- Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
- Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
- Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
- Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:
- Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է:
- Մարդ չի կարող սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը:
- Իսկ մարդկանց համար անցյալը զարմանալիորեն նմանվում է ապագային: Պատմել նրանց, թե ինչ է եղել անցյալում, չի նշանակում ասել, թե ինչ է լինում ապագայում:
- Մարդիկ նույնիսկ ավելի հարգանք են տածում մոլորությունների հանդեպ, քան հանճարի, որովհետև նրանք մերժում են հավատալ վերջինիս:
- Ներդաշնակությունը ամուսնության մտերմության իդեան է:
- Կանայք, լինելով պահանջկոտ, ցանկանում են ունենալ ոչ միայն տղամարդկանց սիրտը, այլև բովանդակ մտածմունքը:
- Միթե դու ինձ չես տալիս շատ ավելի մեծ հարստություն, սիրելով ինձ այնպես, ինչպես դու ես սիրում:
понедельник, 19 марта 2012 г.
0 Օնորե դը Բալզակ ...
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий