пятница, 28 декабря 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...33




·         Ես  չեմ  ուզում  քեզ  կորցնել  , ոչ  էլ  հեռու  քեզնից  լինել , մոռանում  եմ  հպարտությունս , ու  ճաշակում  երնջանկությունս ....
·         Դու  սովորեցնում  ես  նրան  թռչել  , իսկ  նա  թռչում  է  ուրիշի  մոտ  մոռանալով , որ  դու  էիր  նրան  թևեր  տվել ...

        ·  Այն  ինչ  մեզ  չի  սպանում , ավելի  լավ  կլիներ    
որ  սպաներ ...

  •    Ես հասկանում  եմ  ցավը  հեռանում  է  , բայց  չգիտես  ինչու  միշտ  հոգիդ  խեղդում  է ..
  •    Հոգումս  կրկին  մայրամուտներ  են ,  գիտես  փշրվում  են  երազանքներս  , երբ  չկաս  կողքիս ....

пятница, 21 декабря 2012 г.

0 Մի օր կհասկանաս...


Դու  մի  օր  հաստատ  կհասկանաս , բայց  կգիտակցես  որ  ուշացել  ես ... Շատ  ես  ուշացել ... Ուշացել  ես  դու , իմ  սերն  էլ  հանգեց ...Դու  ուշացել  ես , իսկ կարոտներս  տեղի  են  տվել , շատ  են  քեզ  սպասել , շատ  են  տենչացել .... Բայց  ուշացել  ես , շատ  ես  ուշացել , իմ  ու  քո  սպասվող  լուսաբացներից ... Դու  ուշացել  ես , բայց  հասկացել  ես ,  հիմա  էլ  ես  եմ  քո  կյանքից  գնում ... Ես քեզ  սպասել եմ , բայց  ուշացել ես ... շատ ես  ուշացել....

суббота, 15 декабря 2012 г.

0 Ուիլյամ Շեքսպիր


  • Իսկական սերը չի կարող խոսել, որովհետև իսկական զգացմունքն արտահայտվում է ավելի շատ գործով, քան խոսքերով: 
  • Ցանկությունը մտքի հայրն է :
  • Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: 
  • Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։
  • Մենք գիտենք  , թե  ով  ենք մենք , բայց  չգիտենք  թե  ով  կարող  ենք  դառնալ :
  • Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել :

понедельник, 10 декабря 2012 г.

0 Ախ ինչ դժվար է....



Ախ  ինչ  դժվար  է  երբ  հասկանում ես , որ  դու  սխալվել  ես  ... Սխալվել  չափազանց....  Երբ  դու  սիրել ես , և  քեզ  ուղղակի  հույսով  պարուրել , որ  հավատացել  ու  միշտ  կարծել  ես , փոխադարձ  էր  ջինջ քո  զգացմունքը   այդ ... Ախ  ինչ  դժվար  է  երբ  հասկանում ես , որ  նվիրվել ես ... Նվիրվել  ես շատ , իսկ  քեզ  լքել  են , թողնելով  քո  մեջ  խոր  դատարկություն... Ախ  ինչ  դժվար  է  , երբ  հասկանում  ես , որ  դու  մենակ  ես ... արդեն  մենակ  ես ... առանց  ոչ  ոքի  , առանց  ոչնչի  .... ախ  շատ  դժվար է , չափից  շատ է շատ ....

среда, 5 декабря 2012 г.

0 Աֆորիզմներ...մտորիր...



  • Եթե  ուզում  ես  ընկերներիդ  ծառայություն  մատուցել  , ապա  պետք  չէ  լռության  մատնել  նրանց  թերությունները ....

                                                                  Դեբիդուր 

  • Ապրիր  մարդկանց  հետ  այնպես  , որ  քո  բարեկամները  չարակամներ  չդառնան , իսկ  չարակամները  ՝  բարեկամներ ....  

                                                                     Պյութագորաս

  • Մարդկանց  մեծամասնությունը  իր  կյանքի  առաջին  կեսն  անցկացնում  է  այնպես  , որպեսզի  փչացնի  երկրորդը ....

                                                                     Լաբրյուեր 

  • Ոչ  թե  մեռնելուց  պետք է  վախենալ  , այլ  փուչ  ապրելուց .....

