понедельник, 14 мая 2012 г.

0 Մոլորության ճանապարհով ...



Դու  գնում  ես , ու  ինքտ  չգիտես  թե ուր ... Մոլորության  ճանապարհով  քո  սրտին  շեղել են , ու  սառչել  է  քո  ուղեղում մի  պատկեր... Դա  նրա  պատկերն  է , որ  սիրով  ու կարոտագին  ՝ ամեն  օր , ամեն  ժամ  մտածում  էր  քո  մասին , որ  աչքերից  արցունքները  պահելով  սրտակտուր  ժպտում  էր  այնքան  մեղմ  ու  տաք ... Ու  դու  հիմա  հիշում  ես  նրան , ու շեղվել  ես  քո ճանապարհից ՝ իսկական ...Հիմա  գնում  ես  մի ճանապարհով  ու  այդ  անվերջ  ճանապարհից  դու հոգնել  ես .. Դու  հոգնել  ես  այն  մենությունից  , որ  հիմա  ամուր  գրկել  է  քեզ  ու  բաց  չի  թողնում ... Դու ,  որ  երբեք  չես  փորձել ՝  քո  հայացքով  մոգական  պարուրել  այդ  հրաշք  աղջկան  ՝ դարձել  ես  հիմա  անգույն  ու  լքված  մի  ուրվական ... Ու դու  հիմա քայլում  ես  անվախճան  այդ  գիշերով , ու  խեղդվում  ես  քո  իսկ  հուշերում ...
                                                    14.05.2012

Комментариев нет:

Отправить комментарий