
  • Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են:Մ. Լոմոնոսով
  • Անմիտ է նա, ով սպասում է խելահեղության ավարտին: Իսկական սերը չունի որևէ սահման:Պրոպերցիոս
  •  Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։Բյուսի Ռաբյուտեն
  • Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։Գյոթե
  • Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։Դիդրո
  • Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։Ժերալդի
  • Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։Լաբրյուեր
  • Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։Մորուա
  • Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։Սերվանտե

Комментариев нет:

Отправить комментарий