                                                                    Բերտոլդ  Բրեխտ 

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 3


Տերևաթափ  է  ....
ԵՎ  միագույն  է  ամբողջ  աշխարհը 
Ու  քամին  է  լոկ  որ  դեռ  շաչում  է ....
                     ****
Որպիսի  քամուն  իրենց  արբեցնող  բույրերով  օծեն  , 
Ուշ  աշնան վերջին  կրկին  բացվել  են  այս  ծաղիկները ....
                     ****
Դարձիր  դեպի  ինձ  
Ես  էլ  եմ  թախծում  
Աշնանն  այս  անկյանք ....
                      ****
Բոլոր  թերթիկներն  արդեն  քաղվել  են  , 
Ու  ինչ  իմանան  հավաքողները  , 
Որ  թփի  համար  նրանք  նման  են  աշնան  ցուրտ քամու ....
                     ****

воскресенье, 2 декабря 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...32


  • Ցանկացած  վերջ -   նորի սկիզբ է ....
  • Պետք  է  վստահել  միայն  երկու մարդու , հենց ինքդ քեզ , և  այն  հայելու  մեջ  գտնվող  աղջկան ....
  • Հաճախ  լինում  է  այսպես , որ մեկ - մեկու  ոչ  պահում  են , ոչ  էլ  բաց  թողնում ....
  • Ընդհունիր խորհուրդներ , բայց  միշտ  հետևիր  սրտիտ  ձայնին ....
  • Արտաքնապես  բոլորը  երջանիկ  են , իսկ  ներքուստ բոլորի մոտ  էլ  նույն  դատարկությունն  է ....

среда, 21 ноября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...31



  • Պետք  է  սիրել  նրանց  , ովքեր  մեր  կողքին  են հիմա ... Ովքեր տաք  հայացքով  միշտ  նայում  են մեզ , միշտ  ժպտում  են , ու  մեր  օրը  լրացնում  իրենց  գեղեցիկ ներկայությամբ , ովքեր  ուղղակի  օգնում  են  ապրել ...  
  • Գեղեցիկը  այն  չէ  որ  շողում  է  , այլ  այն  է  որ  ջերմացնում է ....
  • Ցանկալի կլիներ , որ այն  հարաբերությունները  որոնք  հաճախ նկատվում են  ծանոթության  սկզբում  միշտ  էլ մնային ... Կարոտել , սպասել  անհամբեր  հանդիպումներին , անհանգստանալ , զանգել  ամեն  րոպե , ցանկանալ  խոսել  և  վերջապես իրարով ապրել ...
  • Դե  ինչ  , ինքդ  քեզ  խաբիր  , թե  ամեն  ինչ << լավ է >>>.....
  • Անցիալը  պետք է  հիշել , բայց  ոչ  շարունակել  նրանում  ապրել ....

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 2


Ուշ , ուշ  աշուն  է  
Խոհերով  տարված  , կեսօրը  ահա դիմավորում եմ 
Լամպի  լույսի  տակ ...
                                               Իիդա Դակոցաի 
Ծաղիկներն  ավաղ  էլի  թոշնեցին :
Ինչպես  ողջ  մի  կյանք ՝ երկար  երկար  է  աշնան  գիշերը ,
Երբ  մենակ  եմ ես ...
                                            Հոսոմի Սյակո 
Իմացիր 
Թե  բարձրունքը  իմ , թե իմ  անդունդը  
Դու  ես , դու  միայն ....

Օ , եթե  իրոք  աստվածներ  չկան 
Ոչ  լուրթ  երկնում  ոչ  երկրի  վրա ,
Օ , միայն  այդ  ժամ 
Երկու  զուգահեռ  չեն  հատվի  երբեք , 
Ես  հող  կդառնամ  քեզ  չհանդիպած ....
                                               Կասա Կանամուրա

воскресенье, 18 ноября 2012 г.

0 Ախ այդ սև չորեքշաբթին խլեց քեզ ինձնից ...


Ես  իրոք  շնչել  անկարող  եմ   հիմա ... Ցավոտ  է  մտածել  այն  մասին , որ  ժամանակը  բուժեց  իմ  վերքերը ... Ախ  այդ  սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից .... Բայց  հիմա  ցավոտ  է  մտածելը  , որ  բուժվել  են  իմ  վերքերը ... Ու  կրկին  ես  չեմ  հասկանում  ինչու  եմ  ապրեմ  առանց  քեզ  ... ախ  այդ  սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից ... հիշում  եմ  գիտես  քո  խոսքերը ... Ես  ընկնում  եմ , ընկնում  եմ  գրկիր  ինձ  ամուր ... Իսկ  ես  հեռացա , ինչպես  կարող էի ... Իսկ հիմա  դժվար  է  ապրելը , առանց  քեզ  , ինչպես  կարողացա.... Ախ  այդ սև  չորեքշաբթին  խլեց  քեզ  ինձնից ... 

