Այսօր մարտի 12 -ն է : Հազիվ էինք զգացել գարնան շունչը և նորից չսպասված ձյուն .... Շատերի համար հաճելի շատ-շատերի համար տհաճ անակնկալ ... Փողոցների ահավոր խցանումները նորից տեղի էին տալիս ... Քայլող մարդկանց դեմքերից արտացոլվում էր թե նրանք ինչքան են հոգնել այս ցուրտ եղանակից ... Իսկ առավոտյան լսարանում լսեցի համակուրսեցիներիս խոսակցությունը ... - Ինչ լավ է կարելի է գնալ ձնագնդի խաղալ , հիշել մանկություններս ... Զարմացած նայեցի նրանց և այդ պահին ընկա մանկության գիրկը .... Հիշեցի իմ սահնակը , որն արդեն ծռմռված ընկած է խորդանոցի մի անկյունում անտեսված , լքված և ոչ ոքի պիտանի ... Դասերից հետո եկա տուն բացեցի խորդանոցի դուռը հանեցի սահնակը , և ամբողջ մանկությունս նկարների նման անցան աչքերիս առջևով ... Հիշեցի մանկությանս ընկերներին , որոնք հիմա մեծ են , ունեն իրենց կյանքը , իրենց հոգսերը ...
Այս էլ իմ այսօրվա հիշողությունը ...
Комментариев нет:
Отправить комментарий