четверг, 28 февраля 2013 г.

0 Բախտ


Ահա ,  իրեն  եմ  նայում ,
Ինքն  էլ  , ահա  նայում  է  ինձ ,
Կամենում  է  կյանք  ու  սեր , 
Բայց  բերում  է  խոր  կսկիծ :

Շուրթը `  շուրթին  ծրարած, 
Աչքերով  է  լոկ  խոսում , 
Ես  լալիս  եմ  իր բախտը , 
Նա ` իմ  լացն  է  ափսոսում :
                                             Հեղ .` Մանե Մկոյան

среда, 27 февраля 2013 г.

0 Ես մենակ եմ ....


Ես սիրտս հանել ու  թաքցրել  եմ փոքրիկ  արկղիկի մեջ , ու  այն  պահել  անհասանելի մի տեղ ... Ես  սովորել  եմ  մենակ լինելուն ... Երբ  մենակ  ես , չունես  վախ - որովհետև  այլևս  ոչ  ոք  չի  կարողանա  քեզ լքել ... Երբ  մենակ  ես , կա առավելություն , չունես  այլևս  թուլություն , չունես  նոր  սպասվող  հիասթափություն , չունես  վախ  կորստի .... 

воскресенье, 24 февраля 2013 г.

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 4


Այն օրից  հետո ,
Երբ  որ  ինձ  լքեց  սրտիս տիրուհին , 
Զգացի  որքան  պաղ  է  գիշերը ,
Աշունը  ոսկե , 
Որքան  թախծալի ...
                                       Սոսէ Յոսիտադա
Երբ ինձ թվում է  , 
Թե մոռացել եմ , 
Ամեն մի մանրուք  , քեզ է  հիշեցնում ....
                      ***
Ես ընկերոջս , 
Որպես  թշնամու  սաստիկ  ատեցի , 
Բայց երկար , երկար  
Ձեռքն  էի  սեղմում 
Բաժանման պահին .....
                   ***
Ցոլանքը  լուսնի , 
ԵՎ իմ թախիծը 
Ափեափ  լցրին  երկիր  ու  երկինք 
Կերպափոխվելով 
Աշնան  գիշերի ....
                                     Իսիկավա Թաքուբոքու

0 Մտքերիս անկյունը ...38



  • Ամենասարսափելին  այն  է  երբ  կորցնում ես հարազատիտ , իսկ ամենացավալին այն  է , որ  էլ երբեք , երբեք  չես կարողանա տեսնել թե նա ինչպես  է ժպտում , ինչպես  է  արտասանում անունդ , էլ երբեք  չես կարողանա ամուր գրկել նրան , կամ  էլ զգալ նրա ներկայությունը ....
  • Մեծ  հիասթափություն  եմ  ապրում  երբ  տեսնում  եմ  մարդկանց  որոնք  շատ հպարտ  ու ինքնավստահ են  և  նույնիսկ  լսելով ճիշտը իրենց մասին , նեղանում են ...
  • Ես ուզում  եմ  մոռանալ  քեզ , մի գուցե երազներում էլ  չայցելես  ինձ ...
  • Մի կողմից ինձ միևնույն  ես  դարցել , մի կողմից  էլ  սիրտս ցավում  է , ինչպես  հասկանամ ՞ ....
  • Ես գիտեմ  թե մենք ով ենք  միմիանց համար , բայց չէ  որ  մենք իրար  հետ երջանիկ ենք , իսկ առանց իրար , տառապում ենք ....


суббота, 16 февраля 2013 г.

0 Կուզեի....


Կուզեի  իսկապես  սիրել , մոլեգին , անշունչ  տառապել  , արտասվել , գոռալ , կուզեի կարոտել  , խենթի  պես  նետվել  քո ճանապարհին , քեզ  պաշտել  անչափ , նվիրվել անզուսպ : Կուզեի հեկեկալ  երբ  հեռու լինեիր , կուզեի  ուղղակի  սիրուց  տառապել ... Գիտեմ քայլերս քեզ  մոտ  կբերեին  , ուր  էլ  որ գնաի , ում  էլ  որ  փնտրեի... Կուզեի  լինել  ամռան  արեգակ , քեզ  համար  շողալ , կուզեի  ուղղակի  իսկապես  սիրել , մոլեգին սիրել ...

Հեղ. ՝Մելինե Տոնոյան  17.02.2013

пятница, 15 февраля 2013 г.

0 Ֆրանսուա դը Լառոշֆուկո . Մաքսիմներից ...



