суббота, 31 марта 2012 г.

0 Կարոտի գույնը ...



Մեր ծանոթության   մի  քանի  ամիսներն  իմ կյանքի  լավագույն  պահերն  էին , պահերն  էլ  անցան  չքվեցին : Երբ  կողքիս  էիր  զգում  էի  որ  աշխարհի  երեսին  ապրում  է  մեկը  ,  ում  կարող  եմ  վստահել  ու  հավատալ , ում  օգնությանը  կարող  եմ  դիմել : Ավաղ երջանկությունս  երկար  չտևեց : Լոկ  մի  հայացքով  գերեցիր ,  սիրտս  քեզ  հետ տարար , այնքան  թանկ  դարձար  ինձ  համար , որ  կողքիտ  լինելու  անվերջ  ցանկությունս  պարուրեց  մարմինս  ու  հոգիս , գեթ  մի  հայացքով , լոկ  մի  վարկյանով  աշխարհը  շրջեցիր , ստիպեցիր  այլ  աչքերով  նայել  կյանքին :  Քո  մի  հայացքով   սիտս  թրթռաց  , մի  զգացմունք  արթնացավ  , որին  ծանոթ  չեմ  եղել  մինչ  քեզ  հանդիպելս :  Հավատում  ու  վստահում  էի  , բայց  դու  թողեցիր  ու հեռացար ....
Այժմ  ես  կարոտում  եմ  քեզ ... Շատ  եմ  կարոտում ...Ու  չնայաց  ինձ հետ  դաժան  վարվելուդ      ` ես  քեզ  ոչ  մի բանում  չեմ  մեղադրում :  Ավելին  ,  ինձ  եմ խեթ   աչքով  նայում  ,  որ  չկարողացա  քեզ  կողքիս  պահել :  Հավատա  ` առաջվա  պես  սիրում  ու  սպասում  եմ  քեզ , բայց  ես  այլևս  առաջվանը  չեմ : Չգիտեմ : Սերդ  չի  մարել  արդյոք ,  առաջվա  նման  խենթ  ես  ,  թե  ոչ : Հուսով  եմ  `  ոչինչ  չի  փոխվել  քո  մեջ  , Աստված  է  վկա  `  որ  քեզ  հետ  անցկացրած  ժամանակը  հեքիաթ  էր  ինձ  համար :  Այդ  հեքիաթը  ես   չեմ  մոռանա ,  այն  հավերժ  կպահեմ  սրտիս  անկյունում :  Թանկ  էր  մեր  սերը , պահպանել  էր  պետք :  Ճիշտ  է  ես  քեզ  շատ  եմ  կարոտում  ,  բայց  ես  էլ  երջանիկ  լինել  եմ  ուզում ,  վերջակետ  դնել  անցիալին , հոգնելեմ  անվերջ  ներելուց և  արցունքով  ապրելուց : Չգիտեմ  իմ  հեքիաթին վերջաբան  կլինի  թե  ոչ ,  բայց  ինչ  էլ  որ  լինի ես  քեզ  չեմ  մոռանա  ու  զուր  չեն  ասում  առաջին  սերը  չի  մոռացվում ,  այն  միշտ  էլ  հիշվում  է  կյանքի  ընթացքում :  Չէ   որ  դու  ինձ սովորեցրեցիր  սիրել  ու  զգալ  սիրո  քաղցրությունը :  Արդեն  բավական  է .... <<  Մնաս  բարով իմ  չիրականացված  երազանք >> ..
                       Խենթանում  եմ  քո պատճառով 
Ու  քեզ  համար  խենթանում  ու  հասկանում , 
Որ  կարոտը  մի  գույն  ունի , 
Ու  դա  գույնն  է  քո  աչքերի ....
                   
                                    Հեղ.`  Արփինե  Մարկոսյան 

пятница, 30 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 14


  1. Քեզ ...  Գիտես   թե  ,  ում  համար  է  լույսը  բացվում , արևը  ժպտում , լուսինը փայլում  ,  գիտես  թե  ամենից  շատ  ում  եմ  կարոտում  ,  եթե  չգիտես  նեղություն  քաշիր  ու  առաջին  բառը  նորից  ընթերցիր ...
  2. Ինձ  թողել  ես  մենակ  ,  բայց  գիտեմ  ՝ իմ  սիրով  քեզ  մի  օր  կգտնեմ , շունչտ  ինձ  ջերմություն  կբերի ,  դու  ես  լույսը  իմ  մութ  ու  խավար  օրերի ...
  3. Ուզում  եմ  լինել  այն  օդը  ,  որով  դու շնչում  ես  ,  որպիսի  ամեն  շնչելուց և  արտաշնչելուց , հասկանաս  որ  ես  եմ  քո  կյանքը , և  որ  առանց  ինձ  դժվար  թե  ապրես ...
  4. Կուզեի  նվիրել  քեզ  երկինքը  բայց  այն  շատ  հեռու  է , կուզեի  նվիրել  քեզ  արևը  բայց  այն  շատ  տաք  է ,  կուզեի  նվիրել  քեզ  իմ  սիրտը  , բայց  այն  արդեն  քոնն  է ....
  5. Սերն  արտահայտվում  է  աչքերով  ավելի  շուտ , քան  բառերով ...


0 Դժվար է հասկանալ սիրում է թե ՝ ոչ ...



Չափազանց  դժվար  է  հասկանալ  դու  պետք  ես  նրան  ,  թե  ոչ ... Երբ  նա  ասում  է  մի բան  , բայց  անում  բացարձակապես  ուրիշ բան ... Երբ  գիտակցում  ես որ  նա  քեզ  ոչ  իր մոտ  է պահում  ,  ոչ  էլ  բաց է թողնում ... Ասում  է  ՝  որ  սիրում  է  ,  բայց  ոչ մի կերպ  չի  փորձում  ապացուցել  քեզ  իր  սերը ... Երևի  կասկածում  է , ինքն  իր  զգացմունքներին ... Իսկ  դու  հասկանում  ես  որ  արդեն  ուշ  է  ՝  սիրում  ես  նրան ,  սիրտտ  էլ  նրա  կողքին  սավառնում  է ... Բայց   երբ  բանականությունտ  մթագնում  է  , պատրաստ  ես  գնալ  ամեն  խենթության  միայն  թե  նա  կողքիտ  լինի .. Երբ  հեռու  ես  լինում  նրանից  ՝ կարոտում  ես ... Կարոտում  ես  չափազանց ,  անչափ .... 

вторник, 27 марта 2012 г.

0 Նա արժանի չէր « Հայր » կոչմանը ...


