<< Արդյոք ճիշտ է սիրելի Լոտտա , որ Կարոլինան հաղորդեց ինձ .. նա կարդացել է ձեր հոգում այն , ինչի մասին ես չեմ համարձակվել խոստովանել ինքս ինձ :
Ախ , որքան ծանր էր ինձ համար պահել այդ գաղտնիքն մեր ծանոթության մեկ օրից : Այն օրից , ինչ միասին ենք հաճախ արիություն դրսևորելով , պատրաստվում էի գալ Ձեզ մոտ ՝ խոստովանելու , բայց չէի կարողանում : Իմ ցանկությունն ինձ թվում էր եսասիրություն , և վախենում էի , որ չկարծեք , թե միայն իմ երջանկության մասին եմ մտածում . Եթե պատահեր այնպես , որ Դուք չկարողանայիք ինձ համար լինել այն , ինչ ես էի ձեզ համար , ուստի կխաթարվեր մի հրաշալի ներդաշնակություն ու նաև Ձեր ՝ քրոջս բարեհաճությունը . Բայց և այնպես , լինում են պահեր երբ հույս արթնանում էր . միասին լինելու երջանկություն . այն վեր է ամեն ինչից , ես անգամ պատրաստ էի զոհաբերել ամեն ինչ ՝ դրան հասնելու համար . Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ , բայց դժբախտ իմ պատճառով երբեք . Դա ես հաստատ զգում էի , երբ մտածում հուսադրվում էի : Դուք կարող էիք տրվել ուրիշին , բայց ոչ ոք չէր սիրի Ձեզ այնպես մաքուր ու քնքուշ . Ոչ մեկի համար Ձեր երջանկությունը չէր լինի սրբություն , ինչպես ինձ համար : Ձեր երջանկությունը չէր լինի սրբություն ինչպես ինձ համար : Իմ կյանքի ամենաթանկագինը նվիրաբերում եմ Ձեզ : Եթե ես ձգտում էի ազնվանալ միմիայն Ձեզ արժանի լինելու , Ձեզ ավելի երջանիկ դարձնելու համար : Հոգիների վեհությունն իսկական բարեկամության ու սիրո գրավականն է . Մեր սերն ու բարեկամությունը կլինեն հավիտենական , քանի որ դրանք բխում են ճիշտ այդպիսի զգացմունքներից :
Մոռացեք այն ամենն , ինչը պիտի բռնանա ձեր սրտին , տրվեք ձեր զգացմունքներին : Ապացուցեք այն , ինչի մասին ինձ հուսադրեց Կարոլինան : Ասացեք ինձ , որ ուզում եք իմը լինել , և որ դա զոհողություն չէ Ձեր կողմից : Համոզեք ինձ գոնե մեկ բանով : Մեր հոգիները վաղուց էին մոտ միմիանց : Թող չքվի օտարը , որ մինչը հիմա կար մեր միջը և թող ոչինչ չարգելի մեր հոգիների մերձեցմանը : Ցտեսություն ունենալ , որ նկարագրեմ իմ հոգու տվայտանքները , երբ մերթ երջանիկ էի , մերթ՝ դժբախտ . Դեռ իչքան բան ունեմ ասելու Ձեզ :
Մի հապաղեք ցրել իմ կասկածները . Իմ կյանքը , իմ ապագան թողնում եմ Ձեր հայեցողությանը . Վաղուց չեմ պատկերացնում այն առանց Ձեր ներկայության :
Ցտեսություն , սիրելիս >> :
Комментариев нет:
Отправить комментарий