вторник, 16 декабря 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...87



  • Սրտով զգացեք... Հոգով դատեք ....
  • Դուք սիրվել եք ուզում, բայց սիրել չեք կարող. ահա թե որն է ձեր դժբախտությունը:
  • Արդյոք ես նույնպես չե՞մ մոռանալու երբևիցե նրան, ով ինձ մոռանում է...
  • Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ չեն փորձում լինել երջանիկ ,այլ փորձում են թվալ այդպիսին:
  • Բոլորը երջանիկ են միանման,դժբախտ են յուրովի :



суббота, 4 октября 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...86



  • Մարդիկ սովորել են ծափահարել հրավառությանը,բայց ոչ արևածագը:
  • Հանճարները գտնում են այն ինչ փնտրում են, խելոքները փորձում են գտնել, իսկ հիմարները համարում են, որ ոչինչ չունեն կորցրած..
  • Բերեք դիմակս ժամանակն է ժպտալու...
  • Յուրաքանչյուր մեծ սեր ունի մի մեծ պատմություն` ստեղծված լավ ու վատ օրերից...
  • Գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ ոմանք կարող են մնալ միայն սրտումդ, բայց ոչ կյանքումդ...

воскресенье, 28 сентября 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...85



  • Նրա  աչքերում  ես տեսա  այն  աստղաբույլը , որը  պետք  էր իմ  տիեզերքին ....
  • Հպարտությունը  գիշերը  լալիս  է ....
  • Մինչ  այն  պահը , երբ  մենք  սիրում  ենք  , մենք  կարող  ենք  ներել ...
  • Աչքերը  կույր  են , փնտրեք  սրտով ...
  • Հաճախ  անտանելի  ցավոտ  է  լինում , որովհետև  ամեն  ինչ  պահում  ես ներսումդ...


суббота, 27 сентября 2014 г.

0 Աշնանային օր ...


Աշնանային օր ...մեկ  բաժակ  տաք  սուրճ .... 
ու  մեկել  դու ....
Արթնանում  եմ  ու  ստանում  նամակդ ....  Բարի  լույս  քաղցրս , քեզ  լավ  օրեմ  մաղթում... 
Սրանից  առավել  ինչը  կարող  է  նույնքան  հաճելի  լինել  մարդուն...  երևի  թե  ոչինչ ...  Սիրված  լինելուց , զգալուց  որ  ինչ որ   մի  տեղ  , քեզ  շատ սիրող  մարդ  կա , ու  սպասում  է  քեզ , հավատում  է  քեզ....
  Ու  տարօրինակն  այն  է , որ  ամեն  անգամ  կարդալուց  նրա նամակները  նույն  փոթորիկն  է  մեջդ , ու  նույն  հիմարիկի  ժպիտն  է   հայտնվում  դեմքիդ ... Ես  սիրում  եմ  այդ  ժպիտը , որովհետև  նա  է  այն  պարգևում ....

Քո  աչքերը  լույս  են  արձակում ...
Քո  աչքերը  հույս  են  արձակում ....
Քո  աչքերում   տեսնում  եմ  ինձ ...
Քո  աչքերը  կյանք  են  տալիս....


пятница, 26 сентября 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...84



  • Ոչինչ չի փոխվում տարիների ընթացքում ,պարզապես հասկանում ես ,որ ավելի շատ ես ՀԱՍԿԱՆՈՒՄ....
  • Մի' հիշիր այն. ինչ եղելէ , մի' գուշակիր այն, ինչ կլինի, պահպանի'ր այն, ինչ ունես....
  • Լինել սիրված……..դա կյանքի ամենահիասքանչ բույրով օծանելիքն է, որը ցանելիս զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում........
  • անհասկանալիորեն, առանց հարցնելու,,,կարևորելու, հարցաքննելու…պարզապես.... ուղղակի ու հենց այնպես...
  • Երևի իսկապես Լռությունը հզորություն է ու լռել կարողանալը գովելի, բայց երբ լռությունը սպանում է հոգիդ, երբ դրա պատճառով կորցնում ես երջանիկ լինելու հնարավորությունդ, ապա Գոռաաա….ասա ամեն ինչ, որ գուցե փոխես իրավիճակը, որ գոնե ավարտվի հոգուդ քաոսը................