Ամուսին - Դավիթ
Կին - Աննա 
-  Դ՞ու  հեռանում  ես .- հարցրեց  Աննան  Դավիթին 
- Այո  ես  հիմա  ուրիշին  եմ  սիրում , դու  այլևս  առաջվանը  չես  ինձ  համար  չապից  շատ  տհաճ  ես , ու  հոգնել  անընդհատ  լսել  երեխաների  ձայները .. - Պատասխանեց  Դավիթը .
- Բայց  չէ  որ  նրանք  քո  երեխաներն  են ,  ինչպես  կարող  ես  այդպես  խոսել ... - ասաց Աննան
 - Վերջ  տուր  քեզ  ասում  եմ  , դու  էլ այն գեղեցիկ  կինը  չես  , ում  ես  սիրում  էի - ասաց  Դավիթը 
- Բայց  չէ  որ  մեր  փոքրիկը նոր է  լույս  աշխարհ  եկել  , և  ես  այդ  պատճառով  էլ  գիրացել  եմ , ու  տգեղ  եմ դարցել .. - Լացելով  ասաց  Աննան ..
- Ես  հեռանում  եմ ... -  Բղավեց  Դավիթը  հրելով  Աննաին ...
- Կարող  ես  հեռանալ , բայց  հիշիր  որ  մեզ  այլևս ոչինչ  չի  կապում , ու  էլ  երբեք  չես  տեսնի մեզ ... ասաց Աննան ..
Դավիթը   հեռացավ ...  
Անցան  տարիներ ,  և  երբ  Դավիթը  հերթական  անգամ  վիճում  էր  իր  նոր  կնոջ  հետ  ,  դուրս  եկավ  և  հիշեց  իր  նախկին  ընտանիքին , երեխաներին ...Երբ  հասավ  այգի  ,  տեսավ  փոքրիկ  տղաների  ովքեր  ուրախ  խաղում  էին , նա  զգաց  ինչ-որ  հարազատ  բան , նրա  երեխաներն  էին .. Հանկարծ  տեսավ  Աննաին  ով  մոտենում  էր  երեխաներին .. Չկարողնալով  անտարբեր  անցնել Դավիթը  մոտեցավ  Աննային  և  ասաց .
- Բարև  , Աննա  ինչպես  ես  , ինչպես  են  երեխաները ...
-  Երեխաները , ինչպես  տեսնում  ես  ուրախ են  ու  երջանիկ ...Պատասխանեց  Աննան ...
Աննայի  մոտեցավ  մի  ուրիշ  տխամարդ նրա  նոր  ամուսինը  , և  ասաց .. Աննա ,  դուք  ծանոթ  էք ,  -  ոչ  ծանոթ  չենք  , ուղակի նա   անցորդ  էր , և  շփոթել  էր  ինձ ... Դավիթը  նայեց Աննաին  ոչինչ  չասեց ...Երեխաները  վազելով  բղավեցին  հայրիկ  հայրիկ  , բայց  եկան ոչ  Դավիթի  մոտ , այլ  այն  տղամարդու , Աննայի  ամուսնու ... Դավիթը  հեռացավ արցունքն  աչքերին ,  և  հասկացավ  որ  նրանք  այնքան  հարազատ  են  ,  ու  այնքան  օտար ...

воскресенье, 25 марта 2012 г.

1 Դատարկություն ...❤


Փնտրում  եմ  երկնքում  մաքրություն  ,  փնտրում  եմ  ջինջ ու  լուսե աչքեր.. Փնտրում  մթում լույս , խավարում արև ..  Աչքեր  որոնք  կժպտան  անկեղծորեն  ինձ  , ինչպես  ամեն  օր ժպտում  են  հարազատներս  .. Բայց  ցավոք  չեմ  գտնում , մի  գուցե ուղակի  ինձ  չեն  հանդիպում .. Կամ  երևի  թե  ուղակի  չկան  ինձ  իսկապես  սիրողներ  , որովհետև  չեմ  տեսնում  անկեղծ ժպտացողներ .... Կորցրել  եմ  ինձ  , կամ  այլևս  այն  չեմ  ինչ  առաջ  էի .. Տխուր  եմ երևի  թե  այն  պատճառով , որ  հիմա  սիրտս  դատարկվել  է ... Շուրջս  աղմուկ  է  , ներսումս  ոչինչ .. Չկա  նա  ում   կարող  էի  պատմել  այն  ինչ  երբեք  ոչ  ոքի  չէի  պատմի ... Գիտեք  դատարկությունն  աշխարհում  ամենավատ  երևույթն  է ... Երբ  քեզ  դատարկ  ես զգում .. Բայց այն  անցողիկ  է , միայն  թե  հանդիպես  մեկին  ով  կլցնի  այն ... Ու մի  օր  կհանդիպես ... ես  գիտեմ ... ❤

пятница, 23 марта 2012 г.

0 Ուզում եմ , որ հետո չափազանց ուշ չլինի ...



Ես  միշտ  երազել եմ  որ  իմ կյանքում  լինի  ամեն  ինչ  այնպես ինչպես  ինքս  կցանկանաի ... Բայց  ամեն  ինչ  չէ  որ  միշտ  մեր  սրտով  է  լինում .. Հաճախ  չգիտակցելով  սխալներ ենք  գործում  , ու  հետո  մտածում  թե  ինչու  այսպես  ստացվեց .. Ու  երբ  հասկանում  ես  կատարածտ  սխալը , սկսում  ես  զղջալ... Բայց երբեք  ուշ  չէ  ամեն  ինչ  փոխելու  համար .. 
Մեկ  մեկ  անգիտակցաբար  կարող  ենք  ցավ  պատճառել  մեզ  համար  թանկ  մարդկանց , բայց  երբեք  ուշ  չէ  ուղակի  ասել  << ներիր  ինձ >> : Ես  ուզում  եմ որ  , հետո  չափազանց  ուշ չլինի ...

четверг, 22 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 13



  1. Հեքիաթից  է  նա ,  ով  պարգևում  է  սիրո  բերկրանք :
  2. Ցավոք  այդպես  էլ  ոչինչ  չիմացար , սրտիս  վրայով  դու  հանգիստ  անցար ,  ոտնահետքերտ  սպիացան , սակայն  հուշերս  չհեռացան ...
  3. Գնահատիր  և  պահպանիր  քո  սերը  , չէ  որ  սիրել  կարող   ես   ոչ  բոլորին  , և  սերը  գալիս  է   ոչ  միշտ ...
  4. Սիրիր  նրան ով  քո  սրտին  տեր  կդառնա , սիրիր  նրան  ով  քո  կյանքին  արև  կտա ,  և  վերջապես  սիրիր  նրան ով  իր  կյանքը  հենց  քեզ  կտա ...
  5. Եթե  դու  մեկին   սիրել  ես սրտանց և  հետո  սիրուտ կրակն  է  մարել ,  ոտքդ  չդնես մոխրին  հանկարծ ,  սիրո  մոխիրնել  կարող  է  այրել ...

вторник, 20 марта 2012 г.

0 Հիմա ` ցավ , հետո ` դժվար թե ...



Ով  սերտ  կպահպանի  , եթե  սիրտտ  անվերջ  լռում  է ու  չի  թողնում  որ  դու  ասես  << Ես  սիրում  եմ  քեզ >> ... Մի  թե  հետո  քո  կողքին  լինելու  է  քո  մենությունը , կամ  գուցե  ուրիշին ես տեսնում  կողքիտ ... Վաղուց  էլ չեմ  սպասում  քո  զանգին , կամ  այն  որ  դու  ինձ  կհիշես .. Դժվար  էր ,  հաճախ  եմ  տառապել  քո  փոխարեն ,  բայց  չէ  որ  ես  քեզ  երբեք  չեմ  ասել  որ  սիրում  եմ ,  ու  երևի  երբեք  չկարողանամ  ասել , հիմա  ուղակի  ես հեռանում  եմ ,  չնայած  երբեք  էլ  միասին  չենք  եղել , թողնում եմ   քեզ  քո  իսկ  ստեղծած  մենության  մեջ ... Գիտես   հաճախ  եմ  հիշում  մեր  խենթ  օրերը  , որոնք  դժվար  թե  վերադառնան .. Իսկ  հիմա  օր  օրի  ավելի  եմ  հասկանում ,  որ  ամեն  ինչ  անցել  է , ինձ  թվում  է  քո  սերը վաղուց  հեռացել է   ... Եթե  այն  քեզ հետ լիներ  գուցե   և  մի  փոքրիկ  ուշադրության  արժանացնեիր  ինձ ... Հիմա  ես  էլ  չեմ  հասկանում  թե  ինչու   եմ այսքան  մտածում այս  մասին  , դու  երբեք  չես  ասել  որ  սիրում  ես  ինձ ... Ու  դա  նորից  խոցում է  հոգիս ... Ափսոս ... Ես  միշտ  երազել  եմ  լսել  քեզանից  այդ  բառերը ... Երևի  օտար  եմ  արդեն  քեզ  համար ... Ավելի  լավ է  այսպես , ես  զգում  եմ  ցավ  `  հիմա  ... Բայց  հետո `  դժվար  թե .... 

