Մահացավ մի մարդ ... նրա շունը կողքին ընկնելով նույնպես մահացավ ...
ԵՎ ահա այդ մարդու հոգին << Դրախտ>> ցուցանակով դռան առաջ էր ... այդ դռան կողքին նա տեսավ իր հավատարիմ շան հոգին...
Նայելով << Դրախտ>> ցուցանակին նկատեց որ գրված էր << Շան հետ ոչ ոքի ներս չենք թողնում >>.... Շուռ եկավ մարդը և կանչելով շանը գնացին ...
Գնում էին նրանք երկար ձգվող ճանապարհով և ահա նկատեցին , նորից մի դուռ , որի վրա ոչինչ չէր գրված , միայն թե մի ծերուկ էր դռան կողքին նստած ...
Հարցեց ծերուկին մարդը .. — Կներեք հարգելիս , սա ինչ դուռ է , և այն ուր է տանում ՞
Ծերուկը պատասխանեց ... — Սա դրախտն է ..
- Ոչ սա դրախտը չէ զարմացաց նայելով ասաց մարդը ծերուկին ...
- Սա դրախտն է , միայն թե դրախտ կարող են հասնել նրանք , ովքեր չեն թողնում ընկերներին .. Իսկ այն դուռը սկզբում որը տեսել էիք - դա դժողքն էր ...
Комментариев нет:
Отправить комментарий