воскресенье, 8 января 2012 г.

0 Տաղանդները : Լեոնարդո դա Վինչի:

Լեոնարդո դա Վինչին (իտալերեն՝ Leonardo da Vinci) (Ապրիլ 15, 1452 - Մայիս 2, 1519) իտալացի չափազանց տաղանդավոր ճարտարապետ, ճարտարագետ, դիահատող, քանդակագործ, գյուտարար, երաժիշտ, և գեղանկարիչ էր։ Նա Ռենեսանսի վառ ներկայացուցիչնէրից մեկն է։ Նա նաև մարդկանց մեծամասնության կարծիքով աշխարհի, բոլոր տարիների ամենամեծավոր գեղանկարիչն է: Նրա ամենահայտնի նկարներից են "Մոնա Լիզան" կամ "Ջակոնդան" և "Գաղտնի ընթրիքը": Նա շատ բաներ է նախագծել իր կյանքում: Նա է ստեղծել առաջին տանկը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն:
Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիյից»։ Նա ծնվել է Անչիանո գյուղում որն Վինչի քաղաքի մոտակայքում էր։ Լեոնարդոյի հայրը նոտար էր, իսկ մայրը՝ գյուղացի։ 1469-78-ին Ֆլորենցիայում աշակերտել է Ա.դել Վեռոկքիոյին: Հետագայւմ լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն որպես ճարտարապետ,հիդրավլիկայի,պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին:Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումըԱստվածամայրը քարանձավում» նկարում կերպարները տեղադրել է բնապատկերի մեջ,որը ոչ թե ֆոն է,այլ յուրատեսակ հուզական միջավայր: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից Լ.դա Վինչին մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակ բնապատկերը:





Комментариев нет:

Отправить комментарий