понедельник, 19 марта 2012 г.

0 Չի հասկանա նա ...♥

Չի  հասկանա  նա , ով  ամեն  ցավ  տեսել  է , այլ  նա կհասկանա , ով  ամեն  ինչ  կորցրել  է ,  չի  ների  նա , ով  երբեք  ոչ  ոքի  չի  նեղացրել  , այլ  նա ,  ով  բոլորին  ներել  է ... Իսկ  դատում  է  ամեն  մարդ , ով  ուժ  չունի  ուրիշին  իր  ճանապարհը  տալու , իսկ  խանդում է միայն  նա  , ում  երակներում  արյունը  չի  եռացել... Ուրիշի  ցավը  ոչ  ոք  չի  վերցնի ,  քանզի օգուտ չունի դրանից ... Ով  որ  սեր  չի  ճանաչում , թախիծը  նրան  գիշերները  չի  անհանգստացնում ...Ով  չի  բաժանվել ,  նա  չգիտի  թե  ինչ  է  երջանիկ  հանդիպումը ... Ով  կորցնում  է  ամեն  ինչ  , նա  գիտի  ամեն  ինչի  գինը ....

0 Օնորե դը Բալզակ ...



  • Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
  • Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
  • Մեր խիղճը անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
  • Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:
  • Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է:
  • Մարդ չի կարող սիրել երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը:
  • Իսկ մարդկանց համար անցյալը զարմանալիորեն նմանվում է ապագային: Պատմել նրանց, թե ինչ է եղել անցյալում, չի նշանակում ասել, թե ինչ է լինում ապագայում:
  • Մարդիկ նույնիսկ ավելի հարգանք են տածում մոլորությունների հանդեպ, քան հանճարի, որովհետև նրանք մերժում են հավատալ վերջինիս:
  • Ներդաշնակությունը ամուսնության մտերմության իդեան է:
  • Կանայք, լինելով պահանջկոտ, ցանկանում են ունենալ ոչ միայն տղամարդկանց սիրտը, այլև բովանդակ մտածմունքը:
  • Միթե դու ինձ չես տալիս շատ ավելի մեծ հարստություն, սիրելով ինձ այնպես, ինչպես դու ես սիրում:

воскресенье, 18 марта 2012 г.

0 Մեկ օր ....♥

Ճիշտն  ասած  այս  ֆիլմը  դիտելուց  հետո  ես  ինքս  ապրեցի  ֆիլմի   հերոսների  ապրումները , նույնիսկ  արտասվեցի ... Ֆիլմը  ինքնին  շատ  հուզիչ  էր ,  պատմում  էր  մի  տղայի և  աղջկա  մասին , Էմմա  և  Դեքստեր .. Նրանք  միասին  սովորում  էին  և  այդպես  ծանոթացան , սակայն  սկզբում  նրանք  ուղակի  ընկերներ  էին , և  հետո  շատ  ուշ  հասկացան  որ միմիանց  սիրում  են .. Անկեղծ  ասած  չգիտեմ  թե  ինչու  են  ինձ  այս  տիպի  ֆիլմերը  դուր  գալիս  , երևի  թե  դեռ  երիտասարդ  եմ  դրանից  է (կապված  տարիքիս  հետ).. Ֆիլմը  սիրո  մասին  էր , ճակատագրի դաժանության ... Թե  ինչպես  մարդ  կարող  է  հաջողության  հասնել  և  մեկ  օրում  իր  հաջողությունը  կորցնել ... Իսկ  վերջաբանը  շատ  դաժան  էր ...Հերոսուհը  մահը  .. Խորհուրդ  կտամ անպայման  դիտեք , հույս  ունեմ  դուր  կգա .

0 Միշտ չէ որ ստացվում է ուրախ լինել ...



Տարօրինակ  է .. լինում  է  այնպես  երբ   սիրտտ կոտրել են , բայց  այն դեռ զարկում է .. Հաճախ  այն  ցավը  որ  պատճառում  են քեզ , քեզ  ավելի ավելի  ուժեղ  է  դարձնում , կամ  էլ  դու  ամեն  կերպ  փորձում  ես  ուժեղ  երևալ , որպիսի  նա ով  ցավ  է  պատճառել  քեզ ,  չճաշակի  իր  հաղթանակը , կամ  էլ  ուրախանա  որ  դու  ՝  տխրել  ես ..  Միշտ պետք  է  չհուսահատվել  ու ամեն  ինչ  լավ կլինի .. Ամեն  վարկյանը  որ  մեզ  տրված  է ,  դա  մեր  կյանքը  փոխելու  հնարավորություն  է , իհարկե  ես  չեմ  ասում  որ  ամեն  ինչ  կարելի  է  փոխել ,  բայց  ամեն  ինչ  նորից  սկսել  հնարավոր  է  , միայն  թե  այստեղ  մեկ  խոչնդոտ  կարող  է  մեզ  հանդիպել ՝ ժամանակը .. Իսկ  եթե  ժամանակ  կա  ՝  ուրեմն  ամեն  ինչ  դեռ  առջևում  է ... Հիմա  փոքր  ինչ  ինձ  մոտ  այդ  տրամադրությունն  է ,  ես  ինձ  հնարավոր  է  որ ուրախ  չեմ  զգում ,  բայց  չեմ  էլ  հուսահատվում... Ամեն  ինչ  իր  ժամանակին ,  չէ  որ  միշտ  չէ  ստացվում ուրախ  լինել...

суббота, 17 марта 2012 г.

0 Հաճելի է , երբ կան գեղեցիկ ակնթարթներ ..



