четверг, 31 мая 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...12



  • Մենք  արդեն  երկար  ժամանակ  է  ինչ  միասին  չենք , բայց  երբ  լսում  եմ  << ՍԵՐ >>  բառը , չգիտես ինչու  միշտ հիշում  եմ քեզ ...♥™
  • Ամեն  օրտ  ապրիր այնպես , ինչպես ամենավերջին  օրդ կապրեիր ...♥™
  • Աստված  իմ  նրա  ժպիտը , իմ  ողջ  աշխարհն  է ...♥™
  • Առաջինը  գրում  է  - իմ սիրուն , երկրորդը - ես  սիրում  եմ քեզ , իսկ  ես  սիրում  եմ  այն  երորդին ,  որը  նույնիսկ  չի  հիշում  իմ գոյության  մասին ...♥™
  • Տղաները  սկսում  են հասկանալ  թե  ինչքան  թանկ  է  աղջիկը նրանց համար , երբ  տեսնում  են  նրան  երջանիկ  մեկ  ուրիշի  կողքին ...♥™

среда, 30 мая 2012 г.

0 Երկուսն էլ ՝ սիրում էին...


Վաղը իմ  հարսանիքն  է  , կգա ՞ ս -  հարցրեց տղան արցունքներն աչքերում զսպելով ... 
— Հա՞րսանիքդ , ես այնքան  ուրախ  եմ  քեզ  համար , - պատասխանեց  աղջիկը ..
— Դու  կգաս , չէ՞ .. ես քեզ  սպասելու  եմ ... Խնդրում եմ  անպայման արի ... ասաց տղան ..
—  Իհարե կգամ , ես ինչպես  կարող  եմ  չգալ  իմ  ամենամոտ  և  ամենահարազատ ընկերոջ  հարսանքին .. 
Եկավ  հարսանիքի օրը .. տղան  սպասում  էր .. իսկ  աղջիկը  այդպես  էլ  չեկավ .. Օրերը  անցնում  էին , և  տղան  ոչինչ  չգիտեր , թե ինչ  է  պատահել աղջկան  ... Հեռախոսին  պատասխանելով հասկացավ  , որ  աղջիկը  այլևս  չկա .. նա  ինքնասպան  էր  եղել .. իսկ  ձեռքում  նամակ  կար << Ես  չէի  կարող  այսպես  ապրել , ներիր  ինձ .. Այժմ  ես  միշտ  կարող  եմ  լինել քո  կողքին  , և  պահպանել  քեզ ... Խնդրում  եմ  երջանիկ  եղիր , ապրիր  և ժպտա .. Մյուս  կյանքում , խոստանում  եմ քեզ , մենք  միասին  ենք  լինելու >> ....

вторник, 29 мая 2012 г.

1 Զվարճալի նկարներ ...2

Առանց մեկնաբանության :Դ
















0 Կույր ծերուկը ...


Մի օր  կույր  ծերուկը  նստած  էր  փողոցում  և  գումար  էր  հավաքում փոքրիկ  արկղում ... իսկ  նրա  ցուցանակի  վրա  գրված  էր << Ես  կույր  եմ  , խնդրում  եմ  օգնեք  ինձ >> ... Մի  մարդ  մոտեցավ նրան  և  կագնեց  կողքին  , տեսնելով  կույր  ծերուկին , նրան  գումար  տվեց , ապա  վերցրեց  ցուցանակը  և  գրեց  նոր  բառեր ...  Թողեց  և  հեռացավ ... Երեկոյան  երբ  անցնում  էր  այդ  նույն  փողոցով տեսավ  ծերուկին  , նրա  արկղը  լի  էր  գումարով... Ծերուկը  միանգամից  ճանաչեց  նրան  և  խնդրեց  որ  պատասխանի   թե  ինչ  է  գրել  իր  ցուցանակի  վրա ... Անցորդը  ոչինչ  չասաց  ծերուկին , ասաց  որ  ոչինչ  էլ  չի  փոխել ....  Բայց  այո  անցորդը  գրել  էր  << Հիմա  գարուն  է , իսկ  ես  այն  տեսնել  չեմ  կարող >>.....