понедельник, 12 ноября 2012 г.

0 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ... Մաս 1


Կյանքս  հենց  հիմա 
Կարող եմ ինչ-որ  մեկի  հետ փոխել ...
Միայն  թե  դարձյալ 
Անհույս  ու  տրտում  չսպասեմ  դարձիդ , 
Ոնց  անցյալ  գիշեր ....
                                              Սագամի

Աչքերս  տեսան  ամեն - ամեն ինչ 
Բայց  էլի  ձեզ  եմ  դառնում  , 
Ճերմակ  քրիզանթեմներ ...
                                                Իսյո 
Ամեն  ինչ  լռեց
Բոլորն  համրացան  
Հեռացող  աշուն  ....
                                             Իիդա  Ռյուրա
Մարդիկ 
Ճնշվելով  ջրվեժի  ձայնից 
Հանդարտ  լռում  են ....
                                              Նակամուրա  Թիյոձյո

0 Մարկոս Տուլիոս Ցիցերոն


  • Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում:
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:
  • Երբ շաչում է զենքը, լռում են օրենքները:Խաղաղությունն այնքան բարերար է, որ բառն ինքը շոյում է լսողությունը: 
  • Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է:
  • Տունը  որտեղ  գիրք  չկա  , նման  է  հոգուց  զրկված մարմնի :

пятница, 9 ноября 2012 г.

0 Սիրային ստատուսներ ... ՄԱՍ 30



  1. Կանցնեն տարիներ, տարիների հետ, շուրթերդ գուցե ինձ չկարոտեն, Բայց դու իմացիր, որ շուրթերը իմ, ԻՆՁ ու ՔԵԶ համար պիտի աղոթեն.............
  2. Մի  համբույր  ու  երջանկության  դռներն  են  բաց ... Ձեռքդ  տուր  որ  ճախրենք  դեպի  վառ  լուսաբաց....
  3. Դու ուզում ես ինձ ինչ որ բան ասել?? -Սիրում եմ քեզ... -Միայն???-Այո միայն քեզզզզ...
  4. Երբ թաց աչքերդ իմ հետքը փնտրեն , հիշողություններդ դուռդ բաբախեն և  շուրջդ ամեն ինչ ինձ հիշեցնի, համոզված եղիր որ ինձ չես գտնի.  Գուցե դու զղջաս, բայց ուշ կլինի , անձրևը հետքս սրբած կլինի....
  5. Ուզում եմ դու' էլ մերժման ցավը զգաս ,  որ   զգացմունքներից   իմ   գլուխ   հանես  , լոկ այդ ժամանակ դու կհասկանաս  ,  թե քո գորշ կյանքում ինչ վառ գույն էի ես.....

0 Հայտնիների մտքերը ... 6



  • << Երաժշտությունը >> - իմ կիրքն է ....  Միլա Յովովիչ 
  • Այսօր  մարդիք  ավելի  էժանագին  են , քան  նրանց  հագուստը .... Ջեյսոն Ստետխեմ
  • Ես  ոչ  ոքի  չեմ  մոռացել  ,  ուղակի  հետևում  եմ  թե  ով  է  ինձ  հիշում ...Մարկ Ցուկերբերգ
  • Եթե դու  զգում  ես  որ  հանձնվում  ես , հիշիր  թե  հանուն  ինչի  էիր  մինչ  այդ  դիմակայում ... Ջարեդ Լետո 
  • Ես մենակ  եմ , բայց  դա  չի  նշանակում  որ  ես  միայնակ  եմ .... Վիկտոր  Ցոյ 