Ինձ  մոտ  միշտ  ստացվում  է  այնպես , որ  երբ լսում  եմ  իմ  սիրելի  երգերից  որևէ  մեկը , սկսում  եմ  հիշել  հաճելի  ակնթարթներ , որոնք  ցավոք  հուշ  են  հիմա .. Հիշում  եմ  մանկությունս , հիշում  եմ  իմ  սիրելի  մարդկանց  հետ  անցկացրած  ամեն  վարկյան , ընկերներիս  հետ միասին  մեր  խենթությունները , որոնք  դժվար  թե  մի  օր  մոռացության  տամ ... Իհարկե  յուրաքանչյուրիս  կյանքում  էլ  լինում  են  տխրության  պահեր , բայց  երբեք  չենք  հիշում  դրանք , մեր  հիշողության  մեջ  ավելի  տպավորիչ  են  լինում  գեղեցիկ  ակնթարթները .. Մեկ  մեկ  բոլորիս  մոտ էլ լինում  է  այնպես , երբ ինքներս  մեզ  հարցնում  ենք , արդյոք  ում  համար  ենք  ապրում , և  կրկին  սկսում  ենք  հիշել  մեր  գլխով անցածը .. Բայց  միշտ  էլ  դժվարության  ժամանակ  ուղակի  պետք  է  ապրել  այդ  ակնթարթը  , իսկ  երբ  ամեն  ինչ  կանցնի դու ինքտ  կհասկանաս  որ  ամեն  ինչ  անցողիկ  է , ուղակի  պետք  է  ուժ  գտնել  ապրելու  այդ  պահը ... 
ԵՎ  վերջում  ուզում  եմ  խոսքս  ավարտել  այս  աֆորիզմով ՝ << Յուրաքանչյուր հաջողակ մարդ ունի ցավոտ պատմություն:Յուրաքանչյուր տխուր պատմություն ունի իր ուրախ վերջըԸնդունիր ցավը և պատրաստ եղիր հաջողության >> .

1 Վերջին րոպեները կյանքի ..




Մահը  գալիս  է  , հանկարծակի , չսպասված ....   Մարդիկ  կան  ովքեր  մահանում  են , հենց  իրենց  երազների մեջ , քնած  ժամանակ , կամ  ավտովթարից , լինում են  որ նրանցից  խլում  են  իրենց կյանքը , կամ  էլ  հոգնած  աշխարհից  , հենց  իրենք  ինքնասպան  են լինում ...  Բայց  ես համոզված  եմ  որ  յուրաքանչյուրն  էլ  ուզում  է  որ  այդ  պահերին  նրանց կողքին  լինեն    հարազատները , ում  սիրում  են  : Մահը -  դա  միշտ  էլ  սարսափելի  է  թվում , երբ  չգիտես  թեկուզ քո  այս  կյանքից  հետո  դու  ուր կնկնես , և  ինչ կլինի ...
Ես  ուղակի  ուզում  եմ , որ  բոլորս  մեր կյանքն  ապրենք  այնպես , ինչպես  կապրեինք  մեր   վերջին  օրը .. Լինենք  բարի , երբեք  ցավ  չպատճառենք  ոչ  ոքի , փորձենք  ավելի  ռեալ  նայել կյանքին .. Ոչ  ես  չեմ  ասում  որ  մեզ  ցավ  պատճառողները  պետք  է  մնան  անպատիժ , դա անարդար  է , յուրաքանչյուրն  էլ  պետք  է  հատուցի  այն  ամենի  համար  ինչ  արել  է .. Մի գուցե  մենք  նրանց  չպատժենք , բայց գիտենք  որ  երկնքում  Աստված  կա  և  նա  ամեն  ինչ  տեսնում է , ու  անպատիժ  չի  թողնի ... Փորձենք  ներել , ներել  նրանց  ովքեր  մեզ ցավ  են  պատճառել ,  ներելով  նրանց մենք  ավելի թեթև կզգանք  , իսկ Աստված  կտեսնի  ով է ՝ անմեղ  և  ով ՝  մեղավոր ..

0 Կարոտ ... Մաս 1



  • Կարոտ… Դու արգելված ես:  Չգիտեմ ինչու:  Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս…. Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին:
  • Ասում են  կարոտը  տեսք  չունի .. Իսկ  իմ  կարոտը  նույնիսկ  գույն  ունի ...
  • Կարոտից  ծնունդ  առած  ցավն  ավելի  ուժեղ  է , քան  հենց  ինքը  կարոտը..
  • Կյանքը  կարոտ  է  , կյանքը  երազանք , ուղղին  քարոտ  է ,  երթը  տառապանք : Հեռուն  հրաշք  է ,  սակայն  քաղցր  է  հոգու  ցնորքը ...
  • Իմ  մեջ  այրվում  է  մի  անհագ  կարոտ , կարեկից  մի  սիրտ  , լացող  հավիտյան , իմ հոգում  կա  մի  չքնաղ  երազ , և  սուրբ  արտասուք և  սեր  անսահման ...

пятница, 16 марта 2012 г.

0 Աֆորիզմներ ..Ընկերներ .. Մաս 6






Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը: Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս


Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր: Ալեքսանդր Թամանյան


Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է: Շոթա Ռուսթավելի


Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի՛ մոռացիր:  Էրազմ Ռոտերդամցի


Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը: Էրազմ Ռոտերդամցի


Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է: Էրազմ Ռոտերդամցի


Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է: Օնորե դե Բալզակ


Հաղթանակով արբենալուց հետո միշտ առաջ է գալիս մեծ կորուստի զգացումը, մեր թշնամին, մեր թշնամին մեռա՜ծ է։ Անգամ ընկերոջ կորուստը մենք այդքան խորունկ չենք ողբում - և այդ պատճառով՝ ավելի՜ բարձր։ Ֆրիդրիխ Նիցշե

Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր ընկերոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։  Ֆրիդրիխ Նիցշե


четверг, 15 марта 2012 г.

0 Մի սիրո պատմություն ..



Աղջիկն  ու  տղան  երկար  ժամանակ  էր  արդեն  ինչ  հանդիպում  էին ... Թվում  էր  թե  նրանք միմյանց  շատ-շատ  են  սիրում  և  դժվար  թե  մի  օր  բաժանվեին ...  Բայց  հերթական  հանդիպման  ժամանակ  տղան  ասաց  աղջկան  .. - Մենք  պետք  է  բաժանվենք ... - Բայց  ինչու  չէ  որ  մենք  իրար  սիրում  ենք , պատասխանում  է  աղջիկը ... -  Որովհետև  ես  ամուսնանում  եմ  ուրիշի  հետ  ... Հասկանում  ես  իմ  ծնողները  դեմ  են  մեր  ամուսնությանը Աղջիկն արցունքն  աչքերին  վազեց , տղան  միայն  հասցրեց  գոռալ  որ  միշտ  կսիրի  նրան ... Անցան  օրեր ... Երբ  աղջիկը  անցնում  էր  տղայի  տան  կողքով  տեսավ  շատ  մարդկանց  ձեռքներին  ծաղիկներ  , մտածեց  երևի  թե  տղան  ամուսնանում է , ու  հեռացավ ... Մեկ  տարի  անց  նա  հանդիպեց  մեկ  ուրիշին  և  կրկին  փորձեց  սիրել  ու  սիրվել ... Ժամանակը  անցնում  էր  , իսկ  նրանք  արդեն  ընկերություն  էին  անում  .. Երբ  հերթական  անգամ  հանդիպեցին  , տղան  ասեց  որ  պետք  է  ամուսնանան ... Աղջիկը  համաձայնվեց ... Նրանք  ամուսնացան ... Նրանք  երջանիկ  էին ... Իսկ մի օր տղան ասաց  աղջկան    որ  պատմելու բան  ունի  ... Հիշում  ես  ան  տղային  ով  մեկ  տարի  առաջ լքեց  քեզ .. - Այո  հիշում  եմ , ինչու  դու  ճանաչում ես  նրան .. - Նա  իմ հարազատ  եղբայրն  է , նա  սրտի  արատ  ուներ  և  նրան  շատ  քիչ  էր  մնացել  ապրելու ... Նա  ոչ  եքի  հետ  էլ  չէր  ամուսնանալու , ուղակի  չէր  ուզում  երբեք  որ  դու  ցավ  ապրես .. Իսկ  նա  իր  խոստումը  կատարեց  դու  մեր  ընտանիքի  հարսիկն ես ...

