понедельник, 26 мая 2014 г.

1 Մտքերիս անկյունը ...78



  • Երբ  ես փակում  եմ  աչքերս , ես հայտնվում  եմ  քո կողքին , ինչ-որ  տեղ...
  • Ամեն  օրը  մի նոր հնարավորություն  է , ամեն  ինչ  փոխելու համար ....
  • Մարդուն  բավական  է  միայն 0,12 վարկյան որպեսզի  սիրահարվի , և  ամբողջ  մի  կյանք  բավական չէ  որպեսզի  մոռանա ....
  • Երջանկությունը  չունի  չափ , ծավալ  և  մարման  ժամկետ....
  • Եթե  դուք  կարողանաիք  կարդալ  իմ  մտքերը , հավատացնում  եմ  , կարցունքոտվեիք ...

понедельник, 19 мая 2014 г.

1 Սերն ու Բաժանումը .....


Սերն ու Բաժանումը գրազ եկան.... Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը... Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին... 
-Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց ,-ասաց Բաժանումը: 
-Լավ,-պատասխանեց Սերը,- միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:
Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը... Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ, հիմա չեմ կարող նրանց անջատել... Նրանց սիրտը լի է սիրով... Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին, հույսով, որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ... Շուռ եկավ` շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց... Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում... Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում... 
-Ես ավելի ուշ կայցելեմ,- բարկացկոտ նետեց Բաժանումը: 
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ... Հիասթափված հոգոց հանեց. ..Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով... Անցավ ժամանակ... Նորից եկավ Բաժանումը... Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ... Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից... Բաժանումը գնաց նրա հետևից... Կինը այցելում էր ամուսնու շիրիմին... 
-Երևում է` ես ուշացել եմ,- մտածեց Բաժանումը,-և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը... 
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն... ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ - Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության...

0 Մտքերիս անկյունը ...77



  • Արժե միայն սիրել նրան ,ում խոսքը ենթարկված է մտքին,իսկ միտքը՝ ճշմարտությանն ու բարուն....
  • Ապրիր առանց ատելու,որովհետև ատում են միայն թույլերը, ապրիր առանց խաբելու, որովհետև խաբում են միայն վախկոտները, ապրիր և սիրիր, որովհետև սիրում են միայն ուժեղները...
  • Մայրը միակն է, ով կարող է փոխարինել բոլորին, բայց ում չի կարող փոխարինել ոչ ոք...
  • Թող քո ժպիտը  փոխի  աշխարհը,բայց թույլ մի տուր,որ աշխարհը փոխի ժպիտդ......
  • Երբ մարդկանց հետ բարեկիրթես լինում,նրանց թվում է,թե արժանի են դրան,բայց երբեք չեն մտածում,որ դա բխում է քո դաստիարակությունից

суббота, 17 мая 2014 г.

0 Ես այնքան երջանիկ եմ...


- Ես այնքան երջանիկ եմ,- ասաց նա:
Ես կանգ առա ու նայեցի նրան: Նա ընդամենը երեք բառ էր ասել: Սակայն երբեք ես չէի լսել, որ դրանք այդպես արտաբերվեին: Ես ճանաչում էի կանանց, բայց նրանց հետ հանդիպումները մշտապես եղել էին թռուցիկ` ինչ-որ արկածներ, երբեմն` պայծառ ժամեր, միայնակ երեկո, փախուստ ինքդ քեզնից, հուսահատությունից, դատարկությունից: Ասենք` ես ինքս էլ այլ բան չէի փնտրել. Չէ՞ որ գիտեի, որ չի կարելի հույս դնել այլ բանի, քան ինքդ քո կամ, լավագույն դեպքում` ընկերոջ վրա: Ու հանկարծ ես տեսա, որ ինչ-որ բան եմ նշանակում մեկ ուրիշի համար և որ նա երջանիկ է միայն այն պատճառով, որ ես իր կողքին եմ: Նման խոսքերն ինքնըստինքյան շատ հասարակ են հնչում, բայց երբ խորհում ես այդ մասին, սկսում ես հասկանալ, թե որքան անսահմանորեն կարևոր է այդ ամենը: Այն կարող է փոթորկել մարդու հոգին և տիրել նրան: Դա սեր է, բայց և մի տեսակ ուրիշ բան: Այնպիսի մի բան, հանուն որի արժե ապրել: 
                                                     Էրիխ Մարիա Ռեմարկ 

0 Մտքերիս անկյունը ...76



  • Ամենից  կարևորը ... գոնե  ինքներդ  ձեզ  մի ստեք...
  • Բավական  է  ձեզ  այնպես  պահեք  կարծես  ձեզ  մնացել  է  ապրելու  5000 տարի ....
  • Ովքեր  ինձ  հպարտ  ու  գոռոզ  են  համարում , ընդմիշտ  հիշեք  մի բան .... նորմալ  մարդկանց  ես  միշտ  էլ  ժպտում  եմ ....
  • Շատ  քիչ  մարդիկ  կան ,  որ  կհասկանան  ուրիշի  վիշտը....
  • Ինչ  կարող  ես  տալ  սիրելիիդ ավելին  քան  ջերմությունը ,  կարծում  եմ  ոչինչ ....

пятница, 16 мая 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...75



  • Սպիները, որոնք թողել են հարազատ մարդիկ՝ ոչ ոք չի բուժի։
  • -Ասում են` շագանակագույն աչքերով մարդիկ ամենաերջանիկն են: -Ասում են...
  • Ցավեցնում են, իսկ հետո հարցնում, թե ինչու եմ փոխվել.....
  • Երբ Աստծուն խնդրեցի պաշտպանել ինձ իմ թշնամիներից, ես սկսեցի կորցնել իմ ընկերներին...
  • Քո գալուց առաջ ես մենակ չէի, գնալուց հետո ես դարձա մենակ....

понедельник, 12 мая 2014 г.

0 Գեղեցկություն....



  • Բարիությունը պահանջում է ապացույցներ, իսկ գեղեցկությունը դրանք չի պահանջում:(Վոլտեր)
  • Իդեալական գեղեցկությունը պատրանք է:(Սոֆի Լորեն)
  • Մարմնի գեղեցկությանը կարող է ծածկել միայն մարմինը:(Օսկար ՈՒայլդ)
  • Իդեալական գեղեցկությունը` ամենա անկրկնելին, իրականում ոչ մի բան չարժի, եթե նրանով ոչ ոք չի հիանում:(Օնորե Բալզակ)
  • Գեղեցկությունը- երջանկության խոստումն է:(Թոմաս Գաբբս)