Показаны сообщения с ярлыком Տխուր .... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տխուր .... Показать все сообщения

воскресенье, 20 октября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...60



  • Երբ  հոգիդ  չափից  շատ  է  տխրում , դժվարանում  ես  նայել  ուրիշի  երջանկությանը :
  • Մեզ  մշտապես  փոխարինում  են - ուիրշները...
  • Աշնանը  հեշտ է  լինել  երջանիկ , ընդամենը  մեզ պետք  է - տաք  թեյ , սիրելի  երաժշտություն , ու  մի  փոքրիկ անկյուն ...
  • Ինձ  երբեք  այդքան  սառը  չեմ  զգացել , որքան  քո  կողքին  էր ...
  • Ապրում  ենք  , ժպտում , բայց  գիտենք , որ մեր ներսում իրականում  ինչ-որ  բան  այն  չէ ....

четверг, 28 февраля 2013 г.

0 Բախտ


Ահա ,  իրեն  եմ  նայում ,
Ինքն  էլ  , ահա  նայում  է  ինձ ,
Կամենում  է  կյանք  ու  սեր , 
Բայց  բերում  է  խոր  կսկիծ :

Շուրթը `  շուրթին  ծրարած, 
Աչքերով  է  լոկ  խոսում , 
Ես  լալիս  եմ  իր բախտը , 
Նա ` իմ  լացն  է  ափսոսում :
                                             Հեղ .` Մանե Մկոյան

суббота, 11 августа 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 24



  • Տղան խանդում է նրան, ում սիրում է, իսկ աղջիկը կարող է խանդել անգամ նրան, ում չի սիրում .....
  • Երբ սիրտը  ու  բանականությունը  սկսում  են  պատերազմել  , հոգին  դառնում  է  ավերակ ...
  • Ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում թե ո'վ էր արժան,բայց ընտրեցինք ում..
  • Կարոտելու համար ժամանակ է պետք,կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք,կարոտելու համար համբերություն է պետք,կարոտելու համար մարդ ա պետք լինել,մարդ...հասկանու՞մ ես… կարոտելու համար սեր է պետք,ու անգամ ատելություն...որովհետև սիրես,թե ատես մեկ է կարոտում ես....
  • Երբեմն կողքիդ կանգնած մարդուն մոտենալու համար կյանքիդ ամենաերկար ճանապարհը պիտի անցնես...

вторник, 17 июля 2012 г.

0 Ես քեզ սիրում էի , բայց օրը եկավ , երբ էլ սեր չկար .....



Այն  օրը  եկել  էր , երբ  էլ  սեր  չկար , միայն  տառապանք  ու  չորացած  հույսերս  էին  մնացել ... Մնացել  էր  սառած  ժպիտը  դեմքիս , ու  սուտ  փայլը  աչքերիս ... Ես  կորցրել  էի ՝ այն  ինչով  ապրում էի  մի  ամբողջ հավերժություն , ու  ես  չէի  մեղավորը  ... Ես  նվիրել  էի  քեզ  ամենաթանկը , սիրտս , իսկ  դու  դրա  փոխարեն ՝ դատարկություն.... Դատարկությունը ՝    ամեն  գիշեր խեղդում  էր  ինձ , ու  անէացնում  հոգիս .... Ամեն  օր  ավելի ու ավելի  էի  հիվանդանում , հիվանդանում  էի  անորոշ  դատարկությունից .... Ես  քեզ սիրում  էի , բայց  օրը  եկավ , երբ էլ սեր  չկար .... ու  քեզնից  մնաց , քո միակ  նվերը ՝ իմ  դատարկությունը ...

суббота, 7 июля 2012 г.

0 Նորից գիշեր է ...



Նորից  գիշեր ,  նորից  այրված  փոշիացած  զգացմունքներ , հույզեր , հույսեր ... նորից  կարոտ ու  նորից  սեր ... քամի , անձրև  ու  արցունքներ ... հիշում  եմ  հին օրերը ... հիշում  եմ  ցրտից  քար  դարձաց  մեր  ձեռքերը , մեր  լռությունն  ու  աչքերը ... քո  հետ , քո  կողքին ուրիշ  էր  ապրելը .... ու  գիտեմ  իմ  կողքին  նույնպես  ուրիշ  էր  ամենը ... բայց  հիմա  գիշեր  է , ու  զուր  է  հիշելը , դու  շատ  հեռու  ես , ու  մենք  օտար  ենք  դարցել  .... 