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 12



  1. Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի ,  երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի  , բայց ամեն դեպքում երջանկություն քեզ..
  2. Ես դեռ սպասւմ եմ` քաջ գիտակցելով, որ դու էլ երբեք հետ չես դառնալու , ես դեռ կանչում եմ անհագ կարոտով` հասկանալով  , որ   դու չես լսելու: Ես դեռ քայլում եմ մեր հին փողոցով ու թեև գիտեմ ` չենք հանդիպելու.... 
  3. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար , թե ով ես դու , այլ նրա համար , թե ով եմ ես , երբ քո կողքին եմ ....
  4. Եթե  իրոք  գեթ  մեկ  անգամ սրտով սիրել  ես  մեկին , դու չես  կարող  երկրորդ  անգամ  այդպես  սիրել  ուրիշին ...
  5. Հավատա  իմ  սրտում  քեզանից  բացի  ոչ  ոք  չկա ...

0 Սպասման մի պահ...



Սպասման  մի  պահ...  ես սպասում  եմ  բայց  չգիտեմ  ում  կամ  ինչի  համար ..Մի գուցե  սպասում եմ  իմ  երջանկությանը .... Չնայած  ես  ինձ  երջանիկ  եմ  զգում ... որովհետև  ունեմ  համարյա  ամեն  ինչ  .. ունեմ  ինձ  սիրող  ընտանիք , ընկերներ ,  ես  առողջ  եմ , տխրելու  առիթներ  չկան , բոլոր  հարազատներս  կողքիս  են  և  պատրաստ  են  ամեն  ինչ  անել  ինձ  համար .. Երևի  թե  սպասում  եմ  նրան  ով  իրոք  ավելի  կերջանկացնի  ինձ ... Կվստահեմ  նրան  , կսիրեմ , կհավատամ , ու  չեմ  ցանկանա  նրանից  հեռու  լինել ... 
Այնքան  եմ  ուզում տեսնել  այն  աչքերը  որոնց  մեջ  նայելով կհասկանամ  որ  երջանկությունն գույն  ունի և  դա  գույնն  է  այդ աչքերի .... Սպասման  մի պահ  ,  հիմա  ինձ  թվում  է  թե  լիովին հասկացա  թե  իրականում ում  եմ  սպասում ... Սպասման  մի պահ ... Երբ  մտքերտ  հանձնում ես  թղթին  նրանք  իրենք  իրենց  արթնանում  են  և  սկսում  ես  զգալ  թե  ինչ  ես ուզում  ում  ես  սպասում ...Սպասում  եմ  ... Քեզ ...

понедельник, 12 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 11



  1. Ծիծաղում  եմ  , և  ուզում  եմ  դու  ծիծաղես ,  բայց  ոչ  ինձ  պես , ես  սիրում  եմ և  ուզում  եմ  դու  էլ  սիրես , բայց  ոչ  ինձ  պես ,  տառապում  եմ  ,  բայց  դու  երբեք  չտառապես թե  չէ  ինձ  պես  արցունքն  աչքիտ  կծիծաղես ...
  2. Արի  չթողենք որ հիմա հանկարծ  կործանվի  սերը  մեր  մեջ  ծնված  , հավատա  հետո  մեզանից  բացի  մեր  սիրո  համար  ոչ ոք  չի  լացի ...
  3. Սերը մի  սրտից  մյուս  սիրտը  տանող  ամենակարճ  ուղիղ  գիծն  է ....
  4. Սերը  նման  է  կայծակի ,  ոչ  ոք  նախօրոք  չգիտի  որտեղ  կխփի ...
  5. Կանցնեն տարիներ… Երբեմնի սիրուց Իմ սրտում մի բուռ մոխիր կմնա… Կլինենք հեռու,դու կլինես հուշ ....

0 Չսպասված ձյուն , որն ինձ տարավ հիշողության գիրկը ...



Այսօր  մարտի 12 -ն  է : Հազիվ  էինք  զգացել  գարնան  շունչը  և  նորից  չսպասված  ձյուն .... Շատերի  համար  հաճելի  շատ-շատերի  համար  տհաճ  անակնկալ ... Փողոցների ահավոր  խցանումները  նորից  տեղի  էին  տալիս ... Քայլող  մարդկանց  դեմքերից  արտացոլվում  էր թե նրանք  ինչքան  են  հոգնել այս  ցուրտ  եղանակից ... Իսկ  առավոտյան լսարանում լսեցի  համակուրսեցիներիս  խոսակցությունը ...  -  Ինչ  լավ  է  կարելի  է  գնալ  ձնագնդի  խաղալ ,  հիշել  մանկություններս ... Զարմացած  նայեցի  նրանց  և  այդ  պահին   ընկա  մանկության  գիրկը .... Հիշեցի  իմ  սահնակը  , որն  արդեն  ծռմռված  ընկած  է  խորդանոցի  մի  անկյունում  անտեսված , լքված  և  ոչ  ոքի  պիտանի ... Դասերից  հետո  եկա  տուն  բացեցի  խորդանոցի  դուռը  հանեցի  սահնակը , և  ամբողջ  մանկությունս  նկարների  նման անցան  աչքերիս  առջևով ... Հիշեցի  մանկությանս  ընկերներին , որոնք  հիմա  մեծ են , ունեն  իրենց կյանքը  , իրենց  հոգսերը  ... 
Այս  էլ  իմ  այսօրվա հիշողությունը ...

суббота, 10 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 10

  1.  Ատելու  համար  դեռ  չեմ  զղչացել , բայց  սիրելու  համար  շատ  եմ փոշմանել...
  2. Սերը դա կարոտն է, անքուն գիշերներ, Պարգեվ է, պատիժ է, դառը արցունքներ: Սերը մի մարմին է, մի սիրտ, մի հոգի, Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի ...
  3. Սիրելուն  հակառակ  բնավ  չսիրելը  չէ ` այլ  մահը ...
  4.  Թե գնում ես, այնպես գնա, որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա.. Թե մնում ես , այնպես մնա , Որ իմ սրտի ամեն անկյուն քեզնով լցվի ու լիանա... Թե սիրում ես, այնպես սիրիր , որ հիանամ, որ հայացքիդ հանդիպելիս մի պահ կյանքից անէանամ. 
  5. Ես  չեմ  արտասվի  եթե  նա  գնա ,  ետ  չեմ  կանչի  թող  հեռանա ,  եթե  սիրում  է հաստատ կգա , եթե  չի  սիրում  երանի  ` չգա ...

0 Մենություն...



