пятница, 27 сентября 2013 г.

0 Չխոնարվես ոչ մի անգամ ...

Չխոնարվես ոչ մի անգամ ու չընկճվես մարդկանց առաջ.քեզ չեն ների եթե ընկնես , եթե ընկնես վեր կաց նորից` քեզ բարձրացնող ձեռքեր չկան , վար իջեցնող ձեռքերն են շատ ,չվախենաս ուժեղներից , վախկոտներից վախեցիր շատ , (շներն ել են առյուծանում իրենց վախից),չհավատաս, բայց հավատա , չվստահես, բայց վստահիր ,վտանգավոր անտառ է սա`ամեն մեկը գախտնիքի գող , ամեն մեկը ընկեր բարի. չնահանջես ընտրած ուղղուց , քեզ հետևող անչքերն անտես մի օր լեզու կառնեն.այն ձեռքերը որ գրկում են, մի օր հաստատ կհարվածեն : Սպասում եմ ես ամեն ինչի , բարի գալուստ անտառը իմ :
Զգույշ եղիր "օտար ընկեր"…

0 Փոքրիկի նվերը ....


Մի անգամ հայրն իր երեքամյա դստրիկին պատժեց նրա համար,որ նա գումար էր ծախսել փաթեթավորման համար նախատեսված ոսկեզօծ գունավոր թղթի վրա: Հայրն ավելի է բարկանում,երբ տեսնում է,որ աղջնակը դրանով ինչ-որ փոքրիկ տուփ էր զարդարելու` առանց պատճառի: Չնայած դրան` աղջնակը հաջորդը օրը հայրիկին նվեր է բերում ու ասում. _ Սա քեզ համար է,պապ: Հայրը մի պահ քարացավ այն բանից,որ նա երեկ հենց այս տուփի համար էր բարկացել աղջնակի վրա: Բայց նա կրկին վրդովվեց այն բանից հետո,երբ տեսավ,որ տուփը դատարկ է: _ Մի՞թե դու չգիտես,որ երբ նվեր են տալիս, պետք է տուփի մեջ ինչ-որ բան լինի....իսկ քո տուփը դատարկ է: _ Պապ, բայց այն դատարկ չէ: Ես այն լցրել եմ իմ համբույրներով: Դրանք բոլորն էլ քոնն են,պա'պ: Հայրը շոկի մեջ էր: Նա ծնկի իջավ, գրկեց դստրիկին ու ներողություն խնդրեց: Մինչև հիմա էլ հայրը պահում է այդ անգին նվերը: Երբ նա ինչ-որ բանից վհատվում էր,հիշում էր այդ արկղն ու համբույրները, որն իրեն դստրիկն էր նվիրել: Դա շատ ավելի կարևոր էր, քան ցանկացած դժվարություն,նյութական հարստություն ու վեճ: Մենք շատ հաճախ չե՞նք մտածում նյութական հարստությունների մասին ու մոռանում ենք մեկմեկու նվիրել էլ ավելի թանկ բաներ. սեր,ջերմություն, համբույրներ, ժպիտներ.....

среда, 25 сентября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...55



  • Ոչինչ արտաքինից մի դատիր,որքան գեղեցիկ է օձը,այնքան ճակատագրական է նրա խայթոցը....
  • Լինում է չէ, որ ուզում ես արտասվել` չիմանալով պատճառը, պարզապես հոգնել ես, պարզապես սիրտդ լցվել է արդեն....
  • Մենք մնացինք ընկերներ: Ընկերներ,որոնք իրար երբեք չեն զանգում և չեն գրում...
  • 'ՉԿԱՐՈՂԱՆԱԼ'' հասկացություն չկա...գոյություն ունեն ''ՉԵՄ ՈՒԶՈՒՄ'', ''ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ'' հասկացությունները.....
  • Երջանիկ է ոչ թե նա, ով չափազանց շատ երկրպագուներ ունի, այլ նա, ով ունի այն ՄԻԱԿԻՆ, բացի ումից նրան էլ ոչ մեկը պետք չէ...

0 Մի պատմություն...


....Մի ամուսնական զույգ տեղափոխվում է նոր բնակարան... Առավոտյան,երբ կինը հազիվ նոր էր արթնացել, մոտենում է պատուհանին ու տեսնում,որ հարևանուհին լվացք է փռում. _ Տե'ս, թե ինչ կեղտոտ է նրա սպիտակեղենը,_ ասաց կինը ամուսնուն: _ Հավանաբար նա վատ որակի օճառով է լվացել. պետք է նրան սովորեցնել կամ էլ նա ընդհանրապես լվացք անել չգիտի,_ առանց աչքը թերթից կտրելու` ասաց ամուսինը: Ամեն անգամ,երբ հարևանուհին լվացք էր փռում, այս կինը զարմանում էր նրա վրա,որ լվացքը կեղտոտ է... Մի հիասքանչ առավոտ, կինն արթնանում է ու պատուհանից դուրս նայում. զարմացած բացականչում է. _ Օ~~, սպիտակեղենը մաքուր է, հավանաբար նա սովորել է լվացք անել: _ Դե', ո'չ,_ ասաց ամուսինը,_ պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել ու լվացել եմ մեր պատուհանի ապակին... Այսպես էլ կյանքում է. ամենինչ կախված է նրանից,թե ինչ պատուհանից դու կնայես ամեն ինչին... մինչև ուրիշներին քննադատելը, պետք է համոզվենք, որ Մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են ....