суббота, 6 сентября 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...83



  • Ես այստեղ շնչահեղձ եմ լինում առանց քեզ , իսկ դու ... Գրողը տանի, դու այդտեղ շնչում ես ուրիշով ...
  • Աղջիկնե՛ր, հիշե՛ք, որ դուք ձեր մոր հպարտությունն եք, հոր՝ պատիվը, եղբոր՝ հեղինակությունը, ազգի և ընտրյալ տղամարդու՝ համբավը...
  • Մի մոռացիր մնալ այնպիսին ինչպիսին եղել ես ` այն ժամանակ , երբ սիրահարվեցի քեզ..
  • Կան զգացմունքներ, որոնք կամքի ուժին չեն ենթարկվում... օրինակ` մոռանալ կամ սիրել ուրիշին... Այն ամենը,ինչ ծնվում է սրտում,ընդմիշտ այնտեղ էլ մնում է:
  • Սխալները միշտ ներելի են, երբ ուժ ունես դրանք խոստովանելու ..

пятница, 29 августа 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...82



  • Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում երջանկությանը:
  • Երբ իսկապես սիրում ես ինչ-որ մեկին, գիտես, որ հանուն նրա արժե շատ բան զոհաբերել:
  • Օտար լինել մեկին` ում համար ժամանակին կյանքդ կտայիր... Հավատացեք հեշտ չէ ...
  • Քաղցր գերության մեջ ազատության մասին չեն երազում....
  • Գնալուց առաջ կխեղդես ինձ ՝ չեմ ուզում քեզնից հեռու շնչել ..

пятница, 20 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...81



  • Ապրելը ամենահազվադեպ բանն է աշխարհում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես գոյություն ունի, ահա և ամենը:
  • Առանց հավատ կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,իսկ ապրելն արդեն… արդեն անկարելի է:
  • Քիչ է մարդուն սիրելը, պետք է նրան հասկանալ, պետք է նրա կյանքով էլ ապրել, նրա հետ շնչել, լսել այն,ինչը չի կարելի ասել...քիչ է նրան գտնելը, կարևորը նրան չկորցնելն է....
  • Աշխարհում կարելի է փնտրել ամեն ինչ,բացի սիրուց ու մահից,նրանք մեզ կգտնեն երբ ժամանակը գա...
  • Ե՛վ մոռանալ քեզ կարծես չեմ ուզում, և՛ հիշելն է ցավոտ։

суббота, 14 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...80



  • Հավատարմությունը ընկերության հոմանիշն է, ամենաթանկարժեք բանը , որ տրված է մարդուն ընդհանրապես....
  • Հաճախ մարդիկ ասում են. "Մինչև չտեսնեմ, չեմ հավատա", իսկ Աստված ասում է. " Մինչև չհավատաս, չես տեսնի":
  • Ու նորից հոգում տիրում է անծայր մի դատարկություն, չէ ես չեմ լալիս, պարզապես կրկին ժպտալ եմ ուզում, թող որ աշխարհում լինի լռություն, ու ես կգոռամ «Ապրել եմ ուզում»:
  • Մարդը շատ բանից կարող է լաց լինել` ցավ, հիասթափություն, ատելություն, արհամարհանք... Բայց ամենացավոտը գաղտնի արցունքներն են սառած դեմքին ու լռությունը....
  • Դժվար է...երբ գիտակցականդ ու հոգիդ պայքարում են...առավել դժվար է՝ երբ... իրար դեմ.

пятница, 13 июня 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...79


  • Հոգին համր է,նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա՜լ, դիմանալ՜... դիմանա՜լ:
  • Դժվար է մարդկանց ասել, որ ամեն ինչ լավ է, երբ դու ինքդ չես հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում:
  • Ես երբեք չեմ խաբի նրան ով ինձ իրոք վստահում է, բայց ես երբեք չեմ ապացուցի ճիշտը նրան`ով ինձ չի հավատում...
  • Հանձնվելուց առաջ մտածի՛ր, թե ինչի՞ համար ես ամեն ինչ սկսել..
  • Մարդկանց մեջ կա մի անկյուն ,որն անվանում են հոգի ,երբեմն այդ անկյունը շատերի մեջ ուղղակի արկղ է ,անտեսված մի արկղ ,որի մեջ լցված է ,դատարկություն ........

понедельник, 26 мая 2014 г.

1 Մտքերիս անկյունը ...78



  • Երբ  ես փակում  եմ  աչքերս , ես հայտնվում  եմ  քո կողքին , ինչ-որ  տեղ...
  • Ամեն  օրը  մի նոր հնարավորություն  է , ամեն  ինչ  փոխելու համար ....
  • Մարդուն  բավական  է  միայն 0,12 վարկյան որպեսզի  սիրահարվի , և  ամբողջ  մի  կյանք  բավական չէ  որպեսզի  մոռանա ....
  • Երջանկությունը  չունի  չափ , ծավալ  և  մարման  ժամկետ....
  • Եթե  դուք  կարողանաիք  կարդալ  իմ  մտքերը , հավատացնում  եմ  , կարցունքոտվեիք ...

