среда, 6 июня 2012 г.

0 Այնտեղ ուր կա սեր ...



Մարդուն  դժվար  էր  ապրելը աշխարհում : Սերը  նրա կյանքում  քիչ  էր , իսկ  տանջանքը  շատ-շատ : Մահվանից  հետո  նա  հայտնվեց  դրախտում : Դրախտային  ծաղիկների  անմահական  հոտերից  նրա  հոգին  լցվեց  երջանկությամբ  և  նա  բացականչեց ... 
- Աստված իմ ... կյանքը  դրախտում  աստվածային  է , իսկ  երկրի  վրա  այն  լի  է  վշտերով , նվիրիր  մարդկանց  երկրային  ծաղիկներ որպեսզի  քչանա  նրանց  վշտերը  երկրի  վրա : 
- Իմ  ծաղիկները  վաղուց  են ծաղկում  աշխարհում :  Հրեշտակները  նրանց  անվանում  են  երկրային  ուրախություն , իսկ  մարդիկ - սեր , - հնչեց պատասխանը:
- Ես  մտածեցի , թե  երկրային  ծաղիկները  ծաղկում  են  միայն  դրախտում , - զարմացավ  մարդը :
Եվ  լսեց  պատասխան .
- Նրանք  ծաղկում  են  ամենուր ,  որտեղ  կա  սեր ...

Комментариев нет:

Отправить комментарий