суббота, 17 марта 2012 г.

1 Վերջին րոպեները կյանքի ..




Մահը  գալիս  է  , հանկարծակի , չսպասված ....   Մարդիկ  կան  ովքեր  մահանում  են , հենց  իրենց  երազների մեջ , քնած  ժամանակ , կամ  ավտովթարից , լինում են  որ նրանցից  խլում  են  իրենց կյանքը , կամ  էլ  հոգնած  աշխարհից  , հենց  իրենք  ինքնասպան  են լինում ...  Բայց  ես համոզված  եմ  որ  յուրաքանչյուրն  էլ  ուզում  է  որ  այդ  պահերին  նրանց կողքին  լինեն    հարազատները , ում  սիրում  են  : Մահը -  դա  միշտ  էլ  սարսափելի  է  թվում , երբ  չգիտես  թեկուզ քո  այս  կյանքից  հետո  դու  ուր կնկնես , և  ինչ կլինի ...
Ես  ուղակի  ուզում  եմ , որ  բոլորս  մեր կյանքն  ապրենք  այնպես , ինչպես  կապրեինք  մեր   վերջին  օրը .. Լինենք  բարի , երբեք  ցավ  չպատճառենք  ոչ  ոքի , փորձենք  ավելի  ռեալ  նայել կյանքին .. Ոչ  ես  չեմ  ասում  որ  մեզ  ցավ  պատճառողները  պետք  է  մնան  անպատիժ , դա անարդար  է , յուրաքանչյուրն  էլ  պետք  է  հատուցի  այն  ամենի  համար  ինչ  արել  է .. Մի գուցե  մենք  նրանց  չպատժենք , բայց գիտենք  որ  երկնքում  Աստված  կա  և  նա  ամեն  ինչ  տեսնում է , ու  անպատիժ  չի  թողնի ... Փորձենք  ներել , ներել  նրանց  ովքեր  մեզ ցավ  են  պատճառել ,  ներելով  նրանց մենք  ավելի թեթև կզգանք  , իսկ Աստված  կտեսնի  ով է ՝ անմեղ  և  ով ՝  մեղավոր ..

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить