воскресенье, 20 мая 2012 г.

0 Ես սիրել եմ , բայց լռել եմ ....



Քո  այդքան իրական , բայց  և  այնպես  անիրական  հայացքը միշտ  էլ  փոթորկել  է  հոգուս  լարերը .. Լուսաբացս  ամեն անգամ  դիմավորել  եմ  հիշելով  քեզ , քո  հետ  այդքան  անիրական  թվացող  երջանկությանն  եմ  սպասել ...  Լուռ  արտասանել  եմ  տխուր  բառեր , որ  արտահայտվեմ  ու  սիրտս  չպատռվի  ցավից ... Աստված  իմ  որքան  եմ  սիրել  քեզ ... Ես  դողացել  եմ  անպատասխան   սիրո  ցավից , անջատել  եմ  ուղեղս  որ  անջատվեմ  քեզնից ... Խենթ  հուզմունքով  պատվել  եմ  , ու  խեղդվել  քեզ  տեսնելիս .. Գիշերները  լռությամբ  դիմավորել  եմ  առավոտս , որ  կարծես  թվացել  է  նորից  գիշեր .. Դուրս  եմ  եկել  փողոց  ու  լուռ քայլել  եմ , արցունքներս  թափելով անվերջ ..  Ես սիրել եմ , բայց  լռել եմ  ....

Комментариев нет:

Отправить комментарий