Մի  ահավոր  զգացում է  այդ  մենությունը .. Երբ  քեզ  շրջապատում  են  հազարավորները  իսկ  դու  քեզ  բացարձակապես  մենակ  ես  զգում ,  երբ  քեզ  շրջապատում  են բազմաթիվ  աչքեր  , ժպիտներ  բայց  ոչ  ոք   չի  տեսնում քեզ ... Երբ  հասկանում ես  որ քո  ընկերները  կողքիտ  են  բայց  էլի դու մենակ ես ... ինքտ  էլ  չես  հասկանում  թե  ում ես  սպասում  , ով  կարող  է  քեզ  հանել  այդ  սարսափելի  մենությունից .. Գտնում  ես  ինչ  որ  մեկի  հետ ընդհանուր  երևույթներ , բայց  էլի  հանդիպում ես  երևույթների  որոնք   քեզ  հեռացնում  են  նրանից ... Իսկ  երբ  քայլում  ես  փողոցով  նորից  նույն ցավն  է  քեզ  տիրում , որ  չես  գտնում  ոչ  ոքին  կողքիտ .. Եվ  փնտրում ես  նորից  բուժում  այդ  մենությանտ , չես  էլ  հասկանում  այն ինչպես  անվանես , ու  գտնում ես  մի  բուժում  դրա  դեմ -  ինքնախաբեությունը ..  Ինքտ  քեզ  խաբում ես  ու  հորինումես  քեզ  համար  մի  նոր  աշխարհ - բայց  գիտակցում ես  որ  էլի  մենակ  ես ...

0 Մի քանի խորհուրդ դասից ուշացողների համար ...



  1.  Եթե  ուզում  ես  շուտ  արթնանալ  , ապա  ավելի լավ կլինի  որ  շուտ  էլ  պարկես  քնելու: Ավելի լավ  կլինի  շուտ  քնել  ,  որ առավոտյան  արթնանալով  քեզ  ավելի  առույգ  զգաս :   
  2.  Թույլ  տվեք   որ  երաժշտությունը   ձեզ   արթնացնի , լավ  կլինի  որ  զարթուցիչտ  դնես  հանգիստ  երաժշտության  վրա : 
  3. Մի  կերեք  քնելուց  առաջ ,  քանի  որ  օրգանիզմը  սկսում  է  աշխատել  ուտելիքը  մարսելու  համար , և  խլում  է  քո  մեջ  եղած  էներգիան :
  4. Օգտագործեք  մի քանի  զարթուցիցիչներ , եթե  համոզված  չեք  ձեզ  վրա  և  մտածում  եք  որ  մի  զարթուցիչը  ձեզ  չի  օգնի :  Զարթուցիցիչները  դրեք  տարբեր տեղերում :  :Դ

1 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 9


  1. Երբ  ցավում  է  սիրտտ , երբ  չես  հասկանում  թե  ուր  է  միտքտ , երբ  հոգով ապրում  ես  ուրիշ  աշխարհում , ուրեմն  սերն  է  ապրում  քո  սրտում ...
  2. Ես  քեզ  սիրում  եմ  ոչ  թե  ամեն  օր  տեղի  անտեղի  անունտ  տալով , այլ  սրտիս  խորքում  քեզ  հավատալով ...
  3. Երբեմն  աչքերս  խանդում  են սրտիս , որովհետև  դու  իմ  սրտում  ես , բայց  աչքերիցս  շատ  հեռու ...
  4.  Սիրի'ր ,սիրի'ր, դեռ սիրուց չի հագեցել ոչ մի մարդ, Առանց սիրո չի բացվել դեռ պարտեզում ոչ մի վարդ, Բայց իմացիր, ո'վ սիրող, սիրո գինը դժվար է, Նրա ցավը մի դար է, իսկ բուրմունքը ` ակնթարթ... 
  5. Չի  մարի  սերս  քանի  աշխարհն  այս  կա  , չեմ  տողնի  ցուրտ  ու  քամին  հոգին  քո  զգա  , ես պիտի  գրկեմ  քեզ ու  ասեմ , որ  կյանքն  իմ , սիրտն  իմ  քոնն  են  դարձել  հիմա ....

пятница, 9 марта 2012 г.

0 Շիլլերի նամակը Լոտտային...



<<  Արդյոք  ճիշտ  է  սիրելի  Լոտտա  ,  որ  Կարոլինան  հաղորդեց  ինձ .. նա  կարդացել  է  ձեր հոգում  այն  ,  ինչի  մասին  ես  չեմ  համարձակվել  խոստովանել  ինքս  ինձ : 
Ախ ,  որքան  ծանր  էր  ինձ  համար  պահել  այդ  գաղտնիքն  մեր  ծանոթության  մեկ  օրից : Այն  օրից ,  ինչ  միասին  ենք հաճախ  արիություն  դրսևորելով  ,  պատրաստվում  էի  գալ  Ձեզ մոտ  ՝ խոստովանելու ,  բայց  չէի  կարողանում : Իմ  ցանկությունն  ինձ  թվում  էր  եսասիրություն , և վախենում  էի   , որ  չկարծեք  ,  թե  միայն  իմ  երջանկության  մասին  եմ  մտածում . Եթե   պատահեր  այնպես  ,  որ Դուք  չկարողանայիք  ինձ  համար  լինել  այն  ,  ինչ  ես  էի  ձեզ  համար  ,  ուստի  կխաթարվեր  մի  հրաշալի  ներդաշնակություն   ու  նաև  Ձեր ՝  քրոջս  բարեհաճությունը .  Բայց  և  այնպես ,  լինում  են պահեր   երբ  հույս  արթնանում  էր  .  միասին  լինելու  երջանկություն .  այն  վեր  է  ամեն  ինչից  ,  ես  անգամ  պատրաստ  էի  զոհաբերել  ամեն  ինչ ՝  դրան  հասնելու  համար  .  Դուք  կարող  էիք  լինել  երջանիկ  առանց  ինձ ,  բայց  դժբախտ  իմ  պատճառով  երբեք .  Դա  ես  հաստատ  զգում  էի  ,  երբ  մտածում  հուսադրվում էի  : Դուք  կարող  էիք  տրվել  ուրիշին  ,  բայց  ոչ  ոք  չէր  սիրի  Ձեզ  այնպես  մաքուր  ու  քնքուշ . Ոչ  մեկի  համար  Ձեր  երջանկությունը  չէր  լինի  սրբություն  ,  ինչպես  ինձ  համար  : Ձեր  երջանկությունը  չէր  լինի  սրբություն   ինչպես  ինձ  համար : Իմ  կյանքի  ամենաթանկագինը  նվիրաբերում  եմ  Ձեզ :  Եթե   ես  ձգտում  էի  ազնվանալ  միմիայն Ձեզ  արժանի  լինելու  , Ձեզ ավելի  երջանիկ  դարձնելու  համար : Հոգիների  վեհությունն  իսկական  բարեկամության  ու  սիրո  գրավականն  է .  Մեր  սերն   ու  բարեկամությունը  կլինեն  հավիտենական  , քանի  որ  դրանք  բխում  են  ճիշտ  այդպիսի  զգացմունքներից : 
Մոռացեք  այն  ամենն  , ինչը  պիտի  բռնանա   ձեր  սրտին  ,  տրվեք  ձեր  զգացմունքներին :  Ապացուցեք  այն  ,  ինչի  մասին   ինձ  հուսադրեց  Կարոլինան : Ասացեք  ինձ ,  որ  ուզում  եք  իմը  լինել  ,  և  որ  դա  զոհողություն  չէ  Ձեր  կողմից : Համոզեք   ինձ  գոնե   մեկ  բանով : Մեր  հոգիները  վաղուց  էին  մոտ  միմիանց :  Թող  չքվի  օտարը  ,  որ  մինչը  հիմա  կար  մեր  միջը  և  թող  ոչինչ   չարգելի  մեր  հոգիների  մերձեցմանը  : Ցտեսություն  ունենալ   ,  որ  նկարագրեմ  իմ  հոգու  տվայտանքները  ,  երբ  մերթ  երջանիկ  էի  , մերթ՝  դժբախտ . Դեռ  իչքան   բան  ունեմ  ասելու  Ձեզ  :
Մի  հապաղեք  ցրել  իմ  կասկածները . Իմ  կյանքը  , իմ  ապագան  թողնում  եմ  Ձեր  հայեցողությանը . Վաղուց  չեմ  պատկերացնում  այն առանց  Ձեր  ներկայության : 
 Ցտեսություն  ,  սիրելիս >> :

0 Երջանիկ է նա , ով սիրում է ..



