суббота, 2 июня 2012 г.

0 Գաբրիել Գարսիա Մարկես ...





  • Ես քեզ սիրում եմ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
  • Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին: Նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի, որ արտասվես:
  • Եթե մեկը քեզ չի սիրում այնքան, ինչքան դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում իր ողջ էությամբ:
  • Իսկական ընկերը նա է, ով բռնում է քո ձեռքը և դիպչում սրտիդ:
  • Երբեք մի՛ դադարիր ժպտալուց, նույնիսկ երբ տխուր ես. ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
  • Դու կարող ես պարզապես մարդ լինել այս աշխարհում, բայց ինչ-որ մեկի համար դու աշխարհն ես:
  • Ժամանակ մի անցկացրու այնպիսի մարդու հետ, որի համար կարևոր չէ քեզ հետ ժամանակ անցկացնելը:
  • Երևի Աստված ուզում է, որ ճիշտ մարդուն հանդիպելուց առաջ բազմաթիվ սխալ մարդկանց հանդիպես, որպեսզի երբ դա տեղի ունենա, շնորհակալ լինես:
  • Մի՛ արտասվիր, որովհետև վերջացավ: Ժպտա՛, որովհետև դա կատարվեց:
  • Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, այնպես որ պետք է շարունակես վստահել, պարզապես զգույշ եղիր:
  • Ավելի լավը դարձիր ու ինքդ հասկացիր, թե ով ես, մինչև կհանդիպես մեկին և կհուսաս, որ այդ մարդը կհասկանա, թե ով ես դու:
  • Այդքան շատ մի՛ պայքարիր . ամենալավ բաներն անսպասելի են կատարվում:

Комментариев нет:

Отправить комментарий