0 Մտքերիս անկյունը ...30



  • Հիշողություններ  այո  դրանք   սպանում  են  մեզ  ներսից .... բայց  նրանք  այն  միակ բանն  են  որ  մնում  են  մեզ  այն  մարդանցից ՝ ում  կորցրել  ենք  ու  դժվար  թե  ետ  բերենք ... 
  • Սերը  - դա  լեգենդ  է ... դու  քեզ  համար  հորինում  ես  պատմություն , հավատալով  դրան  հենց  սկզբից , իսկ  վերջում  չես   էլ  հիշում  ինչպես  այն  սկսվեց  ու  ինչպես  ավարտվեց ....
  • Հաճախ  ասում  ենք  << Շատ  հաճելի  էր  ձեզ  հետ  ծանոթանալ >> երբ  իրականում  էլ  ոչինչ  հաճելի  չէր .... Բայց  եթե  ուզում  ես  ապրել  մարդկանց  մեջ  պետք  է  սովորես  հաճախ  ասել  այն , ինչ  իրականում  չես  ուզում ....
  • Եթե  մարդիկ  իմանային , թե  քնելուց  առաջ  ով  է  ամենից շատը  մտածում  իրենց  մասին , ինձ  թվում  է  երջանկությունը  ավելի  շատ կլիներ.....
  • Նրանք  ովքեր  մեզ  չափից  շատ  պետք  են , չգիտես  ինչու  այնքան  հեռու  են մեզնից ....

0 Ֆրիդրիխ Նիցշե


Ըստ  Նիցշեի  գլխավոր  շարժիչ  ուժը  որը  առաջ  է  տանում  մարդկությանը  կամքն  է  իշխանության  հանդեպ : Պատմության  ամբողջ  ընթացքը  կախված  է  գեր  մարդուց  , այսինքն  ուժեղ  անհատից :Նիցշեն  քամահրանքով  է  վերաբերվում  ժողովրդավարական  զանգվածներին  , նրանց  համարելով  հոտ  , ստրուկ , որոնք  դատապարտված  են  ենթարկվել  տիրողի  կամքին :Նա  բացասաբար  է  վերաբերվում  ժողովրդավարությանը ասելով   որ  այն  միայն  ամրապնդում  է  մարդկանց  մեջ  հոտային  բնազդը : Նա  բացասաբար  է  վերբերվում  կրոնին ,  եկեղեցուն , բարոյական  արժեքներին , նշելով  որ  բարոյականությունը թույլերի  զենքն  է  ուժեղների  դեմ :

воскресенье, 4 ноября 2012 г.

0 Սիրուց քաղցր սերն է միայն....



Ախ, էլ ինչո՞վ, ինչու՞ ապրեմ,
Երբ չպիտի սիրով հարբեմ,
Երբ համբույրիս հետքը չկա
Շուրթին սիրած իմ աղջկա:

Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
Սիրուց քաղցր սերն է միայն,-
Հասիր, ծաղկենք, իմ հեռավոր,
Վարենք հանգած օջախն իմ տան:

Թե քո սերը թևեր տա ինձ,
Քեզ արծվի կաթ կբերեմ,
Ետ կխլես դու ինձ մահից,
Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

Դու, որ ինձ չսիրես սրտանց,
Էլ ո՞վ սիրե, իմ հայուհի,-
Հասիր, թե իմ սերն է Աստված,
Դու իմ միակ աստվածուհի...
Հովհանես Շիրազ

вторник, 30 октября 2012 г.

0 Մեր սերն ուրիշ էր ....


Այդ  օրն  էլ  կգա  մեզ  համար  մի  օր 
Եվ  մեր  հուշերի  հորիզոններում  
Մեր  գարունները 
Անհասանելի  բույրով կբուրեն 
Մեր  ամառները  
Ամռան  հուշերից քաղցր  կծորան 
Մեր  աշունները  ոսկի  կլինեն
Եվ  կրկնակի  թանկ ...
Այդ  գարունների  բույրերով  անհաս ,

Այդ  ամառների  քաղցրությամբ  անուշ 
Կգանք  կկանգնենք 
Մեր  աշունների  ոսկիների  մեջ 
Կրկնակի  անգամ 
Հազարապատիկ  հարազատ  ու  ջերմ 
Եվ  անզոր  ու  զոր  մենք  կշշնջանք ՝ 
Մեր  սերն  ուրիշ  էր ....
                                                           Գևորգ  Օհանյան

0 Իմ անունը ...



Իմ անունը,
Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ՝
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով...
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը՝ ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՛ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը:ողջ աշխարհի համար անտես՝
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
...Իմ անունը սիրում եմ ես,
Երբ դա դու ես արտասանում... 
                                                     Լևոն Միրիջանյան

понедельник, 29 октября 2012 г.

0 Քո անունը ...


