вторник, 29 мая 2012 г.

0 Կույր ծերուկը ...


Մի օր  կույր  ծերուկը  նստած  էր  փողոցում  և  գումար  էր  հավաքում փոքրիկ  արկղում ... իսկ  նրա  ցուցանակի  վրա  գրված  էր << Ես  կույր  եմ  , խնդրում  եմ  օգնեք  ինձ >> ... Մի  մարդ  մոտեցավ նրան  և  կագնեց  կողքին  , տեսնելով  կույր  ծերուկին , նրան  գումար  տվեց , ապա  վերցրեց  ցուցանակը  և  գրեց  նոր  բառեր ...  Թողեց  և  հեռացավ ... Երեկոյան  երբ  անցնում  էր  այդ  նույն  փողոցով տեսավ  ծերուկին  , նրա  արկղը  լի  էր  գումարով... Ծերուկը  միանգամից  ճանաչեց  նրան  և  խնդրեց  որ  պատասխանի   թե  ինչ  է  գրել  իր  ցուցանակի  վրա ... Անցորդը  ոչինչ  չասաց  ծերուկին , ասաց  որ  ոչինչ  էլ  չի  փոխել ....  Բայց  այո  անցորդը  գրել  էր  << Հիմա  գարուն  է , իսկ  ես  այն  տեսնել  չեմ  կարող >>.....

Комментариев нет:

Отправить комментарий