воскресенье, 27 мая 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...11



  • Սիրելով  քեզ , ես  սկսեցի  սիրել  կյանքը ...♥™
  • Իսկ  հիշում ես ... Մենք  երազում  էինք ....♥™
  • Մտքերը  քո  մասին ՝ հոգիս  այրում  են ...♥™
  • Ես  համբուրել  եմ  նրա ժպիտը ...♥™
  • Արի  խոսենք  սիրուց ... — Արի .. — Օրինակ  ես  սիրում եմ  պաղպաղակ :Դ....♥™


суббота, 26 мая 2012 г.

0 Աֆորիզմներ ..Սեր.. Մաս 7


  • Կյանքն առանց սիրո մեռյալ է, մարդիկ առանց սիո՝ կենդանի դիակներ:Տոլստոյ
  • Սերը լեցուն է խորին քնքշությամբ, կախված և խնդում, և տառապանքում, հեռվից հպարտ է ամու՜ր անջատմամբ…Ջ. Բայրոն
  • Սերն ամենամեծ զգացմունքն է, որն ընդհանրապես արարում է հրաշքներ, որն արարում է նոր մարդիկ, ստեղծում է մարդկային մեծագույն արժեքներ:Ա. Մակարենկո
  • Սերն ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի և նրա ամենաուժեղ հարվածները հաճելի են:Մ. Լոմոնոսով
  • Անմիտ է նա, ով սպասում է խելահեղության ավարտին: Իսկական սերը չունի որևէ սահման:Պրոպերցիոս
  •  Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։Բյուսի Ռաբյուտեն
  • Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։Գյոթե
  • Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։Դիդրո
  • Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։Ժերալդի
  • Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։Լաբրյուեր
  • Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։Մորուա
  • Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։Սերվանտե

пятница, 25 мая 2012 г.

1 Հայտնիների մտքերը ...4



Չեմ կարողանում  հասկանալ , ինչպես  կարող  ես  բոլորին  ժպտալ . Ասում  են  թե  դա քաղաքավարության  նշան  է  , ըստ ինձ , դա հիմարության  նշան է ...Ջարեդ Լետո


Ես  չեմ  վախենում եմ  սխալվելուց , որովհետև դրանք կարող  են քեզ ինչ-որ  բան  սովորեցնել ... Օռլանդո Բլում 


Աչքերին  խափելը  հեշտ  է , իսկ  այս  սրտին - բարդ  է ...Ալ Պաչինո


Շատ  կարեվոր  է զգացմունքներիտ  մասին  պատմել  նրան , ում  սիրում  ես , որովհետև  երբեք  չես կարող  իմանալ , երբ կկորցնես նրանց , կամ  նրանք  քեզ ... Օռլանդո Բլում 



четверг, 24 мая 2012 г.

0 Սիրային ստատուսներ ...18

  • Այնքան տհաճ և ցավալի է,երբ սրտումդ նոր սեր է ապրում,բայց հանգիստ չի տալիս նախկին սերը...

  • Միգուցե ես չափից շատ եմ ինձ սիրում , բայց դա միայն նրանից է , որ չգիտեմ ում նվիրեմ այն սերը , որը ինձ չի պատկանում ....


  •  Ես փակում եմ աչքերս... և տեսնում եմ քո աչքերը...

  • Նա նորից հայտնվում է իմ երազներում....իսկ ինձ խոստացել էր,որ մենք այլևս չենք հանդիպի...


  • Այնքան դժվար է սիրել և գիտակցել, որ դու այլևս ոչ մեկին պետք չես...նույնիսկ նրան,ով քեզ հավիտյան սեր էր խոստանում...



воскресенье, 20 мая 2012 г.

0 Ես սիրել եմ , բայց լռել եմ ....



Քո  այդքան իրական , բայց  և  այնպես  անիրական  հայացքը միշտ  էլ  փոթորկել  է  հոգուս  լարերը .. Լուսաբացս  ամեն անգամ  դիմավորել  եմ  հիշելով  քեզ , քո  հետ  այդքան  անիրական  թվացող  երջանկությանն  եմ  սպասել ...  Լուռ  արտասանել  եմ  տխուր  բառեր , որ  արտահայտվեմ  ու  սիրտս  չպատռվի  ցավից ... Աստված  իմ  որքան  եմ  սիրել  քեզ ... Ես  դողացել  եմ  անպատասխան   սիրո  ցավից , անջատել  եմ  ուղեղս  որ  անջատվեմ  քեզնից ... Խենթ  հուզմունքով  պատվել  եմ  , ու  խեղդվել  քեզ  տեսնելիս .. Գիշերները  լռությամբ  դիմավորել  եմ  առավոտս , որ  կարծես  թվացել  է  նորից  գիշեր .. Դուրս  եմ  եկել  փողոց  ու  լուռ քայլել  եմ , արցունքներս  թափելով անվերջ ..  Ես սիրել եմ , բայց  լռել եմ  ....