понедельник, 19 мая 2014 г.

1 Սերն ու Բաժանումը .....


Սերն ու Բաժանումը գրազ եկան.... Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը... Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին... 
-Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց ,-ասաց Բաժանումը: 
-Լավ,-պատասխանեց Սերը,- միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը... Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ, հիմա չեմ կարող նրանց անջատել... Նրանց սիրտը լի է սիրով... Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին, հույսով, որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ... Շուռ եկավ` շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց... Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում... Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում... 
-Ես ավելի ուշ կայցելեմ,- բարկացկոտ նետեց Բաժանումը: 
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ... Հիասթափված հոգոց հանեց. ..Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով... Անցավ ժամանակ... Նորից եկավ Բաժանումը... Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ... Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից... Բաժանումը գնաց նրա հետևից... Կինը այցելում էր ամուսնու շիրիմին... 
-Երևում է` ես ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը... 
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն... ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ - Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության...

0 Մտքերիս անկյունը ...77



  • Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն....
  • Ապրիր առանց ատելու,որովհետև ատում են միայն թույլերը, ապրիր առանց խաբելու, որովհետև խաբում են միայն վախկոտները, ապրիր և սիրիր, որովհետև սիրում են միայն ուժեղները...
  • Մայրը միակն է, ով կարող է փոխարինել բոլորին, բայց ում չի կարող փոխարինել ոչ ոք...
  • Թող քո ժպիտը  փոխի  աշխարհը,բայց թույլ մի տուր,որ աշխարհը փոխի ժպիտդ......
  • Երբ մարդկանց հետ բարեկիրթես լինում,նրանց թվում է,թե արժանի են դրան,բայց երբեք չեն մտածում,որ դա բխում է քո դաստիարակությունից

суббота, 17 мая 2014 г.

0 Ես այնքան երջանիկ եմ...


- Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:
Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել: 
                                                     Էրիխ Մարիա Ռեմարկ 

0 Մտքերիս անկյունը ...76



  • Ամենից  կարևորը ... գոնե  ինքներդ  ձեզ  մի ստեք...
  • Բավական  է  ձեզ  այնպես  պահեք  կարծես  ձեզ  մնացել  է  ապրելու  5000 տարի ....
  • Ովքեր  ինձ  հպարտ  ու  գոռոզ  են  համարում , ընդմիշտ  հիշեք  մի բան .... նորմալ  մարդկանց  ես  միշտ  էլ  ժպտում  եմ ....
  • Շատ  քիչ  մարդիկ  կան ,  որ  կհասկանան  ուրիշի  վիշտը....
  • Ինչ  կարող  ես  տալ  սիրելիիդ ավելին  քան  ջերմությունը ,  կարծում  եմ  ոչինչ ....

пятница, 16 мая 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...75



  • Սպիները, որոնք թողել են հարազատ մարդիկ՝ ոչ ոք չի բուժի։
  • -Ասում են` շագանակագույն աչքերով մարդիկ ամենաերջանիկն են: -Ասում են...
  • Ցավեցնում են, իսկ հետո հարցնում, թե ինչու եմ փոխվել.....
  • Երբ Աստծուն խնդրեցի պաշտպանել ինձ իմ թշնամիներից, ես սկսեցի կորցնել իմ ընկերներին...
  • Քո գալուց առաջ ես մենակ չէի, գնալուց հետո ես դարձա մենակ....

понедельник, 12 мая 2014 г.

0 Գեղեցկություն....



  • Բարիությունը պահանջում է ապացույցներ, իսկ գեղեցկությունը դրանք չի պահանջում:(Վոլտեր)
  • Իդեալական գեղեցկությունը պատրանք է:(Սոֆի Լորեն)
  • Մարմնի գեղեցկությանը կարող է ծածկել միայն մարմինը:(Օսկար ՈՒայլդ)
  • Իդեալական գեղեցկությունը` ամենա անկրկնելին, իրականում ոչ մի բան չարժի, եթե նրանով ոչ ոք չի հիանում:(Օնորե Բալզակ)
  • Գեղեցկությունը- երջանկության խոստումն է:(Թոմաս Գաբբս)

среда, 23 апреля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...74


  • Հաճախ ինչ-որ  մեկին  օգնելու համար բավական  է  նրա կողքին  լինել....
  • Գարնանը  բողբոջում  են  սրտերը  մեր ....
  • Ինձ  հաճելի  է  զգալ , որ դու կաս , ու կաս ......
  • Չկան  հարաբերություններ , առանց  վեճերի ... ուժեղները  հաղթահարում  են  դրանք ... թույլերը  փոխարինողներ  են  փնտրում ...
  • Միայնությունը  չի  որոշվում նրանով , արդյոք  որևէ  մեկը  կա  կողքիդ  թե  ոչ ... դա  ներքուստ  է  ....

