четверг, 10 мая 2012 г.

0 Իզուր ....


Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

Комментариев нет:

Отправить комментарий