четверг, 28 июня 2012 г.

1 Բանակ....



  • Զինվորը  պոստում  հիշեց  այն  աղջկան  , որին  խոստացավ  սեր  հավերժական ... Սառած  մատներով  նամակ  էր  գրում , սառած  մատները  էլ  չէին  աշխատոմ ... Առավոտյան  գտան  մի  դիակ , որի  կողքին  կար  մի  նամակ ... <<  Սառեց  մատներս , փակվեց  աչքերս , բայց  նրան  ասեք  սերս  չմարեց >> ....
  • Զինվորը  պոստին  , ավտոմատն  ուսին  , տախծոտ  աչքերով  նայում  էր  լուսնին ... Սրտում  կարոտ  էր , արցունքն  աչքերին  հիշել  էր  նա  իր  քաղցր  մայրիկին ... Թե  ինչպես  գրկեց  ու  ջերմ  համբուրեց , իր  զինվոր  որդուն  բանակ  ուղարկեց ..
  • Մի  մտածի  անուշ  մամա , կյանքը  այսպես  չի  մնա , մի  օր  նորից  աշուն  կգա  , զինվոր  բալետ  մոտդ  կգա ...
  • Զինվորին  սիրելը  հպարտությունա , սպասելը  քաջություն , մոռանալը  ստորություն ...
  • Ես  քաղաքում  - դու  բանակում , ես  ուսանող -  դու  ծառայող , ես  անկողնում  հանգիստ  ննջում - դու  օրապահ  արթուն  հսկում , հետ  կգաս  երկու  տարուց  , ու  սիրտս  կվառվի  քո  ջերմ  սիրուց , քո  պատկերը  իմ  աչքերում  ,  չի  մոռացվի  երկու  տարում ...


пятница, 22 июня 2012 г.

0 Մնաս բարով ....



Կաթիլ  առ կաթիլ  արցունքներս  ընկնում  են  ցած , ցավից  խլացած .... Ես  եմ  քեզ  ասել  ինձ  ցավ  պատճառող  , քեզնից  բաժանող  այս  երկու   բառը  << մնաս  բարով >> ....  Չէի  ուզում  բայց  ստացվեց   , ես ցավ  բերեցի  ու  սիրտտ  լցրեցի  խեղդող կարոտով  .... Հիմա  կողքիս  չես  բայց  ես ապրում  եմ  քո  սրտի  զարկով ... Քո  խոսքերը  այդքան  ջերմացնող  , հեռվից  շողացող , երբեք  իմ  առջև  այդպես  չէին  շողում .... Ես  չէի  մեղավոր  ես  էի  խենթը   , ու  քեզ  սիրում  էի  խենթորեն  ՝  ուժգին ....Իսկ  դու  սիրում  էիր  ՝ ոչ  այնպես  արդար , սիրում  էիր  լուռ , թաքուն  էիր  պահում ... Ու  ես  չէի  կարող մնալ   քո  կողքին , անորոշ  ներկա , անհայտ  ապագա ... դու  անկեղծ  չէիր .... Սեր << մնաս  բարով >> ....

воскресенье, 17 июня 2012 г.

0 Տխուր մտքերս ՝ քեզանով լի ...



Հոգուս  մեջ  հիմա  փոթորիկ  է ... ես ինքս  ինձ   չեմ  ճանաչում ... կարծես թե  խլել  են  ինձնից  իմ  թաքուն  պահած  երջանկությունը ... իչքան  շուտ  ես  կարողանում  դու  մոռանալ ... իսկ  ես  դեռ հիշում եմ  քեզ  ... հիշում  եմ  քո  ձայնը ,  որ  ամեն  երեկոյան  լսում  էի  ու  ժպտում ... կարոտում  եմ  քո  ձեռքերի  ջերմությունը ... քո  աչքերն  եմ  ես  փնտրում ... որքան  շատ  եմ  զգում  հիմա  քո  կարիքը ... բայց  դու  գտել  ես  քո  կեսին , որին  թվում  է  թե  սիրում  ես ... իսկ  ես  համոզված  եմ  որ  խենթի  պես  շարունակում  ես  ինձ  սիրել  ,  օրեցօր  ավելի  ուժգնորեն ... գիտես  հիմա  ես  ուզում  եմ  որ  իրոք  տարվես  քո  այդ  սուտ  երջանկությամբ ,  որ  աչքերդ  փակելով  ինքտ  ես  հավատում  դրան ... եղիր  երջանիկ  ... իմ  չիրականացված  երազանք ...