0 Մտքերիս անկյունը ...10



  • Մի  եղիր  հպարտ  այն  մարդկանց  հետ , ում  հետ հոգիտ  ու  սիրտտ  ուզում  են  անընդմեջ  խենթությունների  գնալ ....♥™
  • Ես  արդեն  վախենում  եմ  , որ  մի  որ  կհանդիպեմ այն  մեկին ով  ինձ  անկեղծորեն  կասի << ես  քեզ  սիրում  եմ >> իսկ  ես  այլևս  չեմ  կարողանա  հավատալ  նրան ....♥™
  • Սիրել  - նշանակում  է  երջանկություն  ցանկանալ  սիրելիիտ  , եթե  նույնիսկ  նա  կողքիտ  չի  լինելու ...♥™
  • Աշխարհի  ամենահաճելի  զգացումներից , երբ  գրկում  ես նրան  ում  սիրում ես , իսկ  որպես  պատասխան  նա  ավելի  ուժեղ  է  գրկում քեզ ...♥™
  • Ոչ  ոք  չգիտի  թե  ես  ինչ  եմ  զգում , բայց  բոլորն  ասում  են  որ  ինձ  հասկանում են.....♥™

вторник, 15 мая 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...9


  • Երջանկությանը  դու  սպասում  ես  երկար , բայց  երբ  այն  գալիս  է  տևում  է  շատ  քիչ , բայց  մեկ  է  դու  այն  հիշում  ես  ամբողջ  կյանքում .... ♥™
  • Երբ  որևէ  մեկին  դադարում  ես  սպասել , նա վերադառնում է ... ♥™
  • Հազարավոր  մարդիկ  են  նայում  մեզ , շատերը  նայում  են  մեր  աչքերին , ոմանք  ուզում  են  հասկանալ  մեր  հոգին , և  միայն  մեկն  է  տիրում  մեր  սրտին ... ♥™
  • Ոչինչ  չեմ  փնտրում , այն  ինչ  պետք  էր  - գտել  եմ , կան  բաներ  որ - կորցրել  եմ , մնացել  է  այն  ինչ  ինձ  համար  թանկ  է .... ♥™
  • Երջանկությունը  դա  երբ  քեզ  հասկանում  են , մեծ  երջանկություն  է   երբ  քեզ  սիրում  են  , իսկ  ամենամեծ  երջանկությունը  - երբ սիրում ես դու ... ♥™

0 Պլատոնական սեր ...



Իսկական  սերը միշտ  սկսում  է  պլատոնականից ՝ որպես  արթնացող  հուզականության  արտահայտականություն:  Պլատոնական  սերը  համակում   է  դեռահասի  հոգին և  որոշ  ժամանակ  գերազացում  է  զգացմունքների  բոլոր  մնացած  դրսևորումներին . Երիտասարդը  երազում  է  գեղեցկության  մասին   , նա  արդեն  և  տեսնում   , և  լսում   , և  զգում  է  այլ  կերպ , քան  առաջ : Նրան  անհրաժեշտ  է  իր  զգացմունքը  մարմանվորել  նոր  իդեալական  արտահայտությամբ : Դեռահասների  պլատոնական  սիրո  օբյեկտները հաճախ  անհասանելի են  լինում .Դրանք   որպես  կանոն  լինում  են  թատրոնի  և կինոյի  դերասաններ , առհասարակ ճանաչված  մարդիկ : Բայց  այդպիսի  օբյեկտ  կարող  է  դառնալ  նաև  սեփական  միջավայրի  մարդը :  Սիրահարված  սկսում  է  նրան  ցույց  տալ  ուշադրության  նշաններ , մատուցել  ընկերական  մանր  ծառայություններ , վեճի  ժամանակ  նրա  կողմն  է  բռնում  նույնիսկ  այն  դեպքերում , երբ  վերջինս  իրավացի  չէ , տառապում  է  եթե  սիրած  էակին  նեղացնում  են , ընդ  որում  սիրեցյալն  հաճախ  այդ  սիրո  մասին ոչինչ  չի  իմանում : Պլատոնալան  սիրո  միջոցով  մարդն , ասես  սովորում  է  զգալ  և  հոգում  սկզբնավորում  է  իր  հետագա  կյանքի  հուզական  ծրագիրը : Այս  ծրագիրը  կսկսի  իրականանալ  , երբ  հաջորդ  փուլում  դեռահասի  հոգում  նոր  հարաբերություններ  ձևավորվեն հակադիր  սեռի  անձի  հետ :