пятница, 7 марта 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...73



  • Ես  ուզում  եմ  ուղղակի  բռնել  քո  ձեռքը , զգալ  քո  ջերմությունը ... ու  սա  ոչնչի  հետ  չեմ  կարողանա  համեմատել.... քո  կողքին  ապրում  է  իմ հոգին ....
  • Տեսնես  ես  ինչու  այնտեղ  չեմ , որտեղ դու  ես ....
  • Ամբողջ  աշխարհն  իմ  դեմ  էր -  ես մենակ էի ... իսկ  հիմա , հիմա  մենք միասին ենք - ու  ոչինչ  ինձ  չի  վախեցնում ...
  • Ես  կարոտում  եմ ... Եվ  սա  միակ  բացատրությունն  է  այն  բանին , թե  ինչու  եմ  հաճախ  հետ նայում ....
  • Սիրել  պետք  է  նրան , ով  բաժանման  պահերին  չի  անցել  ուրիշի  ձեռքերը .... 

пятница, 21 февраля 2014 г.

0 Մտքեր...Կյանքից...



  • Պետք  է  ունենալ , ինչ  որ  ընդհանուր  բան որ միմյանց  հասկանանք , և  ինչ-որ բանով  տարբերվենք , որ միմյանց  սիրենք : /Պոլ  Ժերալդի 
  • Եթե  ուզում  ես  ստանալ  այն  ինչը  երբեք  չես  ունեցել , ապա  պետք  է  դառնաս  այնպիսին  ինչպիսին  երբեք  չես  եղել ... /Բրայան  Թրեյսի
  • Միայն  դժբախտը  գիտի  թե  ինչ  է  երջանկությունը: / Էրիխ  Մարիա  Ռեմարկ
  • Համբերությունը  հիանալի  հատկանիշ  է  , բայց կյանքը  չափազանց  կարճ  է  ,  որ  երկար  համբերես... /Աբուլ Ֆառաջ
  • Եթե  ձեր  սերը  բավականաչափ  ուժեղ  է , ապա  պարտադիր  չէ  որ  այն  փոխադարձ  լինի : / Ժոզեֆ Մակսվել

суббота, 8 февраля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...72




  • Այն  մարդիկ  ովքեր  կարծում  են  թե  ոչ ոքի  պետք  չեն , իրականում ամենաշատը  նրանց  կարիքն է  զգացվում...
  • Մարդիկ ստեղծված  են  նրա  համար որ իրենց  սիրեն , իրերը  ստեղծվել  են  նրա համար , որ  օգտագործվեն : աշխարհում  հիմա  քաոս  է  այն  պատճառով  որ  ամեն  ինչ  հակառակ է ...
  • Երբ  մարդ  դադարում  է  հասկանալ , թե  երբ  է  նա - իրական , իսկ  երբ - խաղում  է , ապա դա  իսկությունն է  այն բանի որ  նրա  կրած  դիմակը  ձուլվել  է  իր  դեմքին այնքան  ամուր , որ  այն  արդեն  չես  կարող պոկել ....
  • Երբ  մարդ  պատերազմում  է  ինքն իր հետ , ապա դա  ապացույցն  է  այն  բանի որ նա իզորու  է  ինչ-որ  բանի ...
  • Մենք  բոլորս հավատում  ենք  գեղեցիկ  ավարտին  , այս  ոչ   գեղեցիկ  կյանքի ....

 

четверг, 6 февраля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...71



  • Նրա լռությունը նույնքան վտանգավոր է, որքան խոսքը . 
  • Արցունքներդ աչքերիցդ մաքրելու փոխարեն մաքրիր կյանքիցդ այն մարդկանց, ովքեր ստիպում են քեզ լաց լինել . .
  • Բոլորիս կյանքում էլ կան պատմություններ, որոնք հիշում ենք, երբ մենակ ենք լինում..Կան մարդիկ, ում մասին մտածում ենք, երբ ի սրտե տխուր ենք լինում..Կան երգեր, որոնք լսում ենք միայն, երբ ուզում ենք ինչ-որ բան վերապրել . . .
  • Բառերը ավելի արագ ու ավելի խորնեն խոցում ,քան ցանկացած այլ բան . . . 
  • Ոչինչ այնքան գեղեցիկ չի ընդգծում աչքերը: Որքան ներսում թաքնված տխրությունը . . 