суббота, 2 июня 2012 г.

0 Սովորիր բաց թողնել նրան ...




Սովորիր  բաց  թողնել  նրան , ով  որոշել  է  հեռանալ  քեզնից ... Հիշիր դու նրան  ով  դժվար   պահին  կողքիտ  էր  կանգնած ...Մոռացիր  նրան ում  սիրում  էիր , կամ  էլ  սիրում  ես , ով  քեզ  սիրում  էր , կամ էլ  սիրում  է  անչափ , բայց  հիմա  օտար  է  կարծես  .. ԵՎ  դա  ոչինչ  չի  նշանակում , մի  կարծիր  թե  նա այդպես  էր  ուզում , ուղակի  հիշիր  ՝ որ  կյանքն  է  ստիպում ... Սովորիր  բաց  թողնել  նրան , թող  գնա  հեռու ... Սովորիր  տառապել  թաքուն , սովորիր  ապրել  առանց  գույն ...

среда, 30 мая 2012 г.

0 Երկուսն էլ ՝ սիրում էին...


Վաղը իմ  հարսանիքն  է  , կգա ՞ ս -  հարցրեց տղան արցունքներն աչքերում զսպելով ... 
— Հա՞րսանիքդ , ես այնքան  ուրախ  եմ  քեզ  համար , - պատասխանեց  աղջիկը ..
— Դու  կգաս , չէ՞ .. ես քեզ  սպասելու  եմ ... Խնդրում եմ  անպայման արի ... ասաց տղան ..
—  Իհարե կգամ , ես ինչպես  կարող  եմ  չգալ  իմ  ամենամոտ  և  ամենահարազատ ընկերոջ  հարսանքին .. 
Եկավ  հարսանիքի օրը .. տղան  սպասում  էր .. իսկ  աղջիկը  այդպես  էլ  չեկավ .. Օրերը  անցնում  էին , և  տղան  ոչինչ  չգիտեր , թե ինչ  է  պատահել աղջկան  ... Հեռախոսին  պատասխանելով հասկացավ  , որ  աղջիկը  այլևս  չկա .. նա  ինքնասպան  էր  եղել .. իսկ  ձեռքում  նամակ  կար << Ես  չէի  կարող  այսպես  ապրել , ներիր  ինձ .. Այժմ  ես  միշտ  կարող  եմ  լինել քո  կողքին  , և  պահպանել  քեզ ... Խնդրում  եմ  երջանիկ  եղիր , ապրիր  և ժպտա .. Մյուս  կյանքում , խոստանում  եմ քեզ , մենք  միասին  ենք  լինելու >> ....

вторник, 29 мая 2012 г.

0 Կույր ծերուկը ...


Մի օր  կույր  ծերուկը  նստած  էր  փողոցում  և  գումար  էր  հավաքում փոքրիկ  արկղում ... իսկ  նրա  ցուցանակի  վրա  գրված  էր << Ես  կույր  եմ  , խնդրում  եմ  օգնեք  ինձ >> ... Մի  մարդ  մոտեցավ նրան  և  կագնեց  կողքին  , տեսնելով  կույր  ծերուկին , նրան  գումար  տվեց , ապա  վերցրեց  ցուցանակը  և  գրեց  նոր  բառեր ...  Թողեց  և  հեռացավ ... Երեկոյան  երբ  անցնում  էր  այդ  նույն  փողոցով տեսավ  ծերուկին  , նրա  արկղը  լի  էր  գումարով... Ծերուկը  միանգամից  ճանաչեց  նրան  և  խնդրեց  որ  պատասխանի   թե  ինչ  է  գրել  իր  ցուցանակի  վրա ... Անցորդը  ոչինչ  չասաց  ծերուկին , ասաց  որ  ոչինչ  էլ  չի  փոխել ....  Բայց  այո  անցորդը  գրել  էր  << Հիմա  գարուն  է , իսկ  ես  այն  տեսնել  չեմ  կարող >>.....

понедельник, 14 мая 2012 г.

0 Մոլորության ճանապարհով ...