Քեզնով  է  լցված , 
Ախ իմ տունն  ու  աշխարհը 
Ճանապա՞րհ  է  , թե՞  լույս  է  քո  անունը ..
Քեզնով  է  բացվում  երկնքի  սուրբ  կամարը 
Ժամանա՞կ  է  միթե  քո  անունը 
Նահանջում  են  կամքիս 
Լուրջ  պահակն  ու  հսկիչը
Քո  պատկերն  է  նվաճում  իմ ամրոցը 
Այքան  շատ  այնքան  շատ , 
Այնքան  շատ  ես  բայց  քիչ  ես , 
Ախ  ծարավ  ու  կարոտ  է  քո անունը ....
                                               
                                                Արշալույս Մարգարյան 

суббота, 27 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...29



  • Նա  ով  չի  հավատում  հրաշքներին , երբեք  էլ  նրանց  չի  հանդիպի ...
  • Ու  թող  ամբողջ  իմ  կյանքը  անցնի  քեզ  հասնելու  ճանապարհին , միայն  թե  հաստատ  իմանամ  որ  դու  ինձ  հեռվում  շատ  հեռվում   սպասում  ես ....
  • Այն  մարդիք  ովքեր  մեզանից  հեռու  են , այնքան  են մեզ  հարկավոր ...
  • Չկա  ընկերություն  սիրուց  հետո , ուղակի  նա  ով  անկեղծ  սիրում  էր  համաձայն  է  նույնիսկ  ընկեր  լինելուն , բայց  ոչ  քեզ  կորցնելուն ...
  • Կան  մարդիք  որոնք  երբեք  ոչինչ  չեն  հասկանա կյանքում   , որովհետև  նրանց  միշտ  ներել  են .... 

среда, 17 октября 2012 г.

0 Նվիրվել էի քեզ ...


Մի նայիր  այդպես  , թաց  անձրևը  տես ... մի  նայիր  այդպես , կարծես  ես  էի  քո  մեջ  զարդարել  այդ  անգույն , մթին  ,  ու սևը  հագած  հոգուդ  հագուստը ...  Մի նայիր  այդպես  դու էլ  հո  գիտես  արևս անգամ  նվիրում  էի  քեզ .. նվիրում  այնպես  , առանց  բողոքի , առանց  հեգնանքի  կամ կշտամբանքի , դու  էլ  հո գիտես  նվիրում  էի  քեզ  առանց  փոխադարձ որևէ  սպասման ... նվիրվել  էի քեզ , սիրտս  էլ  ուզեիր  կնվիրեի քեզ ...

вторник, 16 октября 2012 г.

0 Մոխրագույն ....



Ամենը  մոխրագույն  է , այնքան  լոււռ  ու  սառը  ... Ու  կարծես  թե  մոլորվել  եմ  ու  ինձ  չեն  փնտրում  ... Ամենը  մոխրագույն  է , այնքան  անորոշ ... Ու  կարծես  թե  ես  կորել  եմ  , իմ  իսկ  երկնքում ...  Ամենը  մոխրագույն  է ... Ու  ես  չեմ  շնչում  ... ամենը մոխրագույն  է ... ու  չի  հերիքում  գույնը  իմ  կյանքի  , այն  վերջացել է .. ու  չի  հերիքում  երազներս  ինձ ... ու  չի  հերիքում  ինչ-որ  մեկը ինձ  , ու  ես  շտապում եմ  ինչ-որ մի  տեղում  նրան  փնտրելուն , նրան  գտնելուն ... ամենը  մոխրագույն  է  .... մոխրագույն , անգույն ...

пятница, 12 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...28


  • Հենց  այնպես , ուղղակի , անհասկանելիորեն  սիրում  եմ  քեզ ....
  • Արցունքները  դրանք  թուլության նշաններ   չեն , դրանք  ապացույցն  են  այն  բանի  որ  դու  ունես  հոգի .....
  • Ես  հասկացա հիմա , որ  երբ  մենակ  ես    սովորում  ես  սիրել  իսկապես  ....
  • Միայն  Աստված  կարող  է  ինձ  դատել , որովհետև  նա  միայն  կարող  է  տեսնել  իմ  սխալները ....
  • Միայն  թե  ուժ  ունենայի  մոռանալ  նրանց , ովքեր  իմ մասին  վախուց  ու  շատ  հեշտությամբ  մոռացել  են ....

воскресенье, 7 октября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...27



  • Ես կարոտում  եմ  նրան , որովհետև  նա  միակն  էր ,   ով  հասկանում  էր  նույնիսկ ՝ իմ լռությունը ....
  • Խոստանում  եմ , դու  երբեք  չես  կարողանա  մոռանալ  իմ ժպիտը ....
  • Ես  գիտեմ  հաստատ , որ  ինչ-որ  մեկը , ինչ-որ  մի  տեղ  դեռ  հիշում  ու  կարոտում  է  ինձ .....
  • Հոգին - օրգան  չէ  ,  բայց  երբ  ցավում  է  , դու  լուռ  խեղդվում ես  ցավից ...
  • Այն  բառերը  որոնք  ես  քեզ  այդպես  էլ  չասացի  , գիտես  սպանում  են  ինձ  գիշերները ....

