суббота, 9 июня 2012 г.

0 Ամեն ինչ քո ձեռքերում է ...



Շատ վաղուց  մի  Վարպետ  էր  ապրում  հին քաղաքում , շրջապատված  աշակերտներով:  Նրանցից  ամենախելացին  մեկ  օր  մտածեց . << Տեսնես  կա՞  այնպիսի  մեկ  հարց , որ  մեր Վարպետը  չկարողանար  պատասխան  տալ >> . Այնուհետև  նա  գնաց  ծաղկի  արահետով  ,  բռնեց  ամենագեղեցիկ  թիթեռին , և  թաքցրեց իր   ափի  մեջ ... Թիթեռը  իր  ոտիկներով  դիպչում  էր  տղայի  ձեռքին , և խուտուտ  տալիս  տղային ... Ժպտալով  տղան  մոտեցավ  Վարպետին  և  հարցրեց ...
-  Ասեք , խնդրում  եմ  ինձ , ինչպիսի՞  թիթեռ  կա  իմ  ձեռքում , կենդանի  թե՞ անկենդան ..
Նա  ամուր  բռնել  էր  թիթեռին  բռունցք  արած  ափի  մեջ , և  պատրաստ  էր  ամեն պահ  սեղմել  այն  , հանուն  իր  ճշտի ...
Չնայելով  աշակերտի  ձեռքին , Վարպետը  պատասխանեց ...
- Ամեն  ինչ  քո  ձեռքուրում է ...

Комментариев нет:

Отправить комментарий