понедельник, 14 мая 2012 г.

1 Սիրահարվածների համար ...

Շատ լավնեն  ....


0 Մոլորության ճանապարհով ...



Դու  գնում  ես , ու  ինքտ  չգիտես  թե ուր ... Մոլորության  ճանապարհով  քո  սրտին  շեղել են , ու  սառչել  է  քո  ուղեղում մի  պատկեր... Դա  նրա  պատկերն  է , որ  սիրով  ու կարոտագին  ՝ ամեն  օր , ամեն  ժամ  մտածում  էր  քո  մասին , որ  աչքերից  արցունքները  պահելով  սրտակտուր  ժպտում  էր  այնքան  մեղմ  ու  տաք ... Ու  դու  հիմա  հիշում  ես  նրան , ու շեղվել  ես  քո ճանապարհից ՝ իսկական ...Հիմա  գնում  ես  մի ճանապարհով  ու  այդ  անվերջ  ճանապարհից  դու հոգնել  ես .. Դու  հոգնել  ես  այն  մենությունից  , որ  հիմա  ամուր  գրկել  է  քեզ  ու  բաց  չի  թողնում ... Դու ,  որ  երբեք  չես  փորձել ՝  քո  հայացքով  մոգական  պարուրել  այդ  հրաշք  աղջկան  ՝ դարձել  ես  հիմա  անգույն  ու  լքված  մի  ուրվական ... Ու դու  հիմա քայլում  ես  անվախճան  այդ  գիշերով , ու  խեղդվում  ես  քո  իսկ  հուշերում ...
                                                    14.05.2012

пятница, 11 мая 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 17



  • Երբ դու ցանկանաս արտասվել, կանչիր ինձ… Ես չեմ խոստանում զվարճացնել քեզ, բայց ես կարող եմ արտասվել քեզ հետ: Եթե երբևէ կցանկանաս փախչել, կանչիր ինձ… Չեմ խոստանում տարհամոզել, որ դու մնաս, բայց ես կարող եմ փախչել քեզ հետ: Եթե մի օր չցանկանաս ընդհանրապես լսել որևէ մեկին, կանչիր ինձ… Ես խոստանում եմ գալ հանուն քեզ ու խոստանում եմ, որ լուռ կմնամ: Բայց եթե մի օր դու կանչես ու ես արձագանք չտամ, խնդրում եմ, շտապիր ինձ մոտ:
  • Ներիր եթե շատ եմ սիրել, բայց հասկացիր, Ներիր եթե չեմ հասկացել, բայց իմացիր, Ներիր եթե չեմ իմացել, մի արտասվիր, Ներիր եթե չեմ արտասվել անգամ քեզ մոտ, Լավ իմացիր ցուրտ ու խավար իմ սենյակում ոռնացել եմ սիրո ցավից, Ներիր եթե ցավ եմ տվել, ինձ հասկացիր..
  • Մայրամուտը մահ չի բերում արեգակին, Քո գնալով չի վերջանում պատմությունը...
  • Դու  ինձ  սովորեցրեցիր  սիրել , խնդրում   եմ  նաև  սովորեցրու  ետ  սիրո  դեմ  պայքարել ...
  • Կյանքում  ամենքին  սիրել  չի  լինի , մի թե  առանց  սեր  ապրել  կլինի , ում որ  սիրել  ես նրան  էլ  ՝  սիրիր , առաջին  սերը  գտնել  չի լինի ...

четверг, 10 мая 2012 г.

0 Իզուր ....


Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

воскресенье, 6 мая 2012 г.