Սերը  մարդկային  զգացումներից  ամենավեհն  է , ամենազորեղը . Այն  կյանքի  շարժիչ  ուժն  է  , ապրելու  և  արարելու  խթան :  Իսկական  ու  անկեղծ  , մաքուր  ու  անշահախնդիր  սերը  ջերմացնում  է  հոգին, ակամա  մարդուն  դարձնում  երջանիկ , կյանքը  դարձնում  է  բազմերանգ  ու  վառ  գունավորված ,  քողարկում  անգամ անլուծելի  խնդիրները ..
Սիրո  մասին  խոսել ու  սերը  նկարագրել  են բոլոր  ժամանակներում ,  տարբեր  մասնագիտությամբ ու  դիրքի  մարդիք . Սիրել  ու  լինել  սիրված .. սա  է  մարդկության  ամենաերջանիկ  զգացումը  և  երբևէ  չպետք  է  թաքցնել ամաչել  կամ  վախենալ , սիրելուց  կամ  սիրված  լինելուց...

0 Աֆորիզմներ ... Վստահություն ... Մաս 5



Տրամադրված վստահությունը հիմնականում առաջացնում է փոխադարձ հավատարմություն... Լիվիհ

Ամենաշատ վստահող մարդիկ , հիմնականում ամենալուրջ մարդիկ են ... Պոուպ

Ավելորդ վստահությունը ավելորդ խնդիրների աղբյուր է ... Սևռուս

Մեծ մարդու համար վստահելը թուլություն է, իսկ փոքրի համար` ուժ ... Լեմ

Վստահությունը ընկերության առաջին պայմանն է... Լաբրյուհեր

Պետք չի վստահել մի մարդու , ով ինչ որ բան վստահեցնում է ` դնելով ձեռքը սրտին...  Լիխտենբերգ

Չվստահել ընկերներին ավելի ամոթալի է , քան դավաճանված լինել նրանց կողմից ... Լառոշֆուկո

Կորցրած վստահությունը նման է կորցրած կյանքի... Այն չես վերադարձնի ...

Ամենից առավել կենդանացնում են զրույցները ոչ թե ուղեղը , այլ փոխադարձ վստահությունը ... Լառոշֆուկո

Վստահելը բարեհոգության զավակն է ... Ռիչարդսոն


четверг, 8 марта 2012 г.

0 Էլ չեմ տեսնում ժպտացող աչքեր ...


Անկեղծ  ասաց  հիմա  ուզում  եմ  արտահայտվել ...  Հաճախ   զբոսնելով  ես  նկատում  էի  մի  բան  որ  սկսեց  ինձ  տանջել  ... այլևս  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր ..  միթե  բոլորի  կյանքում ինչ  որ  մի պահ  է  երբ  իրոք  ժպտալու  առիթ  չկա  կամել  այսպես  ասած  ճակատագիրը  երես  է  տեքել  բոլորից ,  այլևս  չկան  ժպիտներ , չկա  ոչինչ  մի  տեսակ  դատարկություն  է  ամենուր ... մի  գուցե  եղանակն  է  պատճառը , որը  ամեն  րոպե  փոխվում  է , մի  օր  արևը  շողում  է  հաջորդ  օրը  ուղակի  անհետանում ,  չնայած  այսինչ  եմ  խոսում , ինչպես  կարող  է անհետանալ  մարդկանց  աչքերի  փայլը այդ  նույն  պատճառով.. ու  մի  անգամից  բոլորինը , կամ  էլ  ինձ  հետ  ինչ -  որ  բան  այն  չէ .  բայց  ոչ  ես  ախր  համոզված   բոլորի  մոտ  այս  նույն թախիծն  է  , իսկ  ինչպես  կարելի  է  այն  անվանել  մի  գուցե  ուղակի  տենդ ,  տխրության  տենդ  այո ... սպասում  եմ  երևի  այն  պահին որ  էլի  կտեսնեմ  փայլող  աչքեր ... իսկ  գուցե  ինձ  չեն  հանդիպում  դրանք , իսկ  գուցե  ես  այդպիսին  չեմ  տեսնում  մարդկանց  ու  աշխարհընկալումն  է  ինձ  մոտ  փոխվել ... չէ  չէ  չէ ... ես  չեմ  տեսնում  ժպտացող  աչքեր .... կարոտել  եմ  կարոտել  եմ  ժպտացեք  աչքեր , ու  անվերջ  փայլեք  ..

0 Գիտեմ որ գալու ես ...



Ես  քեզ   կսպասեմ  ... Դու  դրան  այո  չես  հավատա ...Դու  մտածում  ես  ես կմոռանան քեզ ..Իսկ  ինչպես  ասել  որ  սիրում  եմ քեզ ... որ  ամեն  ուր  փնտրում  եմ քեզ , ամենքի  մեջ միայն  քեզ , բայց  չեմ  գտնում ...Ասեմ  որ  ես  գիշերները  աչք  չեմ  փակում  իսկ  անկողինս  խոնավ  է արցունքներիցս  դու  կհավատաս  դրան ... Իհարկե  ոչ ...Դու  ես  այն  միակ  պատճառը  որ ինձ  գիշերները  խեղդամահ  է  ստիպում  լինել ... Իսկ  իմ  մտքերը ,  որ  ամեն  պահ  ողողված  լոկ  քեզանով իսկ  դա ... երբ  մտածում  եմ  միայն  քո  մասին  եմ  մտածում ... Հաճախ  թվում է  թե  ուղեղիս  ամբողջ  եղածը  չքացել  է  , որ  դատարկություն  է  այնտեղ  և  միայն  կաս  դու  ու  քո մասին  մտքերը  դու  կհավատաս դրան ... ոչ  ոչ ...Ես  քեզ կսպասեմ ... գիտեմ  մի  հավերժությու ն , իսկ  միթե  այդքան  ուժ  ունեմ ... Հեռանում  եմ  ...  այս  բառերը  որ  միշտ  ատել  եմ ես  քեզ ասելեմ  այո  , բայց  դու  այնքան  հեշտորեն  ինձ  բաց  թողեցիր ... բայց  ես սպասում  եմ քեզ ... սպասում եմ քեզզ ....գիտեմ  որ  գալու ես ...

среда, 7 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 8


  1. Սիրտ  քեզ  թողել  են  , սիրտ  մի  վշտացիր , սիրտ  դու  մենակ  ես , ոչինչ  դիմացիր  , սիրտ  քեզ  կոտրել  են  անտեսիր  անցիր , սիրտ ` քեզ  խաբել  են ,սիրտ  մի  խենթացիր ...
  2. Իմ  երազներում  դու  իրական  ես , իսկ  իրականում `  դու  երազանք  ես … 
  3. Մեր  սերը  զոհն   է  այն  սխալների  ,  որոնք  գործում  էինք  անգիտակցաբար …
  4. Ինչ  դժվար  է  այս  աշխարհում , որ  չգիտես  ում  ես  սիրում , ում  սիրում  ես  քեզ  չի  սիրում , ում   չես  սիրում  քեզ  է  սիրում ….
  5. Չհեռանաս  , չտխրես ,  չապրած  կյանքս  կտամ  քեզ ,  ամբողջ  սիրտս  քոնն  է  տես , միայն  կողքիս  տեսնեմ  քեզ 


0 Մի պատմություն ...



