Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Համո Սահյան. Показать все сообщения

суббота, 9 марта 2013 г.

0 . . . ♥


Դու  առավոտ  ես , ես  մայրամուտ  եմ 
Մի  ողջ  ցերեկ  է  բաժանում  մեզ ...
Ես տանջվելու  մեջ  այնպես  հմուտ  եմ 
Այնպես  անփորձ  եմ  տանյելու  մեջ 

Ես  մայրամուտ  եմ  , դու  առավոտ  ես , 
Մի ողջ  գիշեր  է  բաժանում  մեզ...
Բայց  ես  շողում  եմ  առավոտի  պես 
Երբ  հեռվից-հեռու  նայում  եմ  քեզ ...
 Հեղ. ՝ Հ.Սահյան

0 Ես այն եմ եղել ...



Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ձգտել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Հեղ. ՝ Հ.Սահյան