1.Ինքնասիրությունն ավելի ճարպիկ է, քան աշխարհի ամենաճարպիկ մարդը:

2.Կիրքը երբեմն խելոք մարդուն դարձնում է տխմար, իսկ երբեմն էլ ամենատխմարին դարձնում է խելոք:

3.Ավելի մեծ առաքինություններ են պետք դիմանալու ճակատագրի հաջողություններին, քան դժբախտություններին:

4.Եթե մենք զուրկ լինեինք թերություններից, այդքան հաճույք չէինք ստանա ուրիշների թերությունները նշելուց:

5.Եթե մենք բնավ գոռոզ չլինեինք, չէինք տրտնջա մյուսների գոռոզությունից:


6.Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

7.Ծերերի խենթությունն ավելի խենթ է, քան երիտասարդներինը:

8.Ամենից անտանելի են այն տխմարները, որոնք այնքան էլ տխմար չեն:

9.Սիրուց բուժվելու բազմաթիվ միջոցներ կան, բայց նրանցից ոչ մեկը վերջնական չէ:

10.Մենք սիրում ենք գուշակել մյուսներին, բայց բնավ չենք սիրում գուշակված լինել:

0 Լռություն ....



  • Ես սիրում եմ լռությունը...լռությունը միայնության հետ միախառնված.Լռություն երբ դու ես ու մտքերդ հազարավոր.Մի փոքրիկ անկյուն  ու ոչ մի ձայն , ժամացույցի  լուռ թակոց, սրտի անդադար բախոց ՝ սա է իմ լռությունը...
  • Լռություն ու տխրություն, կարծես աշխարհ են եկել միաժամանակ, որ ավելի մեծ ցավ դառնան մարդկության համար.Տեսնեն կա մեկը , որ լռության ժամին երջանիկ է անսահման...
  • Լռության կողքին կանգնած է միայնությունը անպատճառ, որ ցավերիդ մեջ մի շունց անգամ չմնա...
  • Իմ լռության մեջ ուզում եմ լինել միայնակ. ոչ մի ձայն , ոչ մի շունչ թող չզրկի ինձ երազանքի իմ աշխարհից...
  • ինչքան էլ ցավ ու տառապանք լինի լռության բառի հետ կանգնած , մեկ է լռությունն եմ ուզում ամսահման...

0 Թոմաս Ման .. Արվեստի մասին ...


  • Արվեստն  ամենագեղեցիկ  , ամենախիստ , ամենաուրախ , ու  բարի  խորհրդանիշն  է  մշտնջենականի  , մարդու  բանականությանը  չենթարկվող ձգտմանը  դեպի  բարին , դեպի  ճշմարիտն  ու  կատարելությունը :
  • Կյանքի  արտաքին  ու  ներքին  երևույթների  վերաբերյալ   արվեստագետի  հայացքը տարբերվում  է  սովորականից . այն  ավելի  սառն  է  ու  ավելի  կրքոտ :
  • Երաժշտությունը  կարելի  է  իսկապես  վայելել  այն  ժամանակ  , երբ  այն  նախապես գիտես :

0 Վոլյունտարիզմ


Վոլյունտարիզմ -(լատ. voluntas) - բարոյականության  մեջ ՝ բարոյական գործոնության ըմբռնման սուբյեկտիվիստական  սկզբունք , ըստ  որի  մարդը  պետք  է  կատարի իր  բարոյական  ընտրությունը  անկախ ինչ-որ  սոցիալական  օրենքներից  և  հասարակական  նորմաներից  <<ազատ>> որոշի  իր  բարոյականությունը , առաջնորդվելով  սոսկ  սեփական կամայական  հայեցողությամբ : Վոլյունարիզմը  բարոյագիտական  ռելյատիվիզմի  ծայրահեղ  արտահայտությունն  է  , որի  հիմքում  ընկած  է բարոյականության  մեջ մարդու  բարոյական ազատություն , ինքնագործունեության  և  ստեղծագործության  աղավաղված  ըմբռնումը : 

0 Հումանիզմ


Հումանիզմ (Լատ․ humanus-մարդկային ) աշխարհայացքի այդ  թվում  և  բարոյականության սկզբունք  , որի  հիմքում  ընկած  է մարդու  հնարավորությունների  անսահմանության և  նրա  կատարելագործվելու  ընդունակության  մասին  համոզմունքը , անհատի  արժանապատվության  ազատության  և  պաշտպանության  պահանջը , մարդու  նշանակության իրավունքի  գաղափարը  և  այլն , որ  նրա  պահանջմունքների  և  շահերի  բավարարումը  պետք  է  լինի  հասարակության վերջնական  նպատակը։ Այդ  սկզբունքը  ձևավորվել  է լայն  գաղափարական  մի  հոսանքի  հիման  վրա , որը  ծագել  է  Վերածննդի  դարաշրջանում  և  հադես  է եկել որպես  ֆեոդալական  արիստկրատիայի  , հոգևորականության  , միջնադարյան  կրոնական գաղափարախոսության  դեմ « երրորդ դասի » պայքարի  արտահաըտություն ։

понедельник, 11 февраля 2013 г.