0 Անհնարինը ...♥



Կուզեմ  ասել  անհնարինը , 
Անհնարինը  քո  հանդեպ ,
Քո  հանդեպ  անհնարինը 
Սերն  է  իմ անհնար ...


Կուզեմ  ասել  անհնարինը ,
Կարոտը  իմ - քո հանդեպ ..
Անհնարինը  կամ  հնարավորը 
Քո սերն  է  իմ հանդեպ ..


Կուզեմ  պատմել անհնարինը 
Երազներս  անհնար ..
Կուզեմ  լսել  անհնարինը 
Քո երազները անհնար  ինձանով լցված ...
                                                                                                 05.05.2012թ.







суббота, 5 мая 2012 г.

0 Կենդանակերպին բնորոշ հատկանիշները...


<Խոյ >
Մայիսի 21-ապրիլի 20

Ազդեցությունը ` Մարս , Արեգակ 
Խորհրդանիշները ` ոչխար , եղջերու , կարմրադեղին  և  կանաչ  քառակուսիկներ :
Գույները ` կարմիր  , բաց  մանուշակագույն  և  մուգ  կարմիր :
Քարերը ` ալմաստ , ռուբին , լուսնաքար և զմրուխտ : 
Ծաղիկները ` մանուշակ . ալոճենի , անեմոն , բուրավետ  ոլոռ :
Մետաղները ` երկաթ , պողպատ :
Երկրները ` Փոքր  Ասիա , Դանիա , Սիրիա , Գերմանիա , Իտալիա , Անգլիա :
<Ցուլ>
Ապրիլի 21 - Մայիսի 20

Ազդեցությունը ` Վեներա , Լուսին :
Խորհրդանիշները ` Ցուլ , Կով :
Գույները ` դեղին , վառ  կապույտ , մուք  նարնջագույն , կիտրոնագույն  կանաչ , բոլոր  գարնանային գույները :
Քարերը ` փիրուզ , սապֆիր , ագաթ , զմրուխտ , նեֆրիտ , կարսիոլ :
Ծաղիկները ` յասաման , հովտաշուշան :
Մետաղները ` պղինձ :
Երկրները `Ավստրալիա , Շվեցարիա , Իրաք , Իրան , Լեհաստան , Իռլանդիա :


< Երկվորյակներ>
Մայիսի 21 - Հունիսի 21

Ազդեցությունը `  Մերկուրի :
Խորհրդանիշները ` երկվորյակներ , ձեռք , դիմակ , անգղ:
Գույները `բաց  դեղին , մանուշակագույն , նարնջագույն , մոխրագույն :
Քարերը ` նռնաքար , ագաթ , հասպիս , բերիլ , խրիզոպրազ :
Ծաղիկները ` կակաչ , հասմիկ , նարգիզ , մարգարտածաղիկ :
Մետաղներըոսկի , արծաթ :
Երկրները `Կանադա , Ամն , Հայաստան , Եգիպտոս , Անգլիա : 

< Խեցգետին>
Հունիսի 22-Հուլիսի 22

Ազդեցությունը ` Լուսին:
Խորհրդանիշները ` խեցգետին , ծովախեցգետին , սիրտ :
Գույները `սպիտակ , բաց  կապույտ , երկնագույն , արծաթագույն , կանաչ  ոլոռի  գույն :
Քարերը ` լուսնաքար , զմրուխտ , սուտակ : 
Ծաղիկները ` ցախկեռաս , ջրաշուշան , բոլոր  սպիտակ  ծաղիկները , հասմիկ :
Մետաղները ` արծաթ :
Երկրները `Թուրքիա , Շոտլանդիա , Պրուսիա , Հոլանդիա , Սիրիա , Աֆրիկա , Ավստրալիա , Խաղաղ օվկիանոսի կղզիներ :


< Առյուծ>
Հուլիսի 23-օգոստոսի 23

Ազդեցությունը ` արեգակ :
Խորհրդանիշները ` Առյուծ , կարապ : 
Գույները `ծիրանի , ոսկեգույն , նարնջագույն , ալ , սև :
Քարերը ` սաթ , խրիզոլիտ , տոպազ , սուտակ , եղնգաքար , ալմաստ , էմմերազդ : 
Ծաղիկները ` քաջվարդ , նարգիզ , թրաշուշան գլադիոլուսներ , քրիզանթեմներ : 
Մետաղները ` ոսկի :
Երկրները `Ֆրանսիա , Իտալիա , Չեխոսլովակիա , Արկտիկա , Անտարկտիդա , Սիցիլիա :