Ես  լսել  էի մի  պատմություն  ծերուկի  մասին  , և  ուզում  եմ  պատմել  ձեզ ... Մի  ծերուկ  կար  որը  մահամերձ  էր  և  նա  իր  ամբողջ  կյանքում  երբեք  չէր  մտածել  ամուսնանության  մասին  ...
- Դուք  երբեք  չամուսնացաք  և  ինչն  է  պատճառը .. Ծերուկը  սկսեց  պատմել , ես  ամբողջ  կյանքում  փնտրում  էի  իդեալական  մեկին  ,  մի  աղջկա  որը  կլինի  այնպիսին  ինչպիսին  ես  եմ ուզում , ես  երկար  շատ  երկար  փնտրեցի  նրան .. բայց ... բայց  ինչ ....  ծերուկը  արցունքն  աչքերին սկսեց  պատմել  ..  ես գտա  նրան  , նա այնքան  գեղեցիկ  էր  այնքան  բարի , նրա  բույրը  երբ  հիշում  եմ  խելագառվում  եմ  ,  նրա  ձայնը  նրա  աչքերը , նա իրոք  իդեալական   էր .... Իսկ  ինչու  դուք  չամուսնացաք , հարցրեցին  նրան ... Իսկ  նա  ասեց  որովհետև  նա  էլ  փնտրում  էր  իդեալական  տղայի ... իսկ  ես ընդամենը  սովորական  մեկն էի ....

воскресенье, 4 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 7



  1. Քեզ  իմ  սիրտն  է  պետք `  սիրտս  կտամ  քեզ , աչքերս  են  պետք `  աչքերս  էլ  քեզ , գոնե  շուրթերս  թող  մնան  ինձ  հետ  , որ  մեռնելուց  ասեմ , կսիրեմ  հավետ …
  2. Սիրուց  ստացված  վերքերը  միշտ  չէ   որ  սպանում  են ,  բայց  երբեք  չեն  բուժվում :
  3. Ուղակի  ցավոտ  է  կորցնել  նրան , ում  ամբողջ  կյանքում  փնտրելես … 
  4. Սովորական   մարդիք  սիրահարվում  են  խելագառի  պես  ոչ  թե  հիմարի …
  5. Չգիտեի  որ  շատ  սիրելով  վերջում առանց  սեր  ես մնում …

0 << Երբեք>> - ի սկզբունքները ...



  1. Երբեք  մի  ասա  << երբեք >> .  որովհետև  << օրերն  այնքան  արագ  են  սահում ,  և  ոչինչ  չի  մնում անփոփոխ >> Լաո Դզի ..
  2. Երբեք   երկուսից  չարյաց  փոքրագույն  մի  փնտրիր  , չարը  մնում  է  չար և  փոքր  չի լինում ..
  3. Երբեք  հապճեպ  եզրակացույթյուններ  մի  արա նրանից , ինչ  քեզ  ասում  են . կարևոր  է` ոչ  թե  ինչ  են ասում , այլ   ինչու ...
  4. Երբեք  ապագայի  կանխատեսումներ  մի  արա , միևնույն  է  ամեն  ինչ  տեղի  կունանա  այլ  կերպ : Ավելի  լավ  է  տեղի  ունեցածին  վերաբերվիր  չեզոք ..
  5. Երբեք   առաջին  քայլ  մի  կատարիր  եթե  այդ  պահին  դու  ինչ  որ  բանին  կասակծում  ես : Այն  կարող  է  վերջինը  լինել : 
  6. Երբեք  մի  հավատա  բամբասանքներին  , բայց  միշտ  ստուգիր  տեղեկատվությունը :
  7. Երբեք  քիթդ  մի  խոթիր  ուրիշի  գործերի  մեջ ,  գործերը  շատ  են  իսկ  դու մեկնես : 
  8. Երբեք  տնից  դուրս  մի  արի  `  առանց  ինչ-որ  մեկին  ժպտալու ,  թեկուզ  ինքներտ  ձեզ  հայելու  մեջ : Ժպիտով  սկսած  օրը  երբեք  վատ  չի  լինի :

суббота, 3 марта 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 6



  1. Սերը  ապրում  է  ներկայով , միտքը  ապագայով ….
  2. Սերը  կյանք  է , իսկ  կյանքն  առանց  քեզ ` դատարկություն …
  3. Սերը  կյանք  է  որի  համար  պետք  է  պայքարես ու  մարտնչես ` հաղթահարելով  բոլոր  դժվարությունները …
  4. Տարածությունն  սիրո  համար  նույնն  է  ինչ  քամին  կրակի ,  փոքր  կրակը  մարում  է ,  իսկ  մեծը  ավելի  է  բորբոքվում …
  5. Սիրելիին  հանդիպում են  պատահաբար , իսկ  կորցնում  անհրաժեշտաբար …

пятница, 2 марта 2012 г.

0 Կանգնիր ակնթարթ դու հիասքանչ ես ....♥™


Հիմա  յուրաքանչյուր  մարդ  փորձում  է իր  կյանքն  ավելի  հետաքրքիր  դարձնել  և  հասկանալ  որ  վայելում  է  այն ... Slow  life -  սա  ապրելու  նոր  ձև  է , և   պետք ապրել  այսպես -  երբեք  չշտապել  , ոչինչից  չհուսահատվել ,  ճաշակել  յուրաքանչյուր  ակնթարթ  դարձնելով  այն  ավելի  հետաքրքիր : Օրինակ  Իտալիայում  առաջ  էր  եկել  մի  նախագիծ  որը  խորհուրդ  էր  տալիս  ապրել  կյանքը  չշտապելով -  այսինքն  ուտել  դանդաղ  ,  աշխատել  դանդաղ և  ամեն ինչ  փորձել անել  վայելելով ակնթարթը . Սակայն  ինչպես  չշտապել , եթե  նայում  ես  շուրջտ և  ամեն  ինչ  արագ  տեմպի  մեջ  է , իսկ  ժամանակի  մասին  էլ ընդհանրապես  կարելի  է  չխոսել , աչքթ  թարթում ես  և  նկատում  ես ,  որ  արդեն  մի ամբողջ հավերժություն  է  անցել .
Ուղակի կյանքը  պետք  է  վայելել , չգիտեմ  երևի  յուրաքանչյուր  մարդու  մոտ  այն  յուրահատուկ  կերպով է  ընկալվում , բայց ինձ  թվում է  յուրաքանչյուրն  էլ  կսիրի  իր  ժամանակն  անցկացնել ընկերների հետ ուրախ  մթնոլորտում , կամ էլ  լսել  սիրած  երաժշտություն , ինչու  չէ  զբաղվել սիրելի  գործով , նկարել  , երգել , կամ  էլ  պարել , միայն  թե  ոչ նստել  և  նայել  առաստաղին . Ապրեք կյանքը  վայելելով յուրաքանչյուր  ակնթարթը , մի  կորցրեք  այն  իզուր ...