суббота, 6 октября 2012 г.

0 Սառնասրտորեն նայում եմ ես քեզ....


Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  փորձում  եմ  քեզ համոզել  որ չկաս  դու  ինձ  համար.... Չկա  և  մեր  անցիալը  , չկա   մեր  ապրածը  , մեր  հուշերը  ու  հույսերը ...  
Սառնասրտորեն  նայելով  աչքերիդ  ես  քեզ  ամեն  անգամ  ապացուցում  եմ  որ  չկա  իմ  սպասումը  , չկա  իմ  հոգին  , որը  այնքան  մանուկ  էր  , ու  ամեն  անգամ  էր  քեզ  փորձում  ներել  , ու  ներում  էր ... Այո  սառն  էր  իմ  սիրտը  ,  ու  կորել  էր  սերը , որն  անկեղծ  ու  ջինջ  էր  ... Սիրելուց  հետո  ատելը  այնքան  հեշտ  էր  ,  կամ  էլ  ոչ  ցավոտ ... Սիրելուց  հետո  ,  անցնելով  մի  փուլ  , հեշտ  էր  ապրելը   ,  հեշտ  էր  ամենը ... Սառնասրտորեն  ոնց  էի  նայում  քեզ , աչքերս  հաստատ  սիրտ  չէին  տալիս  քեզ ... Նրանք  խոսում  էին , նրանք  պատմում  էին  որ   քեզ  այլևս  ոչ  թե  սիրում  են  , այլ  առհամարում  ....  

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 29



  • Դու…թույլ ես տալիս կարոտել...Դու… ստիպում ես սպասել ու հավատալ,որ դու կաս, որ դու կգաս...Դու…սեր ես դարձել ինձ համար,հույս ես դարձել ու լույս,որ վառվում է մութ ճանապարհիս,որ մի ողջ աշխարհ է ինձ համար…Դու…թույլ տվեցիր սիրել քո էությունը ու ստիպեցիր,որ տանջվեմ քո կարոտից…
  • Ասում են` ժպիտը երկարացնում է ժպտացողի կյանքը, իսկ քո՞ ժպիտը…քոնը երկարացնում է իմ կյանքը, անժպիտ կյանքս, Ժպտա’, եթե ուզում ես ապրեմ, Ասում են` հաղթանակի գրավականը ժպիտն է, իսկ քո՞նը … քո հաղթանակը իմ հաղթանակն է, ուրեմն ժպտա’, որ հաղթեմ.
  • Գիտե՞ս քո կողքին, թե քեզնից հեռու, թե գետակ դարձած, թե փոքրիկ առու`իմ սիրտը վարար, աշխարհում արար, ուր էլ որ լինի, քեզ է հիշելու: Հիշում եմ ես քեզ, հուշերիս նման, ուր միշտ կլինես սիրուն, աննման, ու եթե ամբողջ աշխարհն էլ սառի, սրտիս կրակը երբեք չի մարի:
  • Սերը մեկնե այն զգացմունքներից, որը անհնար է թաքցնել: Մի բառ, մի անզգույշ հայացք, և նւյնիսկ լռւթյունը բավական է այն մատնելու համար:
  • Իրականում բոլոր մարդիկ ձեզ ցավ են պատճառում:Դուք պարզապես պետք է գտնեք նրան,ով արժանի է Ձե՝ր տառապանքներին:

0 Ջոն Իրվինգ



  • Նրանք միմյանց երբեք չէին կարող հոգնեցնել. որովհետև միմյանց չէին էլ լսում:

  • Կյանքը ներկայացում չէ, կյանքը` իմպրովիզ է:

  • «Երկինքը հորինել են հատուկ երեխաների համար»,-մտածեց Ռուտը,-«Միայն նրա համար, որ կարողանան ասել` քո հայրը այժմ երկնքում է»:

  • Ստել քեզ համար տհաճ մարդկանց` հրաշալի զգացողություն է:

  • Նա կարդում էր սիրավեպեր, որովհետև գտնում էր այնտեղ մարդկային բնույթի լավագույն դրսևորումը:

  • Իսկապես երջանիկ կինը կարող է խելագարության հասցնել յուրաքանչյուր տղամարդու և իհարկե ամեն երկրորդ կնոջը:

  • Եթե դու զոհ ես, ապա ողջ աշխարհը քեզ կօգտագործի իր նպատակների համար:

  • Իրական կյանքը ողբերգական է և՛ նրանց համար ովքեր մտածում են, և՛ նրանց համար ովքեր զգում են:Այն զավեշտալի է միայն հաջողակների համար .

