четверг, 15 марта 2012 г.

0 Սպասման մի պահ...



Սպասման  մի  պահ...  ես սպասում  եմ  բայց  չգիտեմ  ում  կամ  ինչի  համար ..Մի գուցե  սպասում եմ  իմ  երջանկությանը .... Չնայած  ես  ինձ  երջանիկ  եմ  զգում ... որովհետև  ունեմ  համարյա  ամեն  ինչ  .. ունեմ  ինձ  սիրող  ընտանիք , ընկերներ ,  ես  առողջ  եմ , տխրելու  առիթներ  չկան , բոլոր  հարազատներս  կողքիս  են  և  պատրաստ  են  ամեն  ինչ  անել  ինձ  համար .. Երևի  թե  սպասում  եմ  նրան  ով  իրոք  ավելի  կերջանկացնի  ինձ ... Կվստահեմ  նրան  , կսիրեմ , կհավատամ , ու  չեմ  ցանկանա  նրանից  հեռու  լինել ... 
Այնքան  եմ  ուզում տեսնել  այն  աչքերը  որոնց  մեջ  նայելով կհասկանամ  որ  երջանկությունն գույն  ունի և  դա  գույնն  է  այդ աչքերի .... Սպասման  մի պահ  ,  հիմա  ինձ  թվում  է  թե  լիովին հասկացա  թե  իրականում ում  եմ  սպասում ... Սպասման  մի պահ ... Երբ  մտքերտ  հանձնում ես  թղթին  նրանք  իրենք  իրենց  արթնանում  են  և  սկսում  ես  զգալ  թե  ինչ  ես ուզում  ում  ես  սպասում ...Սպասում  եմ  ... Քեզ ...

Комментариев нет:

Отправить комментарий