пятница, 15 февраля 2013 г.

0 Լռություն ....



  • Ես սիրում եմ լռությունը...լռությունը միայնության հետ միախառնված.Լռություն երբ դու ես ու մտքերդ հազարավոր.Մի փոքրիկ անկյուն  ու ոչ մի ձայն , ժամացույցի  լուռ թակոց, սրտի անդադար բախոց ՝ սա է իմ լռությունը...
  • Լռություն ու տխրություն, կարծես աշխարհ են եկել միաժամանակ, որ ավելի մեծ ցավ դառնան մարդկության համար.Տեսնեն կա մեկը , որ լռության ժամին երջանիկ է անսահման...
  • Լռության կողքին կանգնած է միայնությունը անպատճառ, որ ցավերիդ մեջ մի շունց անգամ չմնա...
  • Իմ լռության մեջ ուզում եմ լինել միայնակ. ոչ մի ձայն , ոչ մի շունչ թող չզրկի ինձ երազանքի իմ աշխարհից...
  • ինչքան էլ ցավ ու տառապանք լինի լռության բառի հետ կանգնած , մեկ է լռությունն եմ ուզում ամսահման...

Комментариев нет:

Отправить комментарий