<Կույս>
Օգոստոսի 24- Սեպտեմբերի 23 

Ազդեցությունը ` Մերկուրի :
Խորհրդանիշները ` կույս , խորանարդ , տաքատ :
Գույները ` սպիտակ , կապույտ , մանուշակագույն , կանաչ :
Քարերը ` նեֆրիտ , սարդիոն , դեղին սախֆիր , ագաթ , կերնելին , հասպիտ , մալախիտ , տպազիոն , խրիզոպրազ , մարմար :
Ծաղիկները ` աստղածաղիկ , տատրակ , կարմիր կանաչ :
Մետաղները `
 ագաթ , պղինձ :

Երկրները ` Հունաստան , Պաղեստին , Ռուսաստան :


< Կշեռք> 
Սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23


Ազդեցությունը ` Վեներա , Սատուրն :
Խորհրդանիշները ` կշեռք , գիրք :
Գույները ` մուգ  կապույտ , կանաչ , ծովի  ալիքի  գույն  և  գունամատիտային  երանգներ : 
Քարերը ` ծիածանաքար , լաջվարդ , կորալ , ալմաստ , սապֆիր , մարգարիտ , բերիլ , լուսանքար , կանաչ  հասպսիս , բյուրեղապակի , խրիզոլիտ :
Ծաղիկները ` նարգիզ , վարդ , մանուշակ , կալենդուլա :
Մետաղները `բրոնզ : 
Երկրները `Ավստրիա ,  Չինաստան , Ճապոնիա , Թայլանդ , Ռուսաստան :


<Կարիճ>
Հոկտեմբերի  24 - Նոյեմբերի 22



Ազդեցությունը ` Պլուտոն : 
Խորհրդանիշները ` կարիճ , օձակիր , արծիվ , մահվան  նշան , լուսամփոփ , բուրգ :
Գույները `դեղին , մուգ  կարմիր , ալ , մորեգույն :
Քարերը ` ծովաբյուրեղ , կարմիր  նռնաքար , բերիլ , սուտակ , լուսնաքար , բյուրեղապակի , տպազիոն , մալախիտ : 
Ծաղիկները ` մեխակ , քաջվարդ , խրիզանթեմ :
Մետաղները ` երկաթ , պողպատ :
Երկրները `Նորվեգիա , Գերմանիա , Ալժիր , Շվեդիա , Մարոկկո , Ցելյոն :

<Աղեղնավոր >
Նոյեմբերի 23 - Դեկտեմբերի 21 


Ազդեցությունը ` Յուպիտեր : 
Խորհրդանիշները ` կենտավռոս , նետաձիգ  , աստղեր , գավազան , վեր  բարձրացրած  ցուցամատ :
Գույները ` երկնագույն , կապույտ , մանուշակագույն , բոսորագույն :
Քարերը ` տպազիոն , ամետիստ , խրիզոլիտ , փիրուզ , արևակն , կարմիր նռնաքար , շափյուղա , զմրուխտ , ագաթ :
Ծաղիկները `  մեխակ , նարգիզ , կապույտ տերեփուկ , արմավենի :
Մետաղները ` Ցինկ , Թիթեղ ; 
Երկրները ` Պորտուգալիա , Հունգարիա , Հարավսլավիա , Իսպանիա , Լատինական  Ամերիկայի :

<Այծեղջյուր >
Դեկտեմբերի 22 - հունվարի 20

Ազդեցությունը ` Սատուրն , Մարս :
Խորհրդանիշները ` այծ , սանդուղք , աշտարակային ժամանակացույց :
Գույները `մուգ  կանաչ , մոխրագույն , գորշ , երկնագույն , դալկադեղին , մուգ  դարչնագույն  և  բոլոր  երանգները :
Քարերը ` սուտակ , եղնգնաքար , նռնաքար , լուսնաքար , լազուրիտ :
Ծաղիկները ` սպիտակ  մեխակ , սև կակաչ , բաղեղ :
Մետաղները ` արճիճ :
Երկրները ` Հնդկաստան , Հարավսլավիա , Բիրմա , Մեքսիկա , Մերձբալթյան  երկրներ : 