суббота, 1 февраля 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...70



  • Ինձ  չի  հետաքրքրում  ձեր կյանքը , և շատ կուզենաի որ դա փոխադարձ լիներ ....
  • Եթե  ուզում  ես գտնել նոր ուղի , ուրեմն  պետք  է  դուրս  գաս  հին  ճանապարհից ....
  • Պետք  շատ  արարքներ  գործել  , որպեսզի  ձեռք  բերես  վստահություն , և  միայն  մեկը  որպեսզի  կորցնես այն ....
  • Երբեք  մի վիրավորվիր  կողքինների վիրավորանքներից, եթե կապիկները  սովորել  են  խոսել , ապա դա  չի  նշանակում  որ նրանք ճիշտ են խոսում ...
  • Երբեք  կարծիք  մի  կազմիր  մարդու մասին , եթե  չգիտես  նրա  արարքների  պատճառը ....


воскресенье, 12 января 2014 г.

0 Անծանոթուհուն


0 Բոբ Մառլի / աֆորիզմներ /



  • Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար, քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
  • Իմաստությունը ավելի լավ է, քան արծաթը կամ ոսկին:
  • Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
  • Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից :
  • Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են: 

суббота, 11 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...69


  • Մենք  ապրում  ենք  մեկ  անգամ , բայց  եթե  սխալները  քիչ  լինեն , մեկ  անգամը -լրիվ  բավական  է ....
  • Սերը  սկսում  է  այնժամ  երբ  փոխարեն արածի  ոչինչ  չեն  պահանջում ....
  • Յուրաքանչյուրի  կյանում  կա  երկու  ծառ -  երջանկության  ծառ  և  տխրության .... Որ ծառը  որ  ջրես  , այդ  ծառից  էլ  պտուղներ  կքաղես...
  • Սիրտս  ասում  է  որ քեզ  եմ  սիրում , բախտս  մերժում է  ու  հեռու  վանում ....
  • Եղիր  ժլատ  - մի  տուր  ինձ  ոչ  ոքի .... 

пятница, 10 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...68



  • Կյանքը նվերներ չի տալիս, ուժ ունեցիր,նրանից խլի՛ր ուզածդ..
  • Յուրաքանչյուրի կյանքում էլ հայտնվում է մեկը, որից հետո մարդը փոխվում է. և բնավ էլ կարևոր չէ` նա անսահման երջանկություն, թե մեծ ցավ է բերել քո կյանք...դու ուղղակի հասկանում ես, որ այնպիսին, ինչպիսին առաջ էիր, էլ չես լինի..
  • Չէ կյանքը վարդագույն չէ, խավար է... սև ու սպիտակ է, մշուշուտ, ուղղակի մենք ենք այդպես տեսնում, երբ երջանիկ ենք...
  • Երբ գտնում ես նրան ՝ Կամա՜ց սկսում ես քե՛զ կորցնել.....
  • Սիրահարված աղջկա սիրտը ձյան փաթիլի նման է... Ճերմակ ու փխրուն.....

среда, 8 января 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...67



  • Ինչ  տարբերություն , թե  ով  է  ուժեղ , ով  գեղեցիկ , ով   խելացի , և  ով է  հարուստ ....  ի  վերջո  կարևոր  է  միայն  այն, թե  ով  է   երջանիկ ..... 
  • Երբ  մարդուն  թվում  է  թե  նրա մոտ ամեն  ինչ  ընդանում  է ոչ համընթաց , ապա  նրա կյանք  փորձում  ի  հայտ  գալ  ինչ-որ  հրաշք ....
  • Ամենամեծ  ատելությունը  ծնվում  է   այն  անձի հանդեպ , ով  կարողացել  է  դիպչել  սրտին , իսկ  հետո  թքած  է  ունենում  նրա  հանդեպ...
  • Կարողացեք  լինել ազնիվ  այն  մարդկանց  հանդեպ , ովքեր  թանկ  են  ձեզ համար ....
  • Տպավորիչ  է , երբ  մարդիկ  շատ  արագ  ձեզ  փոխարինող  են  գտնում ....