Դու  գնում  ես , ու  ինքտ  չգիտես  թե ուր ... Մոլորության  ճանապարհով  քո  սրտին  շեղել են , ու  սառչել  է  քո  ուղեղում մի  պատկեր... Դա  նրա  պատկերն  է , որ  սիրով  ու կարոտագին  ՝ ամեն  օր , ամեն  ժամ  մտածում  էր  քո  մասին , որ  աչքերից  արցունքները  պահելով  սրտակտուր  ժպտում  էր  այնքան  մեղմ  ու  տաք ... Ու  դու  հիմա  հիշում  ես  նրան , ու շեղվել  ես  քո ճանապարհից ՝ իսկական ...Հիմա  գնում  ես  մի ճանապարհով  ու  այդ  անվերջ  ճանապարհից  դու հոգնել  ես .. Դու  հոգնել  ես  այն  մենությունից  , որ  հիմա  ամուր  գրկել  է  քեզ  ու  բաց  չի  թողնում ... Դու ,  որ  երբեք  չես  փորձել ՝  քո  հայացքով  մոգական  պարուրել  այդ  հրաշք  աղջկան  ՝ դարձել  ես  հիմա  անգույն  ու  լքված  մի  ուրվական ... Ու դու  հիմա քայլում  ես  անվախճան  այդ  գիշերով , ու  խեղդվում  ես  քո  իսկ  հուշերում ...
                                                    14.05.2012

четверг, 10 мая 2012 г.

0 Իզուր ....


Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

вторник, 10 апреля 2012 г.

0 Չափից շատ ` ուշ էր ...

Շատ-շատ  տարիներ  էր  անցել  այն ժամանակից  , երբ   փորձում  էի  մոռացության  տալ նրան ...չպայքարեցի  սիրուս  համար ... չափազանց հպարտ էի .. 
Տարիները  իրենց  գործն  արեցին , ու  տարան  իրենց  հետ `  հպարտությունս .. Կարոտից  առաջ  եկած  անդունդը  , ինձ  տարավ  դեպի  իր  խորքը ... Նորից  սկսեցի  փնտրել քեզ ... իսկ  երբ  տեսա ` մի  ակնթարթում  ինձ կորցրեցի քո  աչքերում ..  Բայց    ոչինչ  չասելով   հեռացա ...Տեղատարափ  անձրև  էր  սրտումս .. << Ցավի , կարոտի , արցունքների , սիրո  ու  թախիծի >> ջրափոս  էր  առաջացել ...  Որքան  էի  ` փոխվել , որքան  `  հասունացել ... Արդեն  հասկացել  էի  , թե  ինչպես  քանդեցի  երջանկությունս ... Հաղթեց  սերը `  տվյալ  դեպքում  ուշացած , կամ նոր  արթնացած ... Ես ոչինչ  չէի  փոխի ` արդեն  չափից  շատ  էր  ուշ , իսկ  դու  շատ  վաղուց  արդեն ` սիրված  էիր ....

пятница, 30 марта 2012 г.

0 Դժվար է հասկանալ սիրում է թե ՝ ոչ ...



Չափազանց  դժվար  է  հասկանալ  դու  պետք  ես  նրան  ,  թե  ոչ ... Երբ  նա  ասում  է  մի բան  , բայց  անում  բացարձակապես  ուրիշ բան ... Երբ  գիտակցում  ես որ  նա  քեզ  ոչ  իր մոտ  է պահում  ,  ոչ  էլ  բաց է թողնում ... Ասում  է  ՝  որ  սիրում  է  ,  բայց  ոչ մի կերպ  չի  փորձում  ապացուցել  քեզ  իր  սերը ... Երևի  կասկածում  է , ինքն  իր  զգացմունքներին ... Իսկ  դու  հասկանում  ես  որ  արդեն  ուշ  է  ՝  սիրում  ես  նրան ,  սիրտտ  էլ  նրա  կողքին  սավառնում  է ... Բայց   երբ  բանականությունտ  մթագնում  է  , պատրաստ  ես  գնալ  ամեն  խենթության  միայն  թե  նա  կողքիտ  լինի .. Երբ  հեռու  ես  լինում  նրանից  ՝ կարոտում  ես ... Կարոտում  ես  չափազանց ,  անչափ .... 

вторник, 20 марта 2012 г.

0 Հիմա ` ցավ , հետո ` դժվար թե ...



