четверг, 28 ноября 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...63


  • Ահա, նայում եմ մարդկանց ու հասկանում` մարդիկ կան, որ դեռ այնքան պիտի աշխատեն, որ ՄԱՐԴ դառնան!!
  • Աղջիկնե'ր, ձեր նախկին ընկերներին միայն հաջողություն մաղթեք: Երջանկությունը նրանք արդեն բաց են թողել իրենց ձեռքից!!
  • Կյանքում գեթ մեկ անգամ վերադարձեք այնտեղ,ուր ոչինչ չի փոխվել, եւ կհասկանաք,թե ինչքան եք փոխվել դուք.
  • Կյանքում միշտ հիասթափությունից հետո, գալիս է ծանր դատարկություն....
  • Դուք հասուն եք դառնում այն օրը,երբ առաջին անգամ իսկապես ծիծաղեցիք … ինքներդ ձեզ վրա:

пятница, 22 ноября 2013 г.

0 Եթե Միասին, Ապա Մինչև Վերջ..♥



  • Մարմնի ամենահիասքանչ մասը սիրահարված աչքերն են...
  • Ու ես չասացի ոչ ոքի ոչինչ ... Քո ժպիտը՝ քեզ, իմ լացն ինձ մնաց....
  • Դու դեռ չգիտես, որ անձրևը աշնան իմ ու քո երգն է երգում..
  • Երբեմն ուզում ես նորից մանկանալ, քանի որ գիտակցում ես` ծնկի վերքը բուժելն ավելի հեշտ է, քան սրտինը...
  • Եթե իմ բացակայությունը ոչինչ չի փոխում քո կյանքում, ուրեմն իմ ներկայությունը քո կյանքում ոչ մի նշանակություն չունի...
  • Բոլորն էլ հավանաբար ունեն մեկին, ով թանկ է, բայց իր կողքին չէ... Ու սրտի մի մասնիկը միշտ էլ հենց նրան է պատկանելու...
  • Երբեք չեմ հասկացել՝ ինչպե՞ս կարելի է մոռանալ այն մարդուն, որին ասում էիր «Սիրում եմ»....
  • Իսկական սերը ծնվում է սրտում, արտահայտվում է աչքերում և ապրում արարքներում...
  • Հետաքրքիր է՝ ինչ ես դու զգում, երբ լսում ես իմ անունը..

среда, 6 ноября 2013 г.

0 Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ ....


Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ
Սիրողին պաշտել, անսերին խղճալ
Փշերից ծակվել չհուսահատվել
Մերժվել և երբեք մերժողին չատել
Ծիածան գտնել հեղեղն անցնելով
Երջանիկ լինել երջանկացնելով
Տալ ու նվիրել, ոչինչ չստանալ
Չսիրված լինել, չնվաստանալ
Սերը համարել լեռան բարձրություն և չ՛պահանջել փոխադարձություն
Ցավ չէ, թե սիրես ու չտիրանաս, Ցավ է սրտումդ երբ սեր չունենաս.....


0 Կարոտ...


Մի անսպառ թախիծ,                         
  մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ                              
ու զրկու՜մ օդից,
Մի անկոչ կարոտ,                               
մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ,                           
      կանչո՜ւմ ինձ քեզ մոտ…
Մի վառվող համբույր,                        
մի անհագ համբույր
Շրջու՜մ է անվերջ,                                
   փախչում է... բայց ու՞ր....

                            Է. ԴԱՎԹՅԱՆ