0 Ումբերտո Էկո



  • Ոչինչ այնքան չի ոգևորում վախկոտներին, ինչպես այլ մարդու վախկոտությունը:
  • Մի ծիծաղիր քեզ նմանների վրա: Մի ծիծաղիր նաև նրաց վրա, ոմ չես կարող սիրել, այլ վախեցիր նրանցից:

  • Ատելությունը բնության կանոնավորված կիրքն է: Անկայուն է հենց սերը: Հենց սիրո համար Հիսուսին խաչեցին:

  • Երբեմն անհրաժեշտ է ասել մի քանի անիմաստ բառակապակցություն` պատմություն մտնելու համար:
  • Համաձայն Աստվածաշնչի Ադամը ապրել է 930 տարի, իսկ Նոյը միայն` 500, բայց Նոյը խմել է:
  • Եղեք համեստ և զգույշ այնքան ժամանակ, մինչև ձեր բերան բացելու ժամանակը գա: Բայց բացելով այն` խոսեք հպարտ և վստահ:
  • Չնայած, որ նա չէր հավատում սատանային, սատանան հավատում էր նրան:



воскресенье, 30 сентября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...26



  • Որքան  հայացքներ  են  ինձ  հետևում  ամեն  ժամ , իսկ  իմ  միտքը  քեզնով  է  ողողվել  , բայց  իզուր ....
  • Ատում  եմ  մարդկանց  ովքեր  փորձում  են  որևէ  մեկի  զգացմունքների  հետ  խաղալ ... նրանք  անհոգի ,  անսիրտ  արարածներ  են ....
  • Ես  ուզում  եմ  որ  արցունքներս  գլորվեն  միայն   երջանկությունից ....
  • Երբեք  մի  կանգնիր  , կանգնիր  միայն  այն  ժամանակ  երբ  ինքդ  քեզնով  կհպարտանաս ...
  • Երբեք  ոչ  ոք  չի  կարողանա  փոխարինել  այն  մեկին  ՝ ում  սիրում  ես ....

воскресенье, 23 сентября 2012 г.

0 Ուղղակի ...


Ուղղակի  լինել  քո  կողքին  , ոչինչ  չխոսել  , ուղղակի  քո  կողքին  շնչել ... Ուղղակի  նայել  աչքերիդ  , ուղղակի  զգալ  տաքությունը  ձեռքերիդ ...  Ուղղակի   քեզ  դիպչել  , ուղղակի  քո  կողքին  շնչել ... Ուղղակի  քեզ  ժպտալ  , ուղղակի  քեզ  նայել  ու լռել , լռել  ,  լռությամբ  լսել ... Ուղղակի  լսել  քո  անուշ  ձայնը  , քո  հայացքի  մեջ  ուղղակի  թաղվել ... Ուղղակի  քեզ  զգալ , քեզանով  ապրել ....

0 Մենք այնքան նման ենք ....



Մենք  այնքան  նման  ենք , դու սիրում  ես  ժպտալ ,  իսկ  ես  քո  ժպիտը  պաշտում  եմ , օդի  նման  է  քո  սերը  ինձ  պետք  ...  Մենք  այնքան  նման  ենք , երբ  դու  լռում  ես ,  այդժամ  էլ  անգամ  ես  քեզ  լսում  եմ ...
Մենք  այնքան  նման  ենք , դու  իմ  արևն  ես,   իսկ  ես  քո համար  եմ  փայլում    ...
Մենք  այնքան  նման  ենք , ես  քեզնով  շնչում  եմ , իսկ  դու  առանց  ինձ  ՝ խեղդվում   ...

Մենք  այնքան  նման  ենք , մեր  ճանապարհները  նույն  տեղն  են  տանում ...
Մենք  այնքան  նման  ենք , մենք  իրար  համար  ենք ....