0 Թեյը ՝ առողջության գրավական ...


Պարզվում  է  ՝  օրական  2 բաժակ  թեյն  օրգանիզմի  վրա  ունի  նույնքան  բուժիչ  ազդեցություն  , որքան  4  խնձորը  , 5  գլուխ  սոխը , 7  նարինջը  և  2  բաժակ  կարմիր  գինին :
Արևելքի  բուժակները  համոզված  են , որ  գերազանց  առողջություն  ունենալու  և  այն  պահպանելու  համար  օրական  պետք  է  խմել  առնվազն  8  բաժակ  թեյ , ցանկալի  է ՝  կանաչ :Նրանց  կարծիքով  երկարակյացների  մեջ  շատ  են  հատկապես  կանաչ  թեյի  երկրպագուները :  Կանաչ  թեյն  օգտակար  է  հատկապես  կանանց :

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 32


  • Կորցնելու  համար  նախ  գտնել  է  հարկավոր , իսկ  դու  երբեք իմը  չես  եղել ...
  • Անցյալից  ներկա  հետադարց  ճամփա  չկա , կատակ  չի  ոչ  էլ  խաղ  է  սա , թեկուզ  աչքերս  թաց  են  հիմա , միևնույն  է  դու  էլ  հետ  չես գա ...
  • Կանցնեմ, թող իմ մահով դեմքիդ ժպիտ շողա, Իսկ երբ կմոռանաս՝ էլ քեզ պետք չեմ լինի՝  հառաչեմ թաքուն… միայն կամքդ լինի.........
  • Հոգիս  չի  ուզում  որ  քեզ  ներեմ , իսկ  սիրտս  չի  թողնում  որ  քեզ  չսիրեմ ...
  • Ասում  են  մեռնելու  պահին  մարդու  աչքերի  առաջ  հայտնվում  են  նրա  կյանքի  ամենալավ պահերը ... Միթե պիտի  ինքնասպանություն  գործեմ  , որ քեզ  կրկին  տենեմ ...

понедельник, 4 февраля 2013 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 31




  1. Դու ասում ես,որ սիրում ես անձրևը ,բայց երբ նա գալիս է,դու բացում ես անձրևանոցը , դու ասում ես , որ սիրում ես արևը  ,  բայց  երբ  այն  փայլում է , դու մոտենում ես ստվերին,ահա թե ինչու եմ ես վախենում ,  չէ որ դու ասում ես, որ սիրում ես ինձ...
  2. Միակողմանի սերը տարբերվում է 
    փոխադարձ սիրուց այնպես, ինչպես 
    սխալը ճշմարտությունից: Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:
  3. Դու գիտե՞ս արդյոք.... Իմ տառապանքի սահմաննե՜րն անտես, Կամ էլ` ծանո՞թ ես կարոտ կոչվածի կապույտ լանջերին... Կամ` փշրելու ես իմ տառապանքի փակ սահմանները... Կամ` դառնալու ես ԿԱՊՈՒՅՏ ԿԱՐՈՏԻ չսպասվա՛ծ ԳԵՐԻՆ.. 
  4. Եթե դու նայես իմ աչքերի մեջ, այնտեղ տխրություն, թախիծ կտեսնես ...Եթե դու նայես իմ աչքերի մեջ, անամպ ջերմության կարոտ կտեսնես......
  5. Ես պարզապես սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում, մտքում, խոսքում ... Հիացմունք է այն ինչ ապրում եմ ... Ես սիրում եմ այն իրավունքը, որ ունեմ քո կողքին ... Ես պարզապես սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառը, քո հայացքը ... Ես սիրում եմ քո զայրույթը, քո ծիծաղը, թե ինչպես են աչքերդ փայլում, երբ ժպտում ես ... Կարոտում եմ քեզ, սակայն սիրում եմ ԿԱՐՈՏՍ, որովհոտև այն ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՊԱՀԸ.......



0 Մտքերիս անկյունը ...37



  • Չեն լինում վատ կամ լավ մարդիկ , լինում  են  քոնը  կամ օտար ....
  • Ծերությունը ինձ  չի  վախեցնում , սարսափում  եմ  միայնությունից ...
  • Ջերմացնելով  բոլորին , կայրես ինքդ քեզ ...
  • Հաճախ  ուզում  ենք  շատ  բաներ ասել , բայց  հանդիպելիս  միայն  ողջունում  ենք ...
  • Կյանքը  ֆիլմ  չի , մի  հետևրիր  քո  իսկ  գրած  սցենարին ...