Ով  սերտ  կպահպանի  , եթե  սիրտտ  անվերջ  լռում  է ու  չի  թողնում  որ  դու  ասես  << Ես  սիրում  եմ  քեզ >> ... Մի  թե  հետո  քո  կողքին  լինելու  է  քո  մենությունը , կամ  գուցե  ուրիշին ես տեսնում  կողքիտ ... Վաղուց  էլ չեմ  սպասում  քո  զանգին , կամ  այն  որ  դու  ինձ  կհիշես .. Դժվար  էր ,  հաճախ  եմ  տառապել  քո  փոխարեն ,  բայց  չէ  որ  ես  քեզ  երբեք  չեմ  ասել  որ  սիրում  եմ ,  ու  երևի  երբեք  չկարողանամ  ասել , հիմա  ուղակի  ես հեռանում  եմ ,  չնայած  երբեք  էլ  միասին  չենք  եղել , թողնում եմ   քեզ  քո  իսկ  ստեղծած  մենության  մեջ ... Գիտես   հաճախ  եմ  հիշում  մեր  խենթ  օրերը  , որոնք  դժվար  թե  վերադառնան .. Իսկ  հիմա  օր  օրի  ավելի  եմ  հասկանում ,  որ  ամեն  ինչ  անցել  է , ինձ  թվում  է  քո  սերը վաղուց  հեռացել է   ... Եթե  այն  քեզ հետ լիներ  գուցե   և  մի  փոքրիկ  ուշադրության  արժանացնեիր  ինձ ... Հիմա  ես  էլ  չեմ  հասկանում  թե  ինչու   եմ այսքան  մտածում այս  մասին  , դու  երբեք  չես  ասել  որ  սիրում  ես  ինձ ... Ու  դա  նորից  խոցում է  հոգիս ... Ափսոս ... Ես  միշտ  երազել  եմ  լսել  քեզանից  այդ  բառերը ... Երևի  օտար  եմ  արդեն  քեզ  համար ... Ավելի  լավ է  այսպես , ես  զգում  եմ  ցավ  `  հիմա  ... Բայց  հետո `  դժվար  թե .... 

понедельник, 19 марта 2012 г.

0 Չի հասկանա նա ...♥

Չի  հասկանա  նա , ով  ամեն  ցավ  տեսել  է , այլ  նա կհասկանա , ով  ամեն  ինչ  կորցրել  է ,  չի  ների  նա , ով  երբեք  ոչ  ոքի  չի  նեղացրել  , այլ  նա ,  ով  բոլորին  ներել  է ... Իսկ  դատում  է  ամեն  մարդ , ով  ուժ  չունի  ուրիշին  իր  ճանապարհը  տալու , իսկ  խանդում է միայն  նա  , ում  երակներում  արյունը  չի  եռացել... Ուրիշի  ցավը  ոչ  ոք  չի  վերցնի ,  քանզի օգուտ չունի դրանից ... Ով  որ  սեր  չի  ճանաչում , թախիծը  նրան  գիշերները  չի  անհանգստացնում ...Ով  չի  բաժանվել ,  նա  չգիտի  թե  ինչ  է  երջանիկ  հանդիպումը ... Ով  կորցնում  է  ամեն  ինչ  , նա  գիտի  ամեն  ինչի  գինը ....

воскресенье, 18 марта 2012 г.

0 Մեկ օր ....♥

Ճիշտն  ասած  այս  ֆիլմը  դիտելուց  հետո  ես  ինքս  ապրեցի  ֆիլմի   հերոսների  ապրումները , նույնիսկ  արտասվեցի ... Ֆիլմը  ինքնին  շատ  հուզիչ  էր ,  պատմում  էր  մի  տղայի և  աղջկա  մասին , Էմմա  և  Դեքստեր .. Նրանք  միասին  սովորում  էին  և  այդպես  ծանոթացան , սակայն  սկզբում  նրանք  ուղակի  ընկերներ  էին , և  հետո  շատ  ուշ  հասկացան  որ միմիանց  սիրում  են .. Անկեղծ  ասած  չգիտեմ  թե  ինչու  են  ինձ  այս  տիպի  ֆիլմերը  դուր  գալիս  , երևի  թե  դեռ  երիտասարդ  եմ  դրանից  է (կապված  տարիքիս  հետ).. Ֆիլմը  սիրո  մասին  էր , ճակատագրի դաժանության ... Թե  ինչպես  մարդ  կարող  է  հաջողության  հասնել  և  մեկ  օրում  իր  հաջողությունը  կորցնել ... Իսկ  վերջաբանը  շատ  դաժան  էր ...Հերոսուհը  մահը  .. Խորհուրդ  կտամ անպայման  դիտեք , հույս  ունեմ  դուր  կգա .

0 Միշտ չէ որ ստացվում է ուրախ լինել ...



Տարօրինակ  է .. լինում  է  այնպես  երբ   սիրտտ կոտրել են , բայց  այն դեռ զարկում է .. Հաճախ  այն  ցավը  որ  պատճառում  են քեզ , քեզ  ավելի ավելի  ուժեղ  է  դարձնում , կամ  էլ  դու  ամեն  կերպ  փորձում  ես  ուժեղ  երևալ , որպիսի  նա ով  ցավ  է  պատճառել  քեզ ,  չճաշակի  իր  հաղթանակը , կամ  էլ  ուրախանա  որ  դու  ՝  տխրել  ես ..  Միշտ պետք  է  չհուսահատվել  ու ամեն  ինչ  լավ կլինի .. Ամեն  վարկյանը  որ  մեզ  տրված  է ,  դա  մեր  կյանքը  փոխելու  հնարավորություն  է , իհարկե  ես  չեմ  ասում  որ  ամեն  ինչ  կարելի  է  փոխել ,  բայց  ամեն  ինչ  նորից  սկսել  հնարավոր  է  , միայն  թե  այստեղ  մեկ  խոչնդոտ  կարող  է  մեզ  հանդիպել ՝ ժամանակը .. Իսկ  եթե  ժամանակ  կա  ՝  ուրեմն  ամեն  ինչ  դեռ  առջևում  է ... Հիմա  փոքր  ինչ  ինձ  մոտ  այդ  տրամադրությունն  է ,  ես  ինձ  հնարավոր  է  որ ուրախ  չեմ  զգում ,  բայց  չեմ  էլ  հուսահատվում... Ամեն  ինչ  իր  ժամանակին ,  չէ  որ  միշտ  չէ  ստացվում ուրախ  լինել...

суббота, 17 марта 2012 г.

0 Հաճելի է , երբ կան գեղեցիկ ակնթարթներ ..



Ինձ  մոտ  միշտ  ստացվում  է  այնպես , որ  երբ լսում  եմ  իմ  սիրելի  երգերից  որևէ  մեկը , սկսում  եմ  հիշել  հաճելի  ակնթարթներ , որոնք  ցավոք  հուշ  են  հիմա .. Հիշում  եմ  մանկությունս , հիշում  եմ  իմ  սիրելի  մարդկանց  հետ  անցկացրած  ամեն  վարկյան , ընկերներիս  հետ միասին  մեր  խենթությունները , որոնք  դժվար  թե  մի  օր  մոռացության  տամ ... Իհարկե  յուրաքանչյուրիս  կյանքում  էլ  լինում  են  տխրության  պահեր , բայց  երբեք  չենք  հիշում  դրանք , մեր  հիշողության  մեջ  ավելի  տպավորիչ  են  լինում  գեղեցիկ  ակնթարթները .. Մեկ  մեկ  բոլորիս  մոտ էլ լինում  է  այնպես , երբ ինքներս  մեզ  հարցնում  ենք , արդյոք  ում  համար  ենք  ապրում , և  կրկին  սկսում  ենք  հիշել  մեր  գլխով անցածը .. Բայց  միշտ  էլ  դժվարության  ժամանակ  ուղակի  պետք  է  ապրել  այդ  ակնթարթը  , իսկ  երբ  ամեն  ինչ  կանցնի դու ինքտ  կհասկանաս  որ  ամեն  ինչ  անցողիկ  է , ուղակի  պետք  է  ուժ  գտնել  ապրելու  այդ  պահը ... 
ԵՎ  վերջում  ուզում  եմ  խոսքս  ավարտել  այս  աֆորիզմով ՝ << Յուրաքանչյուր հաջողակ մարդ ունի ցավոտ պատմություն:Յուրաքանչյուր տխուր պատմություն ունի իր ուրախ վերջըԸնդունիր ցավը և պատրաստ եղիր հաջողության >> .