пятница, 21 сентября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...25


  • Մենք  շատ  երկար  ենք  իրար  փնտրել , մենք  շատ  երկար  ենք  իրարով  ապրել , որ  հիմա  լուռ  թողնենք  ու  հեռանանք ...  
  • Շատ  ափսոս  որ  մենք  ուշացած  ենք  հասկանում  թե  ով  էր  մեզ  պետք  , բայց  ընտրեցինք  ում ....
  • Մի  թույլ  տուր  քեզ  հեռու  լինել  նրանից   ում  իսկապես  սիրում  ես ....
  • Մարդիք  հեռանում  են  այն  ժամանակ  երբ  քեզ  համար  ամենից  բարդ  է ապրելը , իսկ  հետո  վերադառնում  կարծես  թե  ոչինչ  էլ  չի  եղել  ու  ասում << արի  սկսենք  ամեն ինչ  նորից >> ....
  • Այսպես  է  լինում  ... մեկը  սիրում  է , մյուսը  խաղում ....

понедельник, 17 сентября 2012 г.

0 Մտքեր....



Ինչ-որ  ժամանակ  եկավ  և  ես հասկանում  էի  որ  սկսել  եմ  պատնեշ  դնել  իմ  ու  մյուսների  միջև ... Ով  ինձ  փորձում  էր  մոտենալ , ճանաչել , փորձել  սիրել , օգնել , ու ուղակի  իմ  կողքին  լինել ես նրանից  փախչում  էի  կիլոմետրերով  հեռու ...  Ես  այնպես  էի  ինձ  պահում  որ  ոչ  ոք  նույնիսկ  չփորցեր  ինձ  մոտենալ ... իմ  հոգին  ուղակի  խեղդվում  էր , և  այլևս  ոչ  մի զգացմունք  այս  աշխարհի  ու մարդկանց  հանդեպ   ...Ինձ  միայն  կանչում  էին  իրենց  մոտ  գրքերն  ու  երաժշտությունը ....    Այսպես  ասած  ես  դարցել  էի  մեկը  ում  պետք  չեր  ոչինչ  ու  ոչ  ոք ....

четверг, 13 сентября 2012 г.

0 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 28


  • Ես  չեմ  ների  քեզ  այս  կյանքում , որ ցավ  թողիր  դու  իմ  սրտում , որ  խաբեցիր  կեղծ  աչքերով , ու  հեռացար  ինձ  թողնելով ՝ մնաս  բարով ,  էլ  սեր  իմ  հետ  չեմ   գա  , թեկուզ  կարոտից  սիրտս  դողա , քեզ կպահեմ  սրտիս  խորքում  , բայց  էլ  չեմ  ասի  որ  քեզ եմ սիրում ....
  • Թեկուզ  երբևէ  կյանքումս  հանկարծ  , գոնե  մեկ  անգամ  սեր  հայտնվի , երբեք  չկարծես  որ նա  ինձ  համար  քեզնից  առավել  թանկ  կլինի ....
  • Սիրում  եմ  քեզ , եթե  անգամ  երկինքն  է  դեմ , սիրում  եմ  քեզ  եթե  անգամ  աստղերն  են  դեմ , սիրում  եմ  քեզ  ու  գիտեմ , որ  Աստված  երբեք  չի  լինի  դեմ ....
  • Այս  կյանքում  կարող  ես  սիրահարվել  շատերին  , բայց  սիրտդ  կպատկանի  մենակ  մեկին , և  այդ  ժամանակ  զգում  ես , որ  սիրահարվել  ես , բայց  մեկին  ես  սիրել ....
  • Սիրո  մեջ  մեկը  միշտ թույլ  է  լինում , թույլ  է  հենց  նա  , ով  շատ  է  սիրում ....

суббота, 8 сентября 2012 г.

0 Մտքերիս անկյունը ...24


  • Մի  լքիր այն  մարդուն , ում  հանդեպ  ունես  այնպիսի  զգացմունքեր , որ   ոչ  ոքի  հանդեպ  էլ  չես  զգում ....
  • Իմ  աշխարհը  սահմանափակվել  է  միմիայն  քեզնով...
  • Մեր յուրաքանչյուրի  կյանքում  կա  այնպիսի  մեկը  ով  երբեք  չի  իմանա , թե  որքան  շատ  է  մեզ հարկավոր ...
  • Ինձ  թվում  է  չկա  ավելի  ցավալի  բան , քան  այն  մարդու  անտարբերությունը  քո  հանդեպ , ում  դու  համարում  ես  ամենակարևոր  մարդը  քո  կյանքում....
  • Ցավոտ  է  երբ  հոգիտ  մահացել  է , իսկ  դու  դեռ  ֆիզկապես  ապրում  ես ....