0 Սիրո համար չկա հասակ....


Սիրո համար չկա հասակ,
Ո՛չ էլ արգելք, խոչընդոտ,
Սերը սրտի անմար կրակ՝
Թեկուզ լինի հիվանդոտ...
Սերը աստծո տված պարգև,
Բո՛ց է անմար սրտիդ մեջ, 
Թե նա հանգավ, չկա այլև Ո՛չ ջերմություն, ո՛չ արև... 
Սիրուց ոչ ոք չի՛ հագեցել, 
Ո՛չ էլ ծարավ են մարել, 
Սերը կյանքի արմատն է խոր Որից ցողուն է ծնվել...

понедельник, 23 сентября 2013 г.

0 Ոսկին վերստին ոսկի է մնում....


Շրթերիս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՛ծ Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն` Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ... Շրթեիրս վրա խոսքեր են դողում` Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՛ծ, Ինչես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերստին ոսկի՜ է մնում...

0 Թող գիժ համարեն ....


Թե մեղքս միայն Մեկ անգամ տեսած նուրբ ուրվագծիդ սիրահարվելն էր, Թող գիժ համարեն չսիրողները… Թե մեղքս միայն Չգրկած գիրկդ մանկան ջերմությամբ փառաբանելն էր, Թող գիժ համարեն սառնարյունները… Թե մեղքս միայն Ձեռքդ ձեռքիս մեջ նույնիսկ չսեղմած սեր խոստանալն էր, Թող գիժ համարեն անհավատները… Բայց “կույր” աչքերով Իմ սիրող սիրտը քեզ նվիրելը թե մեղք համարես, Այդժամ հիրավի ես կխենթանամ…

0 Անվերնագիր...


Կյանքն էլ նման է այս ավտոբուսին, 
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ, 
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախվել են հազիվ,
Ոմանք գնում են միայն մեկ կանգառ,
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին, 
Պետք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պես օրորվում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի, 
Ու եթե վթար պատահի հանկարծ, 
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…
Կյանքն էլ նման է այս ավտոբուսին, 
Եկեք մտածենք ապրելու մասին:

0 Մտքերիս անկյունը ...54



  • Յուրաքանչյուր  տղամարդ  վերջ ի վերջո  ընտրում  է  այնպիսի աղջկա , ով  ավելի  շատ  է  հավատում  նրա  ուժերին , քան  հենց  ինքը ...
  • Երևի  թե  ամենից  դժվարը  ինձ  լինելու  է  այն  պահը  , երբ  ես  կնտրեմ  հայր  իմ  երեխաների  համար , և  թող  բոլոր  իմաստությունը  որ  կա  աշխարհում  այդ  պահ  ինձ  հետ  լինեն , որովհետև  չափից  շատ   չեմ  ուզում  սխալվել....
  • Ես ընտրել  եմ  քեզ , իսկ  ուրիշները  շանս  էլ երբեք  չեն  ունենալու ...
  • Շատ  մարդիկ  կան  ովքեր  չափազանց  աղքատ  են , նրանց  ունեցածը -  միայն  փողն է ...
  • Ամենից  դժվարը  առաջին  քայլն  է ... հետո  ... հետո  ամենինչ  հեշտ  է  դառնում ...



четверг, 19 сентября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...53



  • Ամենից շատը որ  նրան  գեղեցկացնում էր  , դա սերն  էր  իմ անսահման  նրա հանդեպ ... Իսկ  հիմա նայելիս  հասկանում  եմ  որ  դատարկ  է... չափից շատ...
  • Ես  ուզում  եմ  սովորել  ուղղակի  չզգալ  ... անցնել  քո  կողքով  որպես  անծանոթ....
  • Ձեզ  ընդհանրապես  թվացել  է , որ  զգում  եք  այն  մարդու  կարիքը  , ու՞մ  երբեք չեք  էլ  հանդիպե՞լ .........
  • Բավական  է  մեկ  վարկյան  չհավատալ  , ու  բոլոր  երազանքներդ  կոտրված  ապակու  նման  կթափվեն  ներքև....
  • Ամեն  օր  մենք  պլաններ  ենք  կազմում  ապագայի  հետ... Բայց ապագան  ունի  իր պլանները....


воскресенье, 15 сентября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...52



  • Ամեն անգամ երբ  փակում եմ աչքերս , տեսնում  եմ  քո  աչքերը , որոնք  ամեն  անգամ սիրով են նայում ....
  • Ես նրան այդպես  էլ  չներեցի.... Չէ  որ  նա  էր  մեղավոր , որ  ես  սիրում  էի... 
  • Ես  կյանքի   մասին  ոչինչ  չգիտեմ ... Բայց  չափից  դուրս  ուզում  եմ  ապրել....
  • Մեզ  մշտապես  փոխարինում  են  ուրիշները...
  • Եթե  ամեն  ինչ  այդքան  հեշտ  լիներ , երջանիկները  շատ  կլինեին....