<Ջրհոս>
Հունվարի  21 - Փետրվարի 20


Ազդեցությունը ` Սատուրն :
Խորհրդանիշները ` Ջրհոս , արծաթե  ձեռքեր , թևեր թռչունների և  ինքնաթիռների  թռիչք , և  զիգզագներ :
Գույները `Գորշ , բաց  մանուշակագույն , կապտականաչագույն , մանուշակագույն :
Քարերը ` նռնաքար , ցիրկոն , բաց շափյուղա , արևակն , մեղեսիկ , ամետիստ , գլազուրիտ :
Ծաղիկները ` մանուշակ , մրտենի , նարգիզ :
Մետաղները ` անագ :
Երկրները ` Դանիա  , Իտալիա , Ռուսաստան , Կանադա :

<Ձկներ> 
Փետրվարի 21 - Մարտի 20

Ազդեցությունը ` Վերներա , Յուպիտեր :
Խորհրդանիշները ` տարբեր  ուղղություններով լողացող 2 ձուկ , խեցի ,ալիք :
Գույները `ծիրանի , մանուշակագույն , ծովախոտի  գույն , երկնագույն , բաց  մանուշակագույն , ծովի  ալիքի  գույն , պողպատագույն :
Քարերը ` մարգարիտ , ամետիստ , զմրուխտ , շափյուղա , լուսնաքար :
Ծաղիկները ` նարգիզ , քրքում , հասմիկ , մանուշակ , անմոռուկ :
Մետաղները ` ցինկ :
Երկրները ` Փոքր Ասիայի երկրներ , Իտալիա , Ռուսաստան :





четверг, 3 мая 2012 г.

0 Ալբեր Քամյու....



Երկար ու ծանր ժամանակ է պետք բարեկամություն ստանալու համար, բայց երբ ստանում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն որը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...
______________________________________________________________________
Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած մենք մեզ ենք սիրում...
_______________________________________________________________________
Անշուշտ, իրական սերը բացառիկ բան է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացածյ ժամանակ սիրուն փոխարինում է սնափառթյունը կամ ձանձրույթը...
_____________________________________________________________________
Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ...
______________________________________________________________________
Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում...
______________________________________________________________________
Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նայև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրա գլուխը չի մտնում: ՈՒրեմն ինչու՞ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծի՞ք ունենան քո մասին: Երբ մահանանք նրանք առիթից պիտի ոգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարիրոսները պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն...
_________________________________________________________________________
Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արժե ունենալ...
________________________________________________________________________
Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում...
__________________________________________________________________________
Կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամաններ արձակել: Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար: Մեր նմանները, մեր ոգնությամբ բավական են այդ գործի համար...
___________________________________________________________________
Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում: ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտ, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչույր առարկա արժեքավորում է...

среда, 2 мая 2012 г.

0 Սևակի մտքերը ....




Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:
__________________________
Սեղմեմ մի կոճակ`
Եվ մարդկանց հոգում 
Ծաղիկների պես լույսերը ծաղկեն…
__________________________
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
__________________________
Նորից չեն սիրում,
Սիրում են կրկին:
__________________________
Կանանց աչքերում,
Տեսեք,
Փլվել է ինքը երկինքը 
Ու ծիծաղում է…
__________________________
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև…անհնարինը`
Այն գոհությունը,
Ում չի հանդուրժում մեր գոյությունը:
__________________________
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց….
__________________________
Դու օտար չես ,չէ:
Բայց իմն էլ չես,հա…
__________________________
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են:
Եվ կախարդիչ ես,ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել:

0 Մտքերիս անկյունը ...8





  • Իսկական  ընկերը  նա  է  , ով  չի  նայի  իր  երջանկությանը , երբ դու  տխուր ես ...♥™
  • Ամենալավ  մարդիք  նրանք  են ` ում  շնորհիվ մենք  հաճախ ժպտում ենք ...♥™
  • Միայն  ուժեղներն  են  կարողանում  ներել ...♥™
  • Ուզում  եմ  հիշել  հավետ  այն պահերը , երբ  ուզում  էի  ընդմիշտ  կանգնեցնել  ժամանակը ...♥™
  • Եթե  ուզում  ես  ունենալ  այն  ` ինչ  երբեք  չես  ունեցել , դարձիր  այնպիսին ինչպիսին  